ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
17 հոկտեմբերի 2014 թ. ք. Երևան |
թիվ 65-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՆԿՅՈՒՆ ԳՈՒՄԱՐԱԾ 3», «ԹԵՎ», «ԼՈՌՈՒ ՄԻԳ», «ՔԱՄՈՒՏ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ «ԷՋՄԻԱԾԻՆ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ԱԿ-Ի ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 3-րդ մասի, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 30-րդ և 38-րդ հոդվածների դրույթներով և հիմք ընդունելով լիցենզիաների գործողության ժամկետները երկարաձգելու վերաբերյալ «ԱՆԿՅՈՒՆ ԳՈՒՄԱՐԱԾ 3» ՍՊ ընկերության 14.10.2014թ., «ԷՋՄԻԱԾԻՆ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ԱԿ-Ի, «ԹԵՎ» և «ԼՈՌՈՒ ՄԻԳ» ՍՊ ընկերությունների 15.10.2014թ., «ՔԱՄՈՒՏ» ՍՊ ընկերության (այսուհետ` Ընկերություններ) 16.10.2014թ. հայտերը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.
1. «ԱՆԿՅՈՒՆ ԳՈՒՄԱՐԱԾ 3» ՍՊ ընկերության հեռուստահաղորդումների հեռարձակման թիվ 79 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը:
2. «ԹԵՎ» ՍՊ ընկերության հեռուստահաղորդումների հեռարձակման թիվ 47 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը:
3. «ԼՈՌՈՒ ՄԻԳ» ՍՊ ընկերության հեռուստահաղորդումների հեռարձակման թիվ 58 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը:
4. «ԷՋՄԻԱԾԻՆ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ԱԿ-Ի հեռուստահաղորդումների հեռարձակման թիվ 43 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը:
5. «ՔԱՄՈՒՏ» ՍՊ ընկերության հեռուստահաղորդումների հեռարձակման թիվ 81 լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2015 թվականի հուլիսի 1-ը:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն Ընկերություններին պատշաճ ձևով հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից:
Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ |
Գ. Բունիաթյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|