Գլխավոր տեղեկություն
Համար
N 1030-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.10.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.10.08/54(1067) Հոդ.884
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.09.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 սեպտեմբերի 2014 թվականի N 1030-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 3-ի նիստի N 4 արձանագրության 5-րդ կետով հավանության արժանացած Ջրավազանային կառավարման մոդելային պլանի բովանդակության 1-6-րդ հոդվածների պահանջների՝ Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի մշակման (ներառյալ Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի և Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսները) ծառայությունների իրականացման համար Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը 2014 թվականին հատկացնել 20000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


 2014 թ.  սեպտեմբերի 29

 Երևան

 

 

 

Հավելված N 1
 ՀՀ կառավարության 2014 թվականի
սեպտեմբերի 4-ի N 1030-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ բնապահպանության նախարարություն

Բաժին 2.

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորում

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը

Ծրագիրը/Քաղաքականության միջոցառումը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

ՀՀ 2014 թ. պետական բյուջե
(հազ. դրամ)

ծրագիրը

միջոցառումը

(բաժինը/խումբը/դասը)

   

1016

ԱԾ04

 

Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի մշակման և կազմման ծառայություններ (ներառում է Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի ստորերկրյա և մակերևութային, ինչպես նաև Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսները)

20000.0

Մատուցվող ծառայության նկարագրությունը

Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի մշակման ծառայությունների մատուցում

 

Ծառայությունը մատուցողի անվանումը

Համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի ընտրված կազմակերպություններ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2
 ՀՀ կառավարության 2014 թվականի
սեպտեմբերի 4-ի N 1030-Ն որոշման

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

ինն ամիս

տարի

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշների փոփոխությունը

1. Քաղաքականության միջոցառումներ
1.1. Ծառայություններ

Ծրագրային դասիչը

Մատուցվող ծառայության անվանումը
Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի մշակման և կազմման ծառայություններ (ներառում է Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի ստորերկրյա և մակերևութային, ինչպես նաև Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսները)

1016

ԱԾ 04

Նկարագրությունը
Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի մշակման ծառայությունների մատուցում

   

Քանակական

Արարատյան դաշտի ջրավազանային կառավարման պլանի մշակում (հատ)

 

1

   

Որակական

Մշակված չէ

 

Ժամկետայնության

Ծառայությունների մատուցման ժամկետը

 

Մինչև ընթացիկ տարվա ավարտը

   

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

 

X

X

0.0

20000.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1016 Շրջակա միջավայրի պահպանության, մոնիթորինգի և տեղեկատվական վերլուծական ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Շրջակա միջավայրի պահպանություն, բնապահպանության ոլորտում համակարգչային ցանցի և տվյալների բազային ստեղծում և պահպանում, մոնիթորինգի արդյունքում խախտումների գրանցում
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
Համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի ընտրված կազմակերպություններ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 3
 ՀՀ կառավարության 2014 թվականի
սեպտեմբերի 4-ի N 1030-Ն որոշման

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

Կոդը

Անվանումը

Գնման ձևը

Չափի միավորը

Միավորի գինը

Քանակը

Գումարը
(հազ. դրամ)

ՀՀ բնապահպանության նախարարություն

20,000.0

Բաժին N 11

Խումբ N 01

Դաս N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

20,000.0

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

20,000.0

 

III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

         

75111000

Գործադիր և օրենսդրական ծառայություններ

ԲԸ

դրամ

20,000,000.0

1

20,000.0

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան