Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-705
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.03.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.03.10/4
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
27.02.1997
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.02.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության դատաիրավական բարեփոխումները համակարգող պետական հանձնաժողովի առաջարկությունները, որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության դատաիրավական բարեփոխումների համար անհրաժեշտ օրենսգրքերի և կարևորագույն օրենքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բարելավմանն ուղղված կարևորագույն օրենսգրքերի և օրենքների ընդունման նպատակահարմար ժամանակացույցը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

ա) մինչև 1998 թվականի հունիս ամիսը դատաիրավական համակարգի բարեփոխումների ծրագրին համապատասխան լուծել դատարաններին, դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներին և իրավապահ այլ մարմիններին անհրաժեշտ շենքերի հատկացման և նյութատեխնիկական ապահովման հարցերը,

բ) մինչև 1997 թվականի դեկտեմբեր ամիսը առաջարկություններ ներկայացնել ուղղիչ աշխատանքային հիմնարկները և քննչական մեկուսարանները արդարադատության նախարարության ենթակայությանը հանձնելու մասին:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

 Լ. Տեր-Պետրոսյան
   

27 փետրվարի 1997 թվականի
քաղ. Երևան
 ՆՀ-705

 

 

 

Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
նախագահի 1997 թ. փետրվարի 27-ի
ՆՀ-705 հրամանագրով

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՕՐԵՆՍԳՐՔԵՐԻ ԵՎ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

Օրենքի անվանումը

Վերջնական ժամկետը

1. Քրեական դատավարության օրենսգիրք
2. Քաղաքացիական դատավարության օրենսգիրք
3. Դատարանակազմության մասին օրենք
4. Դատախազության մասին օրենք
5. Փաստաբանական ծառայության մասին օրենք

1998 թ. մարտ
1998 թ. ապրիլ
1997 թ. նոյեմբեր
1997 թ. նոյեմբեր
1998 թ. ապրիլ

          

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐԻ ԵՎ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

Օրենքի անվանումը

Վերջնական ժամկետը

1. Քրեական օրենսգիրք (ընդհանուր մաս)
2. Քրեական օրենսգիրք (հատուկ մաս)
3. Քրեակատարողական օրենսգիրք
4. Քաղաքացիական օրենսգիրք (առաջին մաս)
5. Քաղաքացիական օրենսգիրք (երկրորդ մաս)
6. Քաղաքացիական օրենսգիրք (երրորդ մաս)
7. Դատարանների վճիռների և որոշումների  կատարման մասին օրենք
8. Միջնորդ դատարանների և միջնորդ  դատավարության մասին օրենք
9. Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենք
10. Դատավորի կարգավիճակի մասին օրենք
1997 թ. նոյեմբեր
1998 թ. մարտ
1998 թ. ապրիլ
1997 թ. հոկտեմբեր
1998 թ. ապրիլ
1998 թ. մայիս
1998 թ. օգոստոս
1997 թ. հունիս
1998 թ. ապրիլ
1998 թ. մայիս