ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հոկտեմբերի 2014 թվականի N 1172-Ա
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը 2011 թվականի դեկտեմբերի 21-ին կնքված N ՍԸԱՊՁԲ(Գ)-7/15-7 պայմանագրով նախատեսված արտաքին գործոնների փոփոխությամբ պայմանավորված պայմանագրի գնի, ներառյալ մատակարարվող ապրանքների միավոր գների փոփոխումն իրականացնել առանց Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ նախապես համաձայնեցման:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. նոյեմբերի 3 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|