Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 256-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.11.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.11.12/28(507).1 Հոդ.303.1
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
07.10.2014
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
10.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.11.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 նոյեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 05014470

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

7 հոկտեմբերի 2014 թ.

թիվ 256-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի ԹԻՎ 195-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքում վճարահաշվարկային կազմակերպությունների լիցենզավորման, գործունեության կարգավորման և վերահսկողության, լիցենզայի գործողության կասեցման և ուժը կորցրած ճանաչելու, մասնաճյուղերի հաշվառման, ղեկավարների որակավորման ընթացակարգերը, վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության վայրին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, ծրագրային և անվտանգության պահանջները,

հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-22-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում գործարար միջավայրի բարելավման հերթական քայլերի և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու մասին» թիվ 636-Ն որոշման 1-ին կետը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հուլիսի 15-ի թիվ 195-Ն որոշմամբ հաստատված Կանոնակարգ 17/01-ում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Կանոնակարգ 17/01-ի 42-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«42. Դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող կազմակերպության հաճախորդների սպասարկման սրահը պետք է գտնվի փակ տարածքում, առանձնացված լինի արտաքին միջավայրից և ապահովի հաճախորդի անվտանգությունը գործարքի ժամանակ: Հեռահաղորդակցման օպերատորի/գյուղապետարանի տարածքում բացվող մասնաճյուղերի համար սպասարկման սրահ է համարվում հեռահաղորդակցման օպերատորի սպասարկման կամ գյուղապետարանի սրահը:»:

2) Կանոնակարգ 17/01-ի 191-րդ կետից հանել «42-րդ» բառը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ

 Ն. Երիցյան


2014 թ. հոկտեմբերի 10
  Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան