Գլխավոր տեղեկություն
Համար
N 1072-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.10.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.10.08/54(1067).1 Հոդ.895.4
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.09.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 սեպտեմբերի 2014 թվականի N 1072-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1554-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայության կանոնադրություններն ու կառուցվածքները հաստատելու, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտ և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայություն ստեղծելու մասին» N 1554-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) վերնագրից հանել «և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայության» ու «և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայություն» բառերը.

2) ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի 7-րդ և 8-րդ ենթակետերը.

3) 2-րդ կետից հանել «և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայություն» բառերը.

4) N 1 հավելվածի 6-րդ կետի 10-րդ ենթակետից և 7-րդ կետի 24-րդ ենթակետից հանել «նախաքննության և» բառերը.

5) N 2 հավելվածի 2-րդ գլխից հանել «Քննչական ծառայություն» բառերը.

6) N 6 հավելվածում «Տնտեսագիտական վերլուծության և գնումների փաստաթղթերի ձևակերպման վարչություն» բառերը փոխարինել «Գնումների փաստաթղթերի ձևակերպման վարչություն» բառերով.

7) ուժը կորցրած ճանաչել NN 7 և 8 հավելվածները:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


 2014 թ. հոկտեմբերի 6

 Երևան