Գլխավոր տեղեկություն
Համար
N 930-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (26.09.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.09.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.09.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 սեպտեմբերի 2014 թվականի N 930-Ա

 

ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆԻՆ ԵՎ ԷՄԻԼ ՏԱՐԱՍՅԱՆԻՆ ՆՅՈՒ ՅՈՐՔ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանին 2014 թվականի սեպտեմբերի 25-28-ը գործուղել Նյու Յորք (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)՝ «ԱրմԹեք 2014» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ամենամյա գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Կարեն Ճշմարիտյանի` Նյու Յորք գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Էմիլ Տարասյանի` Նյու Յորք գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Համաշխարհային բանկի «Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարություն» վարկային ծրագրի «Նորարարություն, առաջխաղացում՝ ներառյալ ՏՏ/տեխնոլոգիական ցուցահանդեսներ, «ԱրմԹեք» համաժողով» ենթաբաղադրիչի միջոցների հաշվին։

 4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Նյու Յորք գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. սեպտեմբերի 25

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան