ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հոկտեմբերի 2014 թվականի N 1011-Ա
ԱՇՈՏ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՍՏՈԿՀՈԼՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանին 2014 թվականի հոկտեմբերի 22-24-ը գործուղել Ստոկհոլմ (Շվեդիայի Թագավորություն)` Արևմտյան Եվրոպայի կարգավորող մարմինների ասոցիացիայի հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Աշոտ Մարտիրոսյանի` Ստոկհոլմ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ստոկհոլմ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հոկտեմբերի 16 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|