Գլխավոր տեղեկություն
Համար
N 1364-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.12.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.12.10/67(1080) Հոդ.1138
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.11.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 նոյեմբերի 2014 թվականի N 1364-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների սիրիահայ ուսանողներին 2014/2015 ուսումնական տարվա կրթաթոշակներ հատկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը 2014 թվականին հատկացնել 26.160.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` նվիրաբերության պայմանագրերի հիման վրա` սույն որոշման 1-ին կետով հատկացված 26.160.0 հազ. դրամը տրամադրել «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությանը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.25 և 12 աղյուսակներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 5

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

նոյեմբերի 27-ի N 1364-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.25 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

 Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1.
Քաղաքականության միջոցառումներ
1.2. Տրանսֆերտներ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների սիրիահայ ուսանողներին 2014/2015 ուսումնական տարվա կրթաթոշակների հատկացում

Նկարագրությունը
«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նվիրատվության տրամադրում՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների սիրիահայ ուսանողներին կրթաթոշակներ հատկացնելու նպատակով

1114

ԾՏ08

Շահառուների քանակը

 

363

 

Գումարը (հազ. դրամ)

 

x

26,160.0

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

 

միանվագ

 

Շահառուների ընտրության չափանիշները
Սիրիահայ ուսանողներ

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1114  Սփյուռքի հայապահպանության ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Սփյուռքի գաղթօջախներում հայրենիքի և հայ ինքնության վերաբերյալ իմացության մակարդակի բարձրացում և հայապահպանության ամրապնդում

 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

նոյեմբերի 27-ի N 1364-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

 

Բաժին 2.

 

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը(բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

ծրագիրը

միջոցառումը

ՀՀ 2014 թվականի պետական բյուջե(հազ. դրամ)

1114

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Սփյուռքի հայապահպանության ծրագիր

26,160.0

     

Ծրագրի նկարագրությունը
Սփյուռքի հայապահպանությանն ուղղված միջոցառումների իրականացում

     

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Սփյուռքի գաղթօջախներում հայրենիքի և հայ ինքնության վերաբերյալ իմացության մակարդակի բարձրացում և հայապահպանության ամրապնդում

     

Քաղաքականության միջոցառումներ. Տրանսֆերտներ

 
 

ԾՏ08

 

«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նվիրատվության տրամադրում՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների սիրիահայ ուսանողներին կրթաթոշակներ հատկացնելու նպատակով

26,160.0

     

Ֆինանսավորման ծախսի նկարագրությունը
«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նվիրատվության տրամադրում՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների սիրիահայ ուսանողներին կրթաթոշակներ հատկացնելու նպատակով

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան