Գլխավոր տեղեկություն
Համար
N 1423-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.12.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.12.19/70(1083) Հոդ.1224
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.12.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 2014 թվականի N 1423-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.25 և 12 աղյուսակներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի N 916-Ն որոշմամբ նախատեսված՝ 2014 թվականի սեպտեմբերի 19-21-ը Երևանում կայացած «Հայաստան-սփյուռք» 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանած օտարերկրյա քաղաքացիներին մուտքի արտոնագրերի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից ազատելու արդյունքում չգանձված պետական տուրքի գումարը վճարողների փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը 2014 թվականին հատկացնել 180.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 18

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1423-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.25 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական
ցուցանիշներ

ֆինանսական
ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային
դասիչը

Անվանումը
«Հայաստան-սփյուռք» 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ ժամանած օտարերկրյա քաղաքացիներին մուտքի արտոնագրերի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից ազատում

Նկարագրությունը
2014 թվականի սեպտեմբերի 19-21-ը Երևանում կայացած` «Հայաստան-սփյուռք» 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանած օտարերկրյա քաղաքացիներին մուտքի արտոնագրերի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից ազատում

1114

ԾՏ09

Շահառուների քանակը

 

60

0.0

Գումարը (հազ. դրամ)

x

180.0

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

                        

միանվագ

0.0

Շահառուների ընտրության չափանիշները
«Հայաստան-սփյուռք» 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանած օտարերկրյա քաղաքացիներ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1114 Սփյուռքի հայապահպանության ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Սփյուռքի գաղթօջախներում հայրենիքի ու հայ ինքնության վերաբերյալ իմացության մակարդակի բարձրացում և հայապահպանության ամրապնդում

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1423-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

_______________________________________________________________________
Բաժին 2.

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը
(բաժինը/ խումբը/դասը)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

ծրագիրը

 միջոցառումը

ՀՀ 2014 թվականի պետական բյուջե
(հազ. դրամ)

1114

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Սփյուռքի հայապահպանության ծրագիր

180.0

     

Ծրագրի նկարագրությունը
Սփյուռքի հայապահպանությանն ուղղված միջոցառումների իրականացում

     
     

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Սփյուռքի գաղթօջախներում հայրենիքի ու հայ ինքնության վերաբերյալ իմացության մակարդակի բարձրացում և հայապահպանության ամրապնդում

     
     

Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ

 
 

ԾՏ09

 

2014 թվականի սեպտեմբերի 19-21-ը Երևանում կայացած` «Հայաստան-սփյուռք» 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանած օտարերկրյա քաղաքացիներին մուտքի արտոնագրերի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից ազատում

180.0

     

Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը
2014 թվականի սեպտեմբերի 19-21-ը Երևանում կայացած` «Հայաստան-սփյուռք» 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանած օտարերկրյա քաղաքացիներին մուտքի արտոնագրերի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից ազատում

     

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան