Գլխավոր տեղեկություն
Համար
N 1304-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.12.2014-20.07.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.12.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2014 թվականի N 1304-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ» ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՄԲԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝

1. Ինտերնետ կառավարման ոլորտում քաղաքականության մշակման վերաբերյալ լիազոր մարմնին առաջարկություններ ներկայացնելու նպատակով հաստատել «Հայաստանի Հանրապետության ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի կազմը` համաձայն հավելվածի։

2. «Հայաստանի Հանրապետության ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում հաստատել «Հայաստանի Հանրապետության ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի աշխատակարգը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 29

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

դեկտեմբերի 29-ի N 1304-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ» ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԽՄԲԻ

Գագիկ Թադևոսյան

 - Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)

   

Շաքե Մեժլումյան

- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն քաղաքականության վարչության տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի գլխավոր մասնագետ

   

Արսեն Գաբրիելյան

- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակից

   

Սամվել Հովսեփյան

- Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ

   

Հովհաննես Նիկողոսյան

- Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական (համաձայնությամբ)

   

Լուսինե Սարգսյան

- Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ (համաձայնությամբ)

   

Անդրանիկ Ալեքսանյան

- Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ (համաձայնությամբ)

   

Հայկ Չոբանյան

- Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն (համաձայնությամբ)

   

Ալեքսանդր Եսայան

 - «Յուքոմ» ՍՊԸ-ի արտաքին կապերի գծով տնօրեն (համաձայնությամբ)

   

Դավիթ Սանդուխչյան

- «ԱրմենՏել» ՓԲԸ-ի իրավաբանական տնօրինության տնօրեն (համաձայնությամբ)

   

Տիգրան Հարությունյան

- «Նոյան տապան հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   

Վլադիմիր Սահակյան

 - «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   

Տիգրան Զարգարյան

- «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   

Լիանա Դոյդոյան

- «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի փորձագետ (համաձայնությամբ)

   

Բորիս Նավասարդյան

- Երևանի մամուլի ակումբի նախագահ (համաձայնությամբ)

   

Գագիկ Մակարյան

- Հայաստանի Հանրապետության գործատուների հանրապետական միության նախագահ (համաձայնությամբ)

   

Սամվել Մարտիրոսյան

- տեղեկատվական անվտանգության փորձագետ (համաձայնությամբ)

   

Գրիգոր Սաղյան

- «Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ի փոխնախագահ (խորհրդի քարտուղար, համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.12.2021, N 1453-Ա 21.12.2021, N 1304-Ա
03.12.2019, N 1797-Ա 04.12.2019, N 1304-Ա
19.07.2017, N 780-Ա 20.07.2017, N 1304-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան