ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 սեպտեմբերի 2014 թվականի N 988-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՆՈՐԱՊԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԻ (ՊԱԿԱՍՈՒՐԴԻ) ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՅՈՒՋԵԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱԶԱՏ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածի 5-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28.1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «գ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 12-ի N 591-Ն որոշմամբ հաստատված կարգը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նորապատի համայնքի վարչական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ֆոնդային բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների 3,500.0 հազ. դրամը փոխանցել վարչական բյուջե` մինչև 2014 թվականի դեկտեմբերի 11-ը ֆոնդային բյուջե վերադարձնելու պայմանով:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. սեպտեմբերի 23 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|