Գլխավոր տեղեկություն
Համար
N 1048-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (29.10.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.10.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հոկտեմբերի 2014 թվականի N 1048-Ա

 

ԱՐՏԱՇԵՍ ԲԱԽՇՅԱՆԻ` ՍԵՈՒԼ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ընդունել ի գիտություն, որ Սաեմաուլի (նոր համայնքային շարժում) առաջնորդների 2014 թվականի գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանի` 2014 թվականի հոկտեմբերի 20-24-ը Սեուլ (Կորեայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալին` ապահովել եռօրյա ժամկետում Արտաշես Բախշյանի՝ Սեուլ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հոկտեմբերի 28

Երևան