ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 սեպտեմբերի 2014 թվականի N 970-Ա
1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանի N 1 մասնաշենքում, Շիրակի 2ա հասցեում գտնվող N 7 և Աբովյան քաղաքի Ճարտարագիտական քոլեջի հանրակացարաններում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները՝ համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի ու այլ անհրաժեշտ գույքի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով անցնում է հանրակացարանների առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սեփականաշնորհվող բնակելի տարածքները, որպես առանձին գույքային միավոր, առանձնացնելուց հետո վեցամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը և բնակիչների հետ կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրի և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` բնակիչների միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. սեպտեմբերի 17 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 11-ի N 970-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
Երեվան քաղաքի Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանի N 1 մասնաշենքում, Շիրակի 2ա ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ N 7 ԵՎ Աբովյան քաղաքի Ճարտարագիտական քոլեջի հանրակացարաններում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ԵՎ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցՎած՝ սեփականաշնորհման ենթակա բնակելի տարածքների
NN ը/կ |
Ազգանունը, անունը |
Անձնագրային տվյալները |
Սեփականաշնորհման ենթակա բնակարանների գտնվելու վայրը, սենյակների թիվը |
Բնակարանի մակերեսը (քառ. մ) |
Սկզբնական արժեքը (դրամ) |
Սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով տրվող |
1. |
Բաղդասարյան Կիմա Վասիլի |
AH0422515, տրված` 27.04.2007 թ. , 003-ի կողմից |
քաղ. Երևան, Շիրակի 2ա հասցեում գտնվող N 7 հանրակացարանի N 319 սենյակ |
17.2 |
71104.8 |
սեփականության իրավունքով |
2. |
Հախնազարովա Ժաննա Գալուստի |
AG0404526, տրված` 24.02.2005 թ., 009-ի կողմից AN0442090, տրված` 13.04.2013 թ., 005-ի կողմից |
քաղ. Երևան, Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանի N 1 մասնաշենքի NN 414 և 416 սենյակներ |
33.9 |
202416.9 |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով |
3. |
Գրիգորյան Վիոլետտա Իվանի Գրիգորյան Շուշանիկ Վլադիմիրի Գրիգորյան Վերոնիկա Վլադիմիրի Գրիգորյան Կարոլինա Հրաչիկի |
002493443, տրված` 16.05.2014 թ., 005-ի կողմից AK0693944, տրված` 31.01.2011 թ., 005-ի կողմից AN 0260574, տրված` 22.12.2006 թ., 009-ի կողմից ծնվ.` 2012 թ. |
քաղ. Երևան, Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանի N 1 մասնաշենքի NN 710 և 711 սենյակներ |
15.90 և 16.10 |
191072 |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով |
4. |
Մաթևոսյան Սպարտակ Գրիգորի Իսրաելյան Թագուհի Սերոժի Մաթևոսյան Արսեն Սպարտակի Մաթևոսյան Սերգեյ Սպարտակի |
AM0200680, տրված` 07.02.2011 թ., 019-ի կողմից AM0896806, տրված` 09.10.2012 թ., 019-ի կողմից ծնվ. 1999 թ. |
քաղ. Աբովյան, Ճարտարագիտական քոլեջի հանրակացարանի N 601 սենյակ |
51.7 |
402691.3 |
ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|