Գլխավոր տեղեկություն
Համար
N 1125-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.10.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.10.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հոկտեմբերի 2014 թվականի N 1125-Ա

 

«ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՏՐԱՆՇ 2-Ի ԱՇՏԱՐԱԿ-ԹԱԼԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՂԻՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 72-րդ կետի և հաշվի առնելով պետության կարիքների համար կնքված պետական գնման պայմանագրերի կողմերի կամքից անկախ գործոնների առկայությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Լիազորել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին թույլատրել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին առանց հայտարարությունը նախապես հրապարակելու բանակցային ընթացակարգով կնքված «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի հաղորդակցուղիների` կապի մալուխների, գազատարի, էլեկտրական օդային գծերի և ջրամատակարարման խողովակների տեղափոխման աշխատանքների և աշխատանքների տեխնիկական հսկողության իրականացման պետական գնման թիվ ՏԾԻԳ-ԱՇՁԲ 1504-11/37ՀՀ ԿԱՊ, թիվ ՏԾԻԳ-ԱՇՁԲ 1504-11/38ՀՀ ԳԱԶ, թիվ ՏԾԻԳ-ԱՇՁԲ 1504-11/39ՀՀ ՋՈՒՐ, թիվ ՏԾԻԳ-ԱՇՁԲ 1504-11/40ՀՀ ԷԼ.ԳԻԾ, ՏԾԻԳ-ՊԱԾՁԲ1504-2011/29 ՀՀ ՏԿ, ՏԾԻԳ-ՊԱԾՁԲ1504-2011/31 ՀՀ ՏԳ, ՏԾԻԳ-ՊԱԾՁԲ1504-2011/32 ՀՀ ՏԷԳ, ՏԾԻԳ-ՊԱԾՁԲ1504-2011/30 ՀՀ ՏՋ կատարել փոփոխություն՝ պայմանագրերով նախատեսված աշխատանքների կատարման ժամկետը սահմանելով պատվիրատուի կողմից կապալառուին շինարարական աշխատանքի իրականացման համար համապատասխան տարածք տրամադրելու ամսաթվից հաշված 60 օր:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հոկտեմբերի 17

Երևան