Գլխավոր տեղեկություն
Համար
N 915-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.09.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.09.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.09.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 սեպտեմբերի 2014 թվականի N 915-Ա

 

ԱՐԵԳ ԳԱԼՍՏԱՆԻ ԵՎ ՏԻԳՐԱՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանին 2014 թվականի հոկտեմբերի 13-14-ը, իսկ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Մելքոնյանին 2014 թվականի հոկտեմբերի 13-15-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)՝ Էներգետիկ խարտիայում «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի ներդրումային միջավայրը և շուկայի կառուցվածքը» զեկույցի շնորհանդեսը ներկայացնելու նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանին 2014 թվականի հոկտեմբերի 14-16-ը գործուղել Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)՝ Ատոմային համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:

2. Գործուղման հետ կապված ծախսերը` Արեգ Գալստյանինը (ներառյալ Բրյուսել–Փարիզ գնացքի տոմսը) և Տիգրան Մելքոնյանինը (օրապահիկ և գիշերավարձ) կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արեգ Գալստյանի՝ Բրյուսել և Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. սեպտեմբերի 23

Երևան