Գլխավոր տեղեկություն
Համար
N 982-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.10.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.10.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հոկտեմբերի 2014 թվականի N 982-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի 12-րդ նիստին և Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նախագահին կից աշխատանքային խմբի հանդիպումներին մասնակցելու նպատակով 2014 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 3-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) մեկնող պատվիրակության անդամների` համաձայն հավելվածի, գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Գառնիկ Բադալյանինը, Մհեր Թոռչյանինը, Կոնստանտին Կրիտյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Դավիթ Վիրաբյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Մուրադ Իսախանյանինը, Լևոն Ավագյանինը, Գենադի Մարտիրոսյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գառնիկ Բադալյանի` Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հոկտեմբերի 6

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

հոկտեմբերի 6-ի N 982-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ՄԻՆՍԿ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Գ. Բադալյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ, ՀԱՊԿ Ռազմատնտեսական համագործակցության միջ-պետական հանձնաժողովի հայկական մասի ղեկավար, պատվիրակության ղեկավար (հոկտեմբերի 1-3-ը)

Մ. Իսախանյան

- ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ռազմաարդյունաբերական վարչության պետ (սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 3-ը)

Լ. Ավագյան

--ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ռազմաարդյունաբերական վարչության ընկերությունների կառավարման և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ (սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 3-ը)

Գ. Մարտիրոսյան

- ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային ռազմական համագործակցության առաջին բաժնի գլխավոր մասնագետ (սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 3-ը)

Դ. Վիրաբյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության ՀԱՊԿ բաժնի վարիչի պաշտոնակատար (սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 3-ը)

Կ. Կրիտյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի հատուկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ (սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 3-ը)

Մ. Թոռչյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչության պետ (սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 3-ը)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան