ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 սեպտեմբերի 2014 թվականի N 928-Ա
ԱՇՈՏ ՄԱՐԿՈՍՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանին տրամադրել 2013 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասը, 2014 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի մասը և լրացուցիչ արձակուրդը՝ 2014 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ։
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. սեպտեմբերի 25 Երևան |