Գլխավոր տեղեկություն
Համար
N 1448-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (21.12.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.12.20/71(1084).1 Հոդ.1231.14
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.12.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 2014 թվականի N 1448-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի N 341-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 3-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեում փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 341-Ն որոշման 1-ին կետում «որպես դրամաշնորհ» բառերը փոխարինել «որպես դրամաշնորհ, այդ թվում՝ 1073004800 դրամի չափով» բառերով, իսկ «նպատակով» բառը՝ «ինչպես նաև չորրորդ եռամսյակում 43326500 դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով, որից՝ «Սևջուր-Ախթամար» ջրօգտագործողների ընկերությանը` 11346500 դրամ և «Մերձափնյա» ջրօգտագործողների ընկերությանը` 31980000 դրամ, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում լրացուցիչ 4 խորքային հորերի վերականգնման աշխատանքների մասնակի փոխհատուցման նպատակներով» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման 11 հավելվածի NN 11.33 և 12 աղյուսակներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 19
Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1448-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.33 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1.1. Ծառայություններ

Ծրագրային
դասիչը

Անվանումը
Ոռոգման ոլորտի սուբսիդավորում՝ ոռոգում-ջրառ իրականացնող փակ բաժնետիրական ընկերությունների համար հաստատված ոռոգման ջրի սակագնի և նվազագույն շահավետ գնի տարբերության չափով

Նկարագրությունը
Ոռոգման ոլորտի սուբսիդավորում՝ ոռոգում-ջրառ իրականացնող փակ բաժնետիրական ընկերությունների համար հաստատված ոռոգման ջրի սակագնի և նվազագույն շահավետ գնի տարբերության չափով

1004

ԱԾ01

Քանակական

Ջրամատակարարման քանակը (մլն խոր. մ)

   

Որակական

Մշակված չէ

   

Ժամկետայնության

Մշակված չէ

   

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

   

(43,326.5)

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ջրամատակարարման ծառայությունների հուսալիության և մատչելիության ապահովում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
Ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպություններ

ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները
2. Հանրային սեփականության կառավարման արդյունքների ցուցանիշներ
2.1. Կարողությունների զարգացում
2.1.3. Ֆիզիկական կապիտալ, կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառվող, սակայն այլ կազմակերպությունների կողմից օգտագործվող ակտիվներ

Ծրագրային
դասիչը

Անվանումը
Ջրային տնտեսության ենթակառուցվածքների հիմնանորոգում

Նկարագրությունը
Խորքային հորերի վերականգնում

1004

ԱՏ04

Քանակական

4 խորքային հորերի վերականգնում (հատ)

4

 

Տվյալ տարվա ՀՀ պետական բյուջեից ակտիվի ձեռքբերման, կառուցման կամ հիմնանորոգման վրա կատարվող ծախսերը (հազ. դրամ)

 

43,326.5

Ակտիվի ծառայության կանխատեսվող ժամկետը

     

Ակտիվի ընդհանուր արժեքը (հազ. դրամ)

     

Տվյալ բյուջետային տարվան նախորդող բյուջետային տարիների ընթացքում ակտիվի վրա կատարված ծախսերը (հազ. դրամ)

 

Փոխարինվող ակտիվների նկարագրությունը
Ջրանցքների, ոռոգման այլ կառույցների հիմնանորոգում

Ազդեցությունը կազմակերպության կարողությունների զարգացման վրա, մասնավորապես՝

Քանակական, որակական, ժամկետայնության և այլ չափորոշիչների փոփոխության վրա

Հիմնանորոգումները կբարելավեն ոռոգման ջրի ծառայությունների որակը և քանակը

Ծախսային արդյունավետության բարելավման վրա

Հիմնանորոգումները կկրճատեն ոռոգման ջրի ծառայությունների ծախսերը՝ ջրի կորուստները կրճատելու միջոցով

Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը
ՋՕԸ-ներ, ջրառ իրականացնող կազմակերպություններ

Ծրագիր (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1004 Աջակցություն ոռոգման ծառայություններին

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ջրային համակարգերի արդյունավետության բարձրացում

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1448-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

 

Ծրագրային
դասիչը

Գործառական դասիչը(բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

ծրագիրը

միջոցառումը

ՀՀ 2014 թվականի
պետական բյուջե(հազ. դրամ)

1004

   

Ծրագիր

 
   

Աջակցություն ոռոգման ծառայություններին

 

Ծրագրի նկարագրությունը
Ոռոգման ծառայություններ մատուցող ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների սուբսիդավորում

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ոռոգման ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովում

   

Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ

 

Ած01

 

Ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպություններին ֆինանսական աջակցության տրամադրում

(43,326.5)

   

Մատուցվող ծառայության նկարագրությունը
Ոռոգման ոլորտի սուբսիդավորում՝ ոռոգում-ջրառ իրականացնող փակ բաժնետիրական ընկերությունների համար հաստատված ոռոգման ջրի սակագնի և նվազագույն շահավետ գնի տարբերության չափով

 
   

Ծառայություն մատուցողի անվանումը
Ոռոգում-ջրառ իրականացնող կազմակերպություններ

 
   

Այլ կազմակերպություններին տրամադրված ակտիվներ

 

ԱՏ04

 

Ջրային տնտեսության ենթակառուցվածքների հիմնանորոգում

43,326.5

Ակտիվի նկարագրությունը
Խորքային հորերի վերականգնում

Ակտիվն օգտագործող կազմակերպության անվանումը
ՋՕԸ-ներ, ջրառ իրականացնող կազմակերպություններ

     

Ծրագիրը (ծրագրերը), որին (որոնց) առնչվում է ակտիվը
1004 Աջակցություն ոռոգման ծառայություններին

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան