Գլխավոր տեղեկություն
Համար
N 934-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.10.2014-16.08.2018)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.10.01/52(1065) Հոդ.878
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.09.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.09.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 սեպտեմբերի 2014 թվականի N 934-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետը՝

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատումը պլանավորել յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2014 թ. սեպտեմբերի 25
 Երևան

 

 

 

 Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թ.
սեպտեմբերի 25-ի N 934-Ն
որոշման

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

NN
ը/կ

Գնահատվող ՀՀ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններ և կազմակերպություններ

Ժամանակը

1

2

3

1.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և ենթակա կազմակերպություններ

2015 թ.
մարտ

2.

ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե

2015 թ.
ապրիլ

3.

ՀՀ բնապահպանության նախարարություն և ենթակա կազմակերպություններ

2015 թ.
հունիս

4.

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

2015 թ.
սեպտեմբեր

5.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն և ենթակա կազմակերպություններ

2015 թ.
նոյեմբեր

6.

ՀՀ առողջապահության նախարարություն և ենթակա կազմակերպություններ

2016 թ.
ապրիլ

7.

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն և ենթակա կազմակերպություններ

2016 թ.
սեպտեմբեր

8.

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

2016 թ.
հոկտեմբեր

9.

ՀՀ արդարադատության նախարարություն և ենթակա կազմակերպություններ

2017 թ.
փետրվար

10.

ՀՀ մշակույթի նախարարություն և ենթակա կազմակերպություններ

2017 թ.
մայիս

11.

ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն և ստորաբաժանումներ

2018 թ.
մարտ

12.

ՀՀ արտաքին գործերի նախարարություն և ենթակա կազմակերպություններ

2017 թ.
հոկտեմբեր

13.

ՀՀ էնեգետիկայի և բնական պաշարների նախարարություն և ենթակա կազմակերպություններ

2018 թ.
փետրվար

14.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն և ենթակա կազմակերպություններ

2018 թ.
ապրիլ

15.

ՀՀ սփյուռքի նախարարություն

2018 թ.
մայիս

16.

ՀՀ քաղաքաշինության նախարարություն և ենթակա կազմակերպություններ

2018 թ.
սեպտեմբեր

17.

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն և ենթակա կազմակերպություններ

2018 թ.
հոկտեմբեր

18.

ՀՀ ֆինանսների նախարարություն և ենթակա կազմակերպություններ

2018 թ.
նոյեմբեր

19.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն և ենթակա կազմակերպություններ

2019 թ.
փետրվար

20.

ՀՀ պաշտպանության նախարարություն և ստորաբաժանումներ

2019 թ.
մարտ

21.

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

2019 թ.
ապրիլ

22.

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն և ստորաբաժանումներ

2019 թ.
մայիս

23.

ՀՀ կենտրոնական բանկ

2019 թ.
սեպտեմբեր

24.

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն

2019 թ.
հոկտեմբեր

25.

ՀՀ Վայոց ձորի մարզ և համայնքներ

2015 թ.
փետրվար

26.

ՀՀ Գեղարքունիքի մարզ և համայնքներ

2015 թ.
մայիս

27.

ՀՀ Արարատի մարզ և համայնքներ

2015 թ.
հոկտեմբեր

28.

ՀՀ Արմավիրի մարզ և համայնքներ

2016 թ.
մարտ

29.

ՀՀ Սյունիքի մարզ և համայնքներ

2016 թ.
հունիս

30.

ՀՀ Երևան քաղաք և վարչական շրջաններ

2016 թ.
նոյեմբեր

31.

ՀՀ Կոտայքի մարզ և համայնքներ

2017 թ.
մարտ

32.

ՀՀ Լոռու մարզ և համայնքներ

2017 թ.
ապրիլ

33.

ՀՀ Արագածոտնի մարզ և համայնքներ

2017 թ.
հունիս

34.

ՀՀ Տավուշի մարզ և համայնքներ

2017 թ.
սեպտեմբեր

35.

ՀՀ Շիրակի մարզ և համայնքներ

2017 թ.
նոյեմբեր

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան