Գլխավոր տեղեկություն
Համար
N 1438-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (18.10.2014-19.06.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2011.10.21/57(860).1 Հոդ.1465.2
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.09.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.10.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.11.2012
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 սեպտեմբերի 2011 թվականի N 1438-Ն

 

ՁՎԻ ԵՎ ՁՎԱՄԹԵՐՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի և «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներին համապատասխան, ինչպես նաև մարդու կյանքի ու առողջության անվտանգության ապահովման և սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2012 թվականի նոյեմբերի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2011 թ. հոկտեմբերի 14
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թվականի

սեպտեմբերի 29-ի N 1438-Ն որոշման

 

ՁՎԻ ԵՎ ՁՎԱՄԹԵՐՔԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Ձվի և ձվամթերքի տեխնիկական կանոնակարգը (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան հետևյալ արտադրատեսակների վրա`

1) 0407 00 – կճեպով հավի ձվեր, թարմ կամ պաղեցված (այսուհետ` ձվեր).

2) 0408 – հավի ձվեր առանց կճեպի և ձվի դեղնուցներ, թարմ, չորացված, սառեցված կամ շաքարի ավելացումով կամ առանց շաքարի կամ այլ քաղցրացուցիչ նյութերի ավելացման (այսուհետ` ձվամթերք)` բացառությամբ պահածոյացվածի և եփածի:

2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են կանոնակարգի 1-ին կետով սահմանված ձվի տեսակների և ձվամթերքի անվտանգությանը, դրանց արտադրությանը, մակնշմանը, փաթեթավորմանը, պահմանը, փոխադրմանը, իրացմանը և օգտահանմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման նպատակով նույնականացման և համապատասխանության գնահատման ընթացակարգերը:

(2-րդ կետը փոփ. 25.09.14 N 1046-Ն)

3. Հայաստանի Հանրապետությունում իրացվող ձվերը և ձվամթերքը ենթակա են համապատասխանության գնահատման:

(3-րդ կետը փոփ. 25.09.14 N 1046-Ն)

4. Սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում գյուղացիական (ֆերմերային) տնտեսություններում արտադրվող անձնական կամ ընտանեկան օգտագործման համար նախատեսված, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի շուկաներում իրացվող ձվերի վրա:

 

II. ՏԵՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ

 

5. Սույն տեխնիկական կանոնակարգում օգտագործվում են հետևյալ տերմինները և սահմանումները`

1) ձվեր` կճեպով ձվեր, չջարդած, հում, որոնք պիտանի են մարդու կողմից անմիջական սպառման և ձվամթերքի կամ այլ սննդամթերքի արտադրությունում օգտագործման համար.

2) թարմ ձվեր` տեսակավորումից առաջ և հետո չլվացված կամ չոր եղանակով չմաքրված ձվեր, որոնք չեն ենթարկվել վերամշակման կամ չեն պաղեցվել արտադրող կազմակերպության այն տարածքներում, որոնցում օդի ջերմաստիճանը չի գերազանցում 50 C ցուցանիշը և որոնք հավաքվում են ամեն օր.

3) «Էքստրա» տեսակի (դիետիկ) ձվեր` ձվեր, որոնց պահման ժամկետը 50 C -ից մինչև 200 C ջերմաստիճանում չի գերազանցում 7 օր.

4) I տեսակի (սեղանի) ձվեր` ձվեր, որոնց պահպանման ժամկետը 00 - 200 C ջերմաստիճանում կազմում է 8-25 օր և ձվեր, որոնք պահվել են արտադրող կազմակերպությունում արդյունաբերական սառնարանների պայմաններում մինուս 2-ից մինչև 00 C ջերմաստիճանում` 90 օրվանից ոչ ավելի.

5) պաղեցված ձվեր` 00 C-ից մինչև 50 C ջերմաստիճանային պայմաններ ունեցող սենյակներում պաղեցված ձվեր.

6) աղտոտված կճեպով ձվեր` ձվեր, որոնց կճեպի ընդհանուր մակերեսի 1/8-ից ոչ ավելին ունի մակերևութային աղտոտվածություն կամ ընդհանուր առմամբ` 1/16-ից ոչ ավելին ունի մի քանի մակերեսային աղտոտվածություն: Երկու դեպքում աղտոտվածությունը չպետք է պարունակի արյունային ներխառնուկներ, իսկ ձվի պարունակությունը պետք է լինի մաքուր.

7) լվացված ձվեր` ձվեր, որոնք մշակվել են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով թույլատրված հատուկ լվացող և ախտահանիչ միջոցներով` անասնաբուժասանիտարական և սանիտարահիգիենիկ կանոններին ու նորմերին համապատասխան.

8) աղտոտված ձվեր` ձվեր, որոնք պարունակում են քիմիական, կենսաբանական, հանքային կամ օրգանական ծագման աղտոտիչներ.

9) ճաքած ձվեր` վնասված կճեպով և ամբողջական ենթակճեպային թաղանթով ձվեր.

10) ջարդված ձվեր` ձվեր, որոնք ունեն կճեպի վնասվածքներ և ենթակճեպային թաղանթի պատռվածքներ.

11) ձվի դեղնուց` ջարդված ձվերի պարունակությունից դեղնուցի անջատման ժամանակ ստացված միասեռ ձվամթերք.

12) ձվի սպիտակուց` ջարդված ձվերի պարունակությունից սպիտակուցի անջատման ժամանակ ստացված միասեռ ձվամթերք.

13) ամբողջական ձվեր առանց կճեպի (մելանժ)` ջարդված կճեպով ձվերի ամբողջ պարունակությունից ստացված միասեռ մթերք.

14) հեղուկ ձվամթերք` ջարդումից և կճեպի անջատումից հետո ստացված, դեղնուց ու սպիտակուց պարունակող միասեռ ձվամթերք.

15) սառեցված ձվամթերք` հեղուկ ձվամթերքի սառեցման եղանակով (ներառյալ խորը սառեցում) և սառեցված վիճակում պահպանվող ձվամթերք.

16) չոր ձվամթերք` ձվամթերք, որը պատրաստվում է հեղուկ ձվամթերքի չորացման եղանակով` մինչև փոշիանման կամ գրանուլացված մթերքի ստացումը.

17) ձվամթերքի պաստերիզացում` ձվամթերքի ջերմային մշակման տեխնոլոգիական գործընթաց, որն ապահովում է մշակվող մթերքում ախտածին մանրէների բջիջների ոչնչացումը ոչ պակաս, քան 99 տոկոսով.

18) սեպարացում (տարանջատում)` ձվի պարունակության բաժանումը սպիտակուցի և դեղնուցի.

19) համասեռում` յուղային գնդիկների չափսերի փոքրացման և ձվային զանգվածի մածուցիկության նվազեցման նպատակով ձվի պարունակության հավասարաչափ խառնման գործընթաց` մեխանիկական ազդեցության օգնությամբ և բարձր ճնշման պայմաններում.

20) զտում` ձվամթերքից կողմնակի խառնուկների հեռացման գործընթաց.

21) ձվերի խմբաքանակ` տվյալ տնտեսությունում միևնույն պայմաններում պահվող, կերակրվող և միևնույն բուժիչ կամ կանխարգելիչ միջոցների ենթարկված հավերից ստացված միևնույն պիտանիության, կամ փաթեթավորման ժամկետով, տեսակավորման ժամանակ` միևնույն քաշի, տեսակի, որակի ձվեր, որոնք բեռնվում են միևնույն փոխադրամիջոցի մեջ, ուղեկցվում են մեկ ապրանքաուղեկից փաստաթղթով և միաժամանակ ենթարկվում են լաբորատոր հսկողության:

6. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հապավումները`

1) ՄԱՖԱՄ` մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ.

2) ԱՑԽՄ` աղիքային ցուպիկի խմբի մանրէներ.

3) ԳԱՄ` գաղութ առաջացնող միավորներ:

 

III. ՁՎԵՐԻ ԵՎ ՁՎԱՄԹԵՐՔԻ ՇՈՒԿԱՅԱՀԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

7. Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրվող, Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և իրացվող ձվերը կամ ձվամթերքը պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին և ուղեկցվեն դրանց անվտանգությունը և հետագծելիությունը հիմնավորող փաստաթղթերով (անասնաբուժական և (կամ) համապատասխանության հայտարարագիր, անասնաբուժական տեղեկանք, ապրանքաուղեկից փաստաթղթեր): Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող ձվերի համապատասխանության վերաբերյալ տեղեկատվությունը մատուցվում է սպառողներին մակնշման և անվտանգությունը հավաստող փաստաթղթերի տրամադրման միջոցով:

(7-րդ կետը փոփ. 25.09.14 N 1046-Ն)

8. Չեն թույլատրվում իրացման այն ձվերը և ձվամթերքը, որոնք`

1) չեն համապատասխանում սույն տեխնիկական կանոնակարգի V գլխում սահմանված պահանջներին.

2) չեն ուղեկցվում անվտանգությունը և ծագումը հավաստող փաստաթղթերով.

3) ունեն լրացած կամ անհայտ պիտանիության ժամկետներ.

4) չունեն մակնշվածք արտադրանքի յուրաքանչյուր միավորի (չփաթեթավորված ձվի համար) վրա կամ սպառողական տարայի, պիտակի, մանեկապիտակի, թերթ-ներդրակի և (կամ) ուղեկցող փաստաթղթերի մեջ (փաթեթավորված արտադրանքի համար) բացակայում է տեղեկատվությունը.

5) ունեն խախտված կամ վնասված փաթեթվածքներ (փաթեթավորված արտադրանքի համար):

 

IV. ՁՎԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄԸ

 

9. Ըստ օգտագործման ձվերը դասակարգվում են երկու դասի`

1) Ա դասի կամ «թարմ» ձվեր, որոնք նախատեսված են մարդու կողմից անմիջական սպառման համար: Այս դասի ձվերն իրենց հերթին ստորաբաժանվում են երկու տեսակի`«Էքստրա» և I տեսակի.

2) Բ դասի ձվեր, որոնք օգտագործում են սննդի կամ ոչ պարենային ապրանքների արտադրությունում:

10. Կախված քաշից ձվերը տեսակավորվում են շատ խոշոր, խոշոր, միջակ, մանր և շատ մանր կարգերի, որոնք համապատասխանաբար նշանակում են XL, L, M, S և SS լատիներեն այբուբենի տառերով:

 

V. ՁՎԵՐԻ ԵՎ ՁՎԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

11. Բոլոր այն հավանական ռիսկային գործոնները, որոնց արդյունքում ձուն և ձվային մթերքները կարող են ունենալ բացասական ազդեցություն` մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա բաժանվում են հետևյալ խմբերի`

1) մանրէաբանական ցուցանիշները.

2) թունավոր տարրերը, պեստիցիդները, ռադիոնուկլիդները և վերջիններիս մնացորդները.

3) թռչնաբուծության մեջ օգտագործվող անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային քանակները.

4) արտադրանքի վերամշակման միջոցները՝ քիմիական նյութերով, իոնացնող և ուլտրամանուշակագույն ճառագայթներով.

5) արգելված սննդային հավելումների, բուրավետ նյութերի, օժանդակող տեխնոլոգիական միջոցների, ինչպես նաև գենային ինժեներիայի արտադրանքի առկայությունը.

6) օտար ներառումներ և խառնուրդներ:

12. Ձվերը պետք է ստացվեն գյուղատնտեսական կենդանիների ու թռչունների վարակիչ հիվանդություններից զերծ տնտեսություններից:

13. Ձվերի արտադրության համար բուծվող թռչունները պետք է ենթարկվեն անասնաբուժական զննման: Չեն թույլատրվում իրացման այն թռչուններից ստացված ձվերը, որոնց նկատմամբ բուժիչ կամ կանխարգելիչ նպատակով կիրառվել են անասնաբուժական դեղամիջոցներ` մինչև դրանց թռչնի օրգանիզմից հեռացման ժամկետի ավարտը, ինչպես նաև բուծման ընթացքում օգտագործվել են արգելված անասնաբուժական դեղամիջոցներ:

14. Ձվերի կճեպը պետք է լինի մաքուր, առանց վնասվածքների, արյան ու թռչնի արտազատուկի հետքերի և բծերի: Աղտոտված կճեպով ձվերը ենթակա են թռչնաբուծարանում լվացման` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի համապատասխան հրամաններով թույլատրված սինթետիկ լվացող միջոցներով: Լվացված ձվերը պետք է տեսակավորվեն առանձին:

15. Ձվերը չպետք է ունենան անորակության ու փչացման հստակ արտահայտված նշաններ: Արգելվում է ձվի և ձվամթերքի մշակումը քիմիական նյութերով, իոնացնող և ուլտրամանուշակագույն ճառագայթներով:

16. Տեխնոլոգիական գործընթացի բոլոր փուլերում ձվամթերքը պետք է պաշտպանված լինի բոլոր տեսակի կողմնակի նյութերի և խառնուկների ներթափանցումից: Պատրաստի արտադրանքում չեն թույլատրվում կողմնակի ներխառնուկներ (ապակի, մետաղ, կճեպի մասնիկներ), արյան հետքեր, ինչպես նաև ձվերի ու սարքավորումների մշակման տեխնոլոգիական միջոցների մնացորդային քանակություններ:

17. Ձվերի և ձվամթերքի մեջ մանրէաբանական ցուցանիշները չպետք է գերազանցեն N 1 աղյուսակում, թունավոր տարրերի (կապար, կադմիում, սնդիկ, արսեն) և ռադիոնուկլիդների պարունակությունները ձվերի և հեղուկ ձվամթերքի մեջ` N 2 աղյուսակում, իսկ չոր ձվամթերքի մեջ` N 3 աղյուսակում նշված թույլատրելի մակարդակների ցուցանիշները:

 

Աղյուսակ N 1

 

Մթերքի
անվանումը

ՄԱՖԱՄ
ԳԱՄ/գ.
ոչ ավելի

Մթերքի զանգվածը, որում չի թույլատրվում, (գ)

Ծանոթություն

ԱՑԽՄ(կոլիձևեր)

Ոսկեգույն ստաֆիլոկոկ(S. aսreսs)

Պրոտեուս(Prօteսs) խմբի մանրէներ

Ախտածին, այդ թվում` սալմոնելներ

Ձվեր Ա դասի «Էքստրա» տեսակի (դիետիկ)

1x102

0,1

--

--

125*

Չի թույլատրվում
 25 գ զանգված ունեցող 5 նմուշում: Հետազոտությունը կատարում են ձվի դեղնուցի նկատմամբ:

Ձվեր Ա դասի
I տեսակի (սեղանի)

5x103

0,01

--

--

125*

Չի թույլատրվում
 25 գ զանգված ունեցող 5 նմուշում: Հետազոտությունը կատարում են ձվի դեղնուցի նկատմամբ:

Ձվամթերք հեղուկ, սառեցված, մելանժ, սպիտակուց, դեղնուց

1x105

0,1

1,0

1,0

25

 

Ձվամթերք` չոր(ձվի փոշի)

5x104

0,1

1,0

1,0

25

 

 

Աղյուսակ N 2

 

Մթերքի անվանումը

Ցուցանիշները

  

Թույլատրելի
մակարդակներ, մգ/կգ, ոչ ավելի

Ծանոթություն

Ա դասի ձվեր («Էքստրա» և I տեսակի), ձվամթերք հեղուկ

Թունավոր տարրեր  

կապար

0,3

արսեն

0.1

կադմիում

0,01

սնդիկ

0,02

Ռադիոնուկլիդներ

Ցեզիում-137

80

Բկ/կգ

Ստրոնցիում-90

50

Բկ/կգ

 

Աղյուսակ N 3

 

Մթերքի անվանումը

Ցուցանիշները

Թույլատրելի
մակարդակներ, մգ/կգ, ոչ ավելի

Ծանոթություն

Ձվամթերք` չոր
(ձվի փոշի)

Թունավոր տարրեր

 

կապար

3

արսեն

0.6

կադմիում

0,1

սնդիկ

0,1

Ռադիոնուկլիդներ

Ցեզիում-137

80

Բկ/կգ

Ստրոնցիում-90

50

Բկ/կգ

 

18. Ձվերի և ձվամթերքի մեջ հակաբիոտիկների, սուլֆանիլամիդների և անասնաբուժական այլ դեղամիջոցների պարունակությունը չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի N 1196-Ն որոշմամբ սահմանված թույլատրելի քանակները, հակակոկցիդիոզային դեղամիջոցների պարունակությունը` N 4, իսկ պեստիցիդների մնացորդային քանակները` N 5 աղյուսակներում տրված մնացորդային քանակները:

 

Աղյուսակ N 4

 

Մթերքի անվանումը

Ցուցանիշները

Թույլատրելի մակարդակը, մկգ/կգ

Ծանոթություն

Ձվեր Ա և Բ դասերի, ձվամթերք

Դիկլազուրիլ

2

 
 

Նիկարբազին

100

Որպես N,N'-բիս
(4-նիտրոֆենիլ) միզանյութ

 

Ամպրոլիում

1000

 
 

Ռոբենիդին

25

Ռոբենիդինի հիդրոքլորիդ

 

Նարազին

2

 
 

Մադուրոմիցին

2

 
 

Սալինոմիցին

3

Սալինոմիցինի հիդրոկարբոնատ

 

Հալոֆուգինոն

6

 
 

Դեկոկվինաթ

20

 

 

Աղյուսակ N 5

 

Մթերքի անվանումը

Ցուցանիշները

Թույլատրելի
մակարդակը, մգ/կգ

Ծանոթություն

 Ձվեր Ա և Բ դասերի, ձվամթերք

 Հեքսաքլորցիկլոհեքսան և 
 դրա ածանցյալները

0,1

 
 

 ԴԴՏ և դրա մետաբոլթլները

0,1

 
 

 Դիոքսիններ

0,000003

 Ճարպի հաշվարկով

 

 

19. Ձվերի մեջ կաթնաթթվի պարունակությունը չպետք է գերազանցի 1գ/կգ` չոր նյութի հաշվարկով:

20. Ձվերի և ձվամթերքի մեջ ռադիոնուկլիդների, անասնաբուժական դեղամիջոցների և պեստիցիդների պարունակության նկատմամբ հսկողության պարբերականությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի N 1196-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

V. ՁՎԵՐԻ ԵՎ ՁՎԱՄԹԵՐՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

21. Թռչնաբուծական տնտեսություններում հավերի կերակրման համար օգտագործվող կերը պետք է համապատասխանի «Անասնակերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին:

22. Արգելվում է գենետիկորեն ձևափոխված հավերից ստացված ձվերը դասել որպես «Էքստրա» տեսակի, իսկ դրանցից ստացված ձվամթերքի մակնշումը պետք է պարունակի տեղեկատվություն` գենետիկորեն ձևափոխված լինելու մասին:

23. Թռչնաբուծական տնտեսություններում ձվերը տեսակավորում են հավերի ածելուց հետո մեկ օրվա ընթացքում:

24. Ձվամթերք արտադրող ձեռնարկությունների ներարտադրական տարածքների հատակագծումը և սարքավորումներով հագեցվածությունը պետք է ապահովի հետևյալ գործողությունների առանձնացումը`

1) աղտոտված ձվերի լվացումը, չորացումը և ախտահանումը, եթե հաստատության կողմից իրականացվում են նման գործողություններ.

2) ձվերի ջարդումը, դրանց պարունակության հավաքումը և կճեպի մասերի, ենթակճեպային թաղանթի հեռացումը:

25. Ձվամթերք արտադրող կազմակերպությունում որպես հումք պետք է օգտագործվեն միայն մաքուր և չոր ձվերը, որոնք անհրաժեշտ է ջարդել ապահովելով աղտոտումը նվազագույնի հասցնելու պայմաններ: Ճաքած ձվերը պետք է հնարավորինս արագ ենթարկվեն մշակման:

26. Ջարդելուց հետո հեղուկ ձվամթերքը հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է ենթարկվի մանրակրկիտ վերամշակման` մանրէաբանական ռիսկերը բացառելու կամ մինչև թույլատրելի սահմանը նվազեցնելու համար:

27. Մշակված ձվամթերքում ձվերի կճեպի մնացորդների, ձվի թաղանթի և ցանկացած այլ մասնիկների քանակը չպետք է գերազանցի ձվամթերքի 100 մգ/կգ-ը։

28. Եթե վերամշակումը չի իրականացվելու ձվի ջարդելուց անմիջապես հետո, ապա հեղուկ ձվամթերքը պետք է պահվի սառեցված վիճակում կամ 40C չգերազանցող ջերմաստիճանի պայմաններում, բայց ոչ ավելի, քան 48 ժամ:

29. Ձվերի մշակման և ձվամթերքի արտադրության տեխնոլոգիական գործընթացները պետք է իրականացվեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 885-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված տեխնոլոգիական հրահանգների պահանջներին համապատասխան:

 

VI. ՁՎԵՐԻ ԵՎ ՁՎԱՄԹԵՐՔԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆՆ ՈՒ ՄԱԿՆՇՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

30. Ձվերի և ձվամթերքի տարաներին, փաթեթավորող նյութերին ներկայացվող պահանջները պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 25-ի N 679-Ն և 2007 թվականի հոկտեմբերի 25-ի N 1282-Ն որոշումներով սահմանված պահանջներին:

31. Ձվերը փաթեթավորվում են առանձին` ըստ տեսակների և կարգերի:

32. Ձվերի տարան, փաթեթավորող նյութերը (գոգավոր միջադիրները) և ամրացվող միջոցները պետք է լինեն մաքուր, չոր, առանց կողմնակի հոտերի և մեխանիկական վնասվածքների, պահման և փոխադրման ընթացքում ապահովեն ձվի կճեպի ամբողջականությունը, որակը, ապրանքային տեսքը և անվտանգությունը:

33. Ձվերի և ձվամթերքի մակնշման նյութերը և միջոցները չպետք է ազդեն մթերքի անվտանգության և որակի վրա: Մակնշումը պետք է լինի հայերենով կամ հայերեն և այլ լեզուներով` ըստ մատակարարման պայմանագրի, պարզ, հստակ ու ընթեռնելի, իսկ տառերի ու թվերի բարձրությունը պետք լինի 3 մմ-ից ոչ պակաս:

34. Չփաթեթավորված ձվերի կամ ստվարաթղթե պալարային տուփերում և միջադիրներում տեղադրված ձվի յուրաքանչյուր միավորի վրա պետք է նշվի արտադրողի անվանումը կամ ապրանքային նշանը, տեսակը, սույն կանոնակարգի N 4 աղյուսակում սահմանված քաշային կարգին համապատասխանող ծածկագիրը, տեսակավորման ամսաթիվը և պիտանիության ժամկետը:

35. Ձվերի և ձվամթերքի սպառողական տարայի յուրաքանչյուր միավորի վրայի մակնշումը պետք է ներառի`

1) արտադրող, փաթեթավորող, արտահանող, ներմուծող կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը.

2) արտադրողի ապրանքային նշանը (առկայության դեպքում).

3) ձվի կամ ձվամթերքի անվանումը` ներառյալ թռչնի տեսակը.

4) ձվերի տեսակը և կարգը ( կարգին համապատասխանող ծածկագիրը).

5) ձվերի քանակը մեկ փաթեթվածքում.

6) արտադրության ամսաթիվը, պիտանիության ժամկետը և պահման պայմանները.

7) ձվերի տեսակավորման ամսաթիվը.

8) տեղեկություն համապատասխանության գնահատման մասին:

(35-րդ կետը փոփ. 25.09.14 N 1046-Ն)

36. Ձվամթերքի մակնշումը լրացուցիչ պարունակում է նաև`

1) ֆիզիկական վիճակի մասին տվյալներ (հեղուկ, չոր, սառեցված, պաստերիզացված և այլն).

2) օգտագործման վերաբերյալ հատուկ ցուցումներ:

37. Պիտակը պետք է տեղադրվի սպառողական տարայի այն մասում, որ տարայի բացման ժամանակ չառաջացնի դրա ամբողջականության խախտում: Չի թույլատրվում գիտականորեն չհիմնավորված բնույթ ունեցող տեղեկատվության տեղադրումը սպառողական տարայի վրա զետեղված մակնշվածքում:

38. Ձվերի և ձվամթերքի փոխադրական տարայի վրա պետք է կատարվեն զգուշացնող նշումներ` օրինակ` «Պաշտպանել տեղումներից», «Փխրուն է», «Շուտ փչացող բեռ»:

 

VII. ՁՎԵՐԻ ԵՎ ՁՎԱՄԹԵՐՔԻ ՊԱՀՄԱՆՆ ՈՒ ՓՈԽԱԴՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

39. Չի թույլատրվում սուր հոտավետ նյութերի հետ համատեղ կամ հարևանությամբ ձվերի և ձվամթերքի պահումը: Պահման գործընթացն իրականացվում է արտադրանքի անվտանգության և որակական ցուցանիշների պահպանումն ապահովող ջերմաստիճանի և օդի հարաբերական խոնավության պայմաններում:

40. Օդի ջերմաստիճանի 00-200 C և 85-88% հարաբերական խոնավության պայմաններում Ա դասի «Էքստրա» տեսակի ձվերը պահում են 7 օրվանից, Ա դասի 1-ին տեսակի ձվերը` 25 օրվանից, լվացված ձվերը` 12 օրվանից ոչ ավելի: Բ դասի ձվերը պետք է պահել 50 C -ից մինչև 200 C օդի ջերմաստիճանի պայմաններում, իսկ այս դասի ճաքած ձվերը թույլատրվում է օգտագործել սննդի կամ ոչ պարենային ապրանքների արտադրությունում` 00 C -ից մինչև 50 C ջերմաստիճանում պահելու դեպքում:

41. Ձվերի և ձվամթերքի պահման ու փոխադրման գործընթացների ժամանակ պետք է ապահովել անփոփոխ ջերմաստիճանային պայմաններ, որոնք առավելագույնս կնպաստեն արտադրանքի հիգիենիկ հատկությունների պահպանմանը: Ձվերի փոխադրման ժամանակ ջերմաստիճանային ռեժիմի պահպանման նկատմամբ պետք է իրականացվի հսկողություն:

42. Արգելվում է ապասառեցված կամ ձնային և սառցային զանգվածով ծածկված փաթեթավորված ձվերի առաքումը:

43. Փոխադրական տարան (ստվարաթղթե և պլաստմասե արկղերը) և փոխադրամիջոցները, որոնք նախատեսված են ձվերի և ձվամթերքի փոխադրման համար, պետք է ապահովեն դրանց պահպանումը և պաշտպանեն շրջակա միջավայրի անբարենպաստ ֆիզիկական ազդեցություններից (մթնոլորտային տեղումներ, արևի ուղիղ ճառագայթներ և այլն):

44. Յուրաքանչյուր փոխադրումից հետո փոխադրական տարան ու փոխադրամիջոցները պետք է ենթարկվեն սանիտարական մշակման (լվացման և ախտահանման):

 

VIII. ՁՎԵՐԻ ԵՎ ՁՎԱՄԹԵՐՔԻ ԻՍԿՈՒԹՅՈՒՆԸ

 

45. Արտադրողը պետք է ապահովի ձվերի և ձվամթերքի իսկությունը` կեղծված ձվերի արտադրությունը և շրջանառությունը սպառողական շուկայում կանխելու համար:

46. Ձվերի և ձվամթերքի իսկությունն ապահովվում է «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված փաստաթղթերով, սույն տեխնիկական կանոնակարգի 29-րդ կետում նշված իրավական ակտին համապատասխանող ձվերի և ձվամթերքի արտադրության տեխնոլոգիական հրահանգով և սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխանությամբ:

47. Ձվերի և ձվամթերքի հետագծելիությունը պետք է ապահովվի արտադրանքի տվյալ խմբաքանակի շրջանառության բոլոր փուլերում` նախնական արտադրությունից մինչև սպառումը, փաստաթղթային նույնականացմամբ:

 

IX. ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՆՎԱԾ ՁՎԵՐԻ ԵՎ ՁՎԱՄԹԵՐՔԻ ՀԵՏԿԱՆՉՈՒՄԸ, ՕԳՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ

 

48. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված ձվերի պիտանիության ժամկետները լրանալուց հետո «Էքստրա» տեսակի ձվերն իրացման համար ինքնաբերաբար վերակարգավորվում են I տեսակի: I տեսակի ձվերը, պիտանիության ժամկետները լրանալուց հետո, ենթակա են օգտահանման կամ ոչնչացման:

49. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության պահանջներին չհամապատասխանող ձվերը և ձվամթերքը ենթակա են շուկայից հետկանչման, օգտահանման կամ ոչնչացման` «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի N 824-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

X. ՁՎԵՐԻ ԵՎ ՁՎԱՄԹԵՐՔԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

50. Ձվերի և ձվամթերքի նույնականացումն իրականացվում է դրանց արտադրության, վերամշակման, պահման, փոխադրման և իրացման փուլերում:

51. Նույնականացումն իրականացնում են`

1) գնահատման նշանակված մարմինները՝ համապատասխանության գնահատման ժամանակ.

2) պետական վերահսկողության մարմինները` վերահսկողություն իրականացնելու ընթացքում.

3) այլ մարմինները և կազմակերպությունները` նախաձեռնության կարգով ձվերի և ձվամթերքի վերաբերյալ տրամադրված տեղեկատվության համապատասխանությունը հավաստելու անհրաժեշտության դեպքում:

(51-րդ կետը խմբ. 25.09.14 N 1046-Ն)

52. Նույնականացման համար կիրառվում է ձվերի և ձվամթերքի փաստաթղթային փորձաքննության և լաբորատոր փորձարկման եղանակները:

53. Փաստաթղթային փորձաքննության եղանակով նույնականացում իրականացնելու դեպքում պետք է ստուգվեն չփաթեթավորված ձվերի յուրաքանչյուր միավորի, իսկ փաթեթավորված ձվերի և ձվամթերքի դեպքում` փաթեթվածքի կամ սպառողական և փոխադրական տարաների վրա անմիջապես կամ դրանց պիտակների վրա նշված մակնշվածքի բովանդակության համապատասխանությունն ապրանքաուղեկից փաստաթղթերում ներկայացված տեղեկատվությանը:

 54. Լաբորատոր փորձարկման եղանակով նույնականացման դեպքում կատարվում է`

1) ձվերի տեսակի և ձվամթերքի նույնականացում.

2) ձվերի` ըստ կարգերի նույնականացում:

55. Ըստ տեսակի ձվերի նույնականացման ցուցանիշները սահմանված են N 5 աղյուսակում`

 

Աղյուսակ N 5

 

Մթերքի տեսակը, դասը

Բնութագիրը

Օդախցիկը և դրա բարձրությունը

Դեղնուցը

Սպիտակուցը

Կեղևի
վիճակը

Ա դասի «Էքստրա» տեսակի (դիետիկ)

Անշարժ, բարձրությունը 4մմ-ից ոչ ավելի

Կայուն, հազիվ նշմարելի, անտեսանելի եզրագծերով, գրավում է կենտրոնական դիրք և չի տեղաշարժվում,
դեղնուցի թաղանթը պինդ և ամբողջական

Խիտ, կազմում է մեկ
ամբողջականություն,
զբաղեցնում է ձվի
պարունակության
մեծ մասը

Ծածկաշերտն առկա է, որի շնորհիվ կեղևը ստանում է փայլուն տեսք

Ա դասի I տեսակի (սեղանի)

Անշարժ (թույլա-տրվում է որոշ շարժունություն), բարձրությունը 7մմ-ից ոչ ավելի, սառնարանում պահվող ձվերի համար` 9մմ-ից ոչ ավելի

Կայուն, քիչ նշմարելի, կարող է թեթևակի տեղաշարժվել, թույլատրվում է ոչ մեծ տեղաշարժ կենտրոնական դիրքից, դեղնուցի թաղանթը թույլ է և կարող է պատռվել ձվի պարունակությունը դատարկելու ժամանակ

Խիտ, բաց գույնի, թափանցիկ,
կարող է կազմված լինել
առանձին մասերից

Ծածկաշերտը կարող է բացակայել կամ լինել ամբողջակա-նության խախտումով

Բ դասի

Թույլատրվում է շարժունություն մինչև ձվի երկարության
կեսի չափով, բարձրությունը`
9մմ-ից ոչ ավելի

Տեսանելի, քիչ սեղմված, շարժուն

Կիսաթափանցիկ

Նորմալ տեսքով, չվնասված, թույլատրվում է քիչ կեղտոտվածություն և աննշան ձևափոխում

 

56. Նույնականացման համար անհրաժեշտ ձվերի առանձին քաշային կարգերի ցուցանիշները սահմանված են N 6 աղյուսակում`

 

Աղյուսակ N 6

 

Քաշի ծածկագիրը

Կարգը

Մեկ ձվի քաշը, գ

100 ձվի քաշը կգ,
ոչ պակաս

360 ձվի քաշը կգ,
ոչ պակաս

03

Շատ խոշոր
(XL)

73

7,3

26,64

02

Խոշոր (L)

63 և < 73

6,3

23,04

01

Միջակ (M)

53 և < 63

5,3

19,44

0

Մանր (S)

44 և < 53

 

00

Շատ մանր (SS)

 44

Նվազագույն սահմանը բացակայում է

 

 

57. Ձվերի և ձվամթերքի կեղծման վերաբերյալ հիմքերի առկայության դեպքում պետք է իրականացնել փաստաթղթային փորձաքննություն և լաբորատոր փորձարկում սույն տեխնիկական կանոնակարգով տվյալ տեսակի ձվերի համար սահմանված պահանջներին համապատասխան:

58. Ձվերի և ձվամթերքի նույնականացման արդյունքների վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որը պետք է ներառի`

1) անվանումը.

2) արտադրողի (մատակարարի) մասին տեղեկատվությունը.

3) արտադրության, տեսակավորման ամսաթիվը և պիտանիության ժամկետը.

4) փորձարկման արդյունքները (դրանց իրականացման դեպքում), այդ թվում` զգայորոշման ցուցանիշները.

5) փաթեթավորման մասին տեղեկատվությունը, այդ թվում` սպառողական տարայի ծավալը (զանգվածը) և փոխադրման տարայում սպառողական տարաների քանակը.

6) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի կամ մատակարարման պայմանագրի նշագիրը (անվանումը).

7) խմբաքանակի համարը.

8) նույնականացման արդյունքների հիման վրա կազմված եզրակացությունը:

 

XI. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

(վերնագիրը փոփ. 25.09.14 N 1046-Ն)

 

59. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ձվի և ձվամթերքի արտադրության տեխնոլոգիական գործընթացների համապատասխանությունը գնահատելու համար արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված՝ համապատասխանության հայտարարագրման սխեմաներից որևէ մեկով հավաստված համապատասխանության հայտարարագիր:

(59-րդ կետը խմբ. 25.09.14 N 1046-Ն)

60. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)

61. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)

62. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)

63. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)

64. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)

65. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)

 

XII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

66. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների համապատասխանության և անվտանգության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

(66-րդ կետը փոփ. 25.09.14 N 1046-Ն)

(հավելվածը փոփ., խմբ. 25.09.14 N 1046-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան