ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հոկտեմբերի 2014 թվականի N 1080-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ (ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ) ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 34-րդ հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ հաստատված կարգի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ 2014 թվականի հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը)` 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ`
հազ. հեկտար, |
որից` ոռոգվող | |||
Հայաստանի Հանրապետության տարածքը՝ |
2974.3 |
208.1 | ||
այդ թվում` |
||||
1) Հայաստանի Հանրապետության հողային ֆոնդն ըստ նպատակային նշանակության` | ||||
ա. գյուղատնտեսական նշանակության հողեր |
2049.4 |
154.6 | ||
որից` |
||||
վարելահողեր |
447.5 |
120.1 | ||
բազմամյա տնկարկներ |
33.7 |
33.0 | ||
խոտհարքներ |
121.7 |
1.5 | ||
արոտներ |
1054.2 |
|||
այլ հողատեսքեր |
392.3 |
|||
բ. բնակավայրերի հողեր |
151.8 |
53.1 | ||
որից` տնամերձ և այգեգործական |
||||
(ամառանոցային) հողեր |
94.5 |
52.9 | ||
գ. արդյունաբերության, ընդերքօգտագործման |
||||
և այլ արտադրական նշանակության հողեր |
36.4 |
|||
դ. էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ |
||||
ենթակառուցվածքների օբյեկտների հողեր |
12.6 |
|||
ե. հատուկ պահպանվող տարածքների հողեր |
331.7 |
|||
զ. հատուկ նշանակության հողեր |
31.6 |
|||
է. անտառային հողեր |
334.3 |
0.4 | ||
ը. ջրային հողեր |
25.9 |
|||
թ. պահուստային հողեր |
0.6 |
|||
2) հողային ֆոնդն ըստ սեփականության սուբյեկտների |
||||
ա. քաղաքացիների |
537.5 |
181.0 | ||
բ. իրավաբանական անձանց |
29.1 |
2.7 | ||
գ. համայնքային |
1036.5 |
22.7 | ||
դ. պետական |
1370.5 |
1.6 | ||
ե. օտարերկրյա պետությունների, միջազգային |
||||
կազմակերպությունների |
0.7 |
0.1 |
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` իրենց կողմից կատարվող աշխատանքների արդյունքում հողային ֆոնդի կազմում կատարվող փոփոխությունները (բազմամյա տնկարկների հիմնում, նոր հողերի իրացում, ոռոգվող հողերի նոր ելքեր, անտառների հիմնում և այլ փոփոխություններ) ներկայացնել Հայաստանի Հանրապետության մարզպետներին, համապատասխան համայնքների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` հողերի ընթացիկ հաշվառումն իրականացնելու համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` անտառաշինական ծրագրերի իրականացման ժամանակ հայտնաբերված հողային ֆոնդի բաշխման անճշտությունները, անտառային հողերի սահմաններն ու տարածքները ճշգրտելուց հետո, և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ազգային պարկերի, արգելոցների, արգելավայրերի սահմաններն ու տարածքները կառավարման պլաններին համապատասխան ճշգրտելուց հետո` համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության մարզպետների, համայնքների ղեկավարների հետ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` ընթացիկ հողային հաշվեկշռում ընդգրկելու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հոկտեմբերի 7 |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|