Գլխավոր տեղեկություն
Համար
N 1035-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.09.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.09.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 սեպտեմբերի 2014 թվականի N 1035-Ա

 

ԳՈՒՅՔ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 16-րդ և 21-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 8-ի N 26-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն իր տնօրինության «Հայավտոսերվիս» պետական ձեռնարկության «Ալավերդու ավտոտեխսպասարկում» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած 710,3 քառ. մետր ընդհանուր մակերեսով անշարժ գույքը (կիսաքանդ, անբավարար վիճակում գտնվող վարչական շենքը, արհեստանոցը, ավտովերանորոգման խցիկները, ծածկը) և արտադրատնտեսական գույքը (գրասեղան) (այսուհետ` գույք) (գտնվելու վայրը` Հայաստանի Հանրապետություն, Լոռու մարզ, Հաղպատի համայնք, Թբիլիսյան խճ. 29/4) մասնավորեցնել դասական աճուրդով՝ որպես գույքի մեկ միավոր:

2. Սահմանել`

 1) գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2014 թվականի հուլիսի 2-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը՝ 6 174 600 դրամ.

2) որ աճուրդում հաղթողին է մասնավորեցվում նաև գույքին հատկացված 3450 քառ. մետր մակերեսով հողատարածքը` 765 900 դրամ կադաստրային արժեքով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել, ինչպես նաև www.azdarar.am կայքում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին.

3) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի, գույքին հատկացված հողամասի կադաստրային արժեքի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 207 072 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել պայմանագրի կնքման և գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:

4. Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանվում է աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Գնորդի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

5. Գնորդը պարտավոր է գույքի վաճառքի գումարը վճարել աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե՝ ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը վճարել մեկամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության անվամբ բացված «Շենքերի և շինությունների օտարման գործընթացում պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարումից մուտքեր» հաշվեհամարին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. սեպտեմբերի 29

Երևան