Գլխավոր տեղեկություն
Համար
N 970-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.09.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.09.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.09.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 սեպտեմբերի 2014 թվականի N 970-Ա

 

 1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանի N 1 մասնաշենքում, Շիրակի 2ա հասցեում գտնվող N 7 և Աբովյան քաղաքի Ճարտարագիտական քոլեջի հանրակացարաններում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները՝ համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի ու այլ անհրաժեշտ գույքի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով անցնում է հանրակացարանների առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սեփականաշնորհվող բնակելի տարածքները, որպես առանձին գույքային միավոր, առանձնացնելուց հետո վեցամսյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը և բնակիչների հետ կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրի և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` բնակիչների միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. սեպտեմբերի 17

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

սեպտեմբերի 11-ի N 970-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

Երեվան քաղաքի Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանի N 1 մասնաշենքում, Շիրակի 2ա ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ N 7 ԵՎ Աբովյան քաղաքի Ճարտարագիտական քոլեջի հանրակացարաններում բնակվող` 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ԵՎ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցՎած՝ սեփականաշնորհման ենթակա բնակելի տարածքների

NN ը/կ

Ազգանունը, անունը

                   Անձնագրային տվյալները

Սեփականաշնորհման ենթակա բնակարանների գտնվելու վայրը, սենյակների թիվը

Բնակարանի մակերեսը (քառ. մ)

Սկզբնական արժեքը (դրամ)

Սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով տրվող

1.

 Բաղդասարյան Կիմա Վասիլի

 AH0422515, տրված` 27.04.2007 թ. , 003-ի կողմից

քաղ. Երևան, Շիրակի 2ա հասցեում գտնվող N 7 հանրակացարանի N 319 սենյակ

 

17.2

 

71104.8

սեփականության իրավունքով

2.

Հախնազարովա Ժաննա Գալուստի
Սահակով Զավեն Սերգեյի
Սահակովա Սաբինա Թոֆիկի
Սահակով Սերգեյ Գուրգենի Սահակով Էռնեստ Զավենի

AG0404526, տրված` 24.02.2005 թ., 009-ի կողմից AN0442090, տրված` 13.04.2013 թ., 005-ի կողմից
AN0442091, տրված` 13.04.2013 թ., 005-ի կողմից AG0404516, տրված` 19.02.2005 թ., 009-ի կողմից AN0232061, տրված` 07.08.2012 թ., 005-ի կողմից

քաղ. Երևան, Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանի N 1 մասնաշենքի NN 414 և 416 սենյակներ

 

33.9

 

202416.9

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով

3.

Գրիգորյան Վիոլետտա Իվանի Գրիգորյան Շուշանիկ Վլադիմիրի Գրիգորյան Վերոնիկա Վլադիմիրի Գրիգորյան Կարոլինա Հրաչիկի

002493443, տրված` 16.05.2014 թ., 005-ի կողմից AK0693944, տրված` 31.01.2011 թ., 005-ի կողմից AN 0260574, տրված` 22.12.2006 թ., 009-ի կողմից ծնվ.` 2012 թ.

քաղ. Երևան, Մոլդովական 70 հասցեում գտնվող հանրակացարանի N 1 մասնաշենքի NN 710 և 711 սենյակներ

 

15.90 և 16.10

 

191072

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով

4.

Մաթևոսյան Սպարտակ Գրիգորի Իսրաելյան Թագուհի Սերոժի Մաթևոսյան Արսեն Սպարտակի Մաթևոսյան Սերգեյ Սպարտակի

AM0200680, տրված` 07.02.2011 թ., 019-ի կողմից AM0896806, տրված` 09.10.2012 թ., 019-ի կողմից ծնվ. 1999 թ.
ծնվ.` 2008 թ.

քաղ. Աբովյան, Ճարտարագիտական քոլեջի հանրակացարանի N 601 սենյակ

 

51.7

 

402691.3

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան