ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 սեպտեմբերի 2014 թվականի N 1034-Ա
ԳՈՒՅՔ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 16-րդ և 21-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի N 26-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության «Նոր ներդրումներ» փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած շարժական գույքը (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, մասնավորեցնել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:
2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2014 թվականի ապրիլի 23-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) առաջին աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել, ինչպես նաև www.azdarar.am կայքում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.
3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել աճուրդներ, ընդ որում, հերթական աճուրդի անցկացման ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.
4) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն հավելվածի, վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:
4. Վճարումները կատարել աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. սեպտեմբերի 29 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1034-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ «ՆՈՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Անվանումը |
Քանակը (հատ) |
Ձեռքբերման տարեթիվը |
Գույքի գնահատված արժեքը (դրամ) |
Գույքի մեկնարկային գինը (դրամ) |
Գույքի արժեքի որոշման համար նախատեսված վճարը` ներառյալ ավելացված արժեքի հարկը (դրամ) |
Գույքի տեխնիկական վիճակը | ||
70 տոկոս և ավելի մաշվածք ունեցող | |||||||||
1. |
Պահարան |
1 |
2004 թ. |
35000 |
35000 |
600 |
լավ | ||
2. |
Սեղան |
3 |
2004 թ. |
60000 (3*20000) |
60000 (3*20000) |
1800 (3*600) | |||
3. |
Համակարգչի սեղան |
1 |
2004 թ. |
30000 |
30000 |
600 | |||
4. |
Աթոռ` կիսափափուկ |
4 |
2002 թ. |
20000 (4*5000) |
20000 (4*5000) |
2400 (4*600) | |||
5. |
Բազկաթոռ |
1 |
2002 թ. |
9000 |
9000 |
600 | |||
6. |
Էլեկտրական հոսանքի հաշվիչ 1644797 |
1 |
1999 թ. |
5000 |
5000 |
600 |
անսարք | ||
7. |
Մասնագիտական գրքեր (Մարքեթինգ` 6 օրինակ, Сборник законов` 2 օրինակ) |
8 |
2002 թ. |
19000 |
19000 |
4800 |
բավարար | ||
Ընդամենը |
19 |
178000 |
178000 |
11400 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|