ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հոկտեմբերի 2014 թվականի N 1018-Ա
ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ՍԵՐԳԵՅ ՉԱՄԱՆՅԱՆԻՆ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ուկրաինայում կայանալիք` Ուկրաինայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2014 թվականի հոկտեմբերի 21-30-ը Կիև (Ուկրաինա) գործուղել «Մարդկային զարգացում» հասարակական կազմակերպության ծրագրի ղեկավար Սերգեյ Չամանյանին:
2. Սերգեյ Չամանյանի` Կիև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի` հիմք ընդունելով Եվրոպայում Անվտանգության և համագործակցության կազմակերպության ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) կողմից ներկայացված գործուղման հաշվարկները` համաձայն հավելվածի:
3. Սերգեյ Չամանյանի` Կիև գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հոկտեմբերի 17 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. հոկտեմբերի 17-ի N 1018-Ա որոշման |
հ ա շ վ ա ր կ ն ե ր
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կողմից ներկայացՎած գործուղման
Տեղաշարժման/ տրանսպորտային ծախսեր |
Եվրո |
Օդանավակայան/ երկաթուղային կայարան տեղափոխում /Կիև և շրջաններ/ |
30 |
Ներքաղաքային տեղաշարժ / կարճաժամկետ դիտորդների բրիֆինգի և դե-բրիֆինգի վայրեր/ |
20 |
Երկրի տարածքում տեղաշարժ / դիտորդական առաքելություն իրականացնելու համար նախատեսված վայրեր/ |
100 |
Կապի միջոցներ /հեռախոսային քարտեր, հեռախոսներ/ |
20 |
Բրիֆինգի համար նախատեսված ծախսեր/ բրիֆինգ, դե-բրիֆինգ, սնունդ/ |
150 |
Յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար ԺՀՄԻԳ կողմից գանձվող գումարի չափը |
320 եվրո |
Վարորդ /յուրաքանչյուր դիտորդի կողմից` օրական 35 եվրո, 6 օր/ |
210 |
Վառելիք / յուրաքանչյուր դիտորդի կողմից` օրական 15 եվրո, 6 օր/ |
90 |
Թարգմանիչ/ յուրաքանչյուր դիտորդի կողմից` օրական 35 եվրո, 6 օր/ |
210 |
Փաստաթղթերի փոխանցում / յուրաքանչյուր դիտորդի կողմից/ |
10 |
Հյուրանոց` յուրաքանչյուր դիտորդի համար/ 9 գիշեր, յուրաքանչյուր օրվա համար` առավելագույնը 110 եվրո/ |
900 |
Սնունդ և այլ ծախսեր /յուրաքանչյուր դիտորդի համար` օրական 40 եվրո, առավելագույնը 10 օր/ |
400 |
Բնակության վայր և սնունդ` թարգմանչի համար, եթե կա անհրաժեշտություն/յուրաքանչյուր դիտորդի կողմից` օրական 35 եվրո, 4 գիշեր/ |
140 |
Բնակության վայր և սնունդ` վարորդի համար, եթե կա անհրաժեշտություն/յուրաքանչյուր դիտորդի կողմից` օրական 35 եվրո, 4 գիշեր/ |
140 |
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՏՈՐԴԻՆ ԱՌՁԵՌՆ ՎՃԱՐՎԵԼԻՔ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ |
2.100 եվրո |
ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՏՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ |
2.420 եվրո |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |