Գլխավոր տեղեկություն
Համար
N 987-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.10.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
06.10.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հոկտեմբերի 2014 թվականի N 987-Ա

 

ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Կայուն զարգացման նպատակով կառավարության և կառավարման կարողությունների զարգացման հարցերով աշխատանքային ժողովը 2014 թվականի հոկտեմբերի 8-10-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու կապակցությամբ՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` նախապատրաստել աշխատանքային ժողովի անցկացման ծրագիրը և ապահովել միջոցառումների իրականացումը՝ ըստ արարողակարգի.

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ անհրաժեշտության դեպքում ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում.

3) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ տրամադրել ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմ.

4) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` աշխատանքային ժողովի մասնակիցներին, Հայաստանի Հանրապետություն ժամանելիս, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տրամադրել Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրեր.

5) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ աշխատանքային ժողովի մասնակից բարձրաստիճան պաշտոնյաների՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հայտի, դիմավորումը և ճանապարհումն իրականացնել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահում.

6) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ ապահովել մշակութային ծրագրի իրականացումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հայտի.

7) առաջարկել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին ապահովել մշակութային ծրագրի իրականացումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հայտի.

8) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ աշխատանքային ժողովի կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը` 5000000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվությունների։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հոկտեմբերի 6

Երևան