Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 265-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.11.2014-01.09.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.11.12/28(507).1 Հոդ.303.8
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
07.10.2014
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
10.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.11.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.09.2024

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 նոյեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 05014477

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

7 հոկտեմբերի 2014 թ.

թիվ 265-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 104 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով նախատեսել հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման ենթակա և կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ հաշվետվությունների նոր ձևեր, փոփոխության ենթարկել դրանց տրամադրման կարգը և սահմանել ժամկետներին վերաբերող առավել մանրամասն կանոններ,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը,

ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձանց կողմից պարտադիր տեղեկացման ենթակա և կասկածելի գործարքների վերաբերյալ թիվ 104 հաշվետվության ձևը»՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:

2. Հաստատել «Արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձանց կողմից պարտադիր տեղեկացման ենթակա և կասկածելի գործարքների վերաբերյալ թիվ 104 հաշվետվության ձևի լրացման և հաշվետվության ներկայացման կարգը»՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ

 

Ն. Երիցյան


 2014 թ. հոկտեմբերի 10
Երևան

 

 

Հավելված 1
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2014 թ. հոկտեմբերի 7-ի

թիվ 265-Ն որոշմամբ

 

ՁԵՎ

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 104 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ

 

Հավելված 2
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2014 թ. հոկտեմբերի 7-ի

թիվ 265-Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ


ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 104 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձանց կողմից պարտադիր տեղեկացման ենթակա և կասկածելի գործարքների վերաբերյալ թիվ 104 հաշվետվության ձևի լրացման և հաշվետվության ներկայացման» կարգը (այսուհետ՝ Կարգ) սահմանում է արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնող անձանց (այսուհետ՝ Հաշվետվություն տրամադրող անձ) կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված հաշվետվության ձևի լրացման կարգը և հաշվետվությունների ներկայացման դեպքերը:

2. Կարգում հասկացություններն օգտագործվում են Օրենքով սահմանված հասկացությունների իմաստով:

3. Հաշվետվության ձևը լրացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնում (այսուհետ՝ Ֆինանսական դիտարկումների կենտրոն) հաշվառված Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից:

4. Հաշվետվությունը ներկայացվում է Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով և 3-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքերում:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

5. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում էլեկտրոնային տարբերակով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքէջի միջոցով, կամ թղթային տարբերակով:

6. Հաշվետվության ձևի էլեկտրոնային տարբերակը կարող է ձեռք բերվել Ֆինանսական դիտարկումների կենտրոնին դիմելու կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքէջից արտահանելու միջոցով:

7. Հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքէջի միջոցով ներկայացվում են միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մարտի 20-ի թիվ 81-Ն որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վեբ կայքի միջոցով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված հաշվետվությունների ներկայացման ընթացքում էլեկտրոնային թվային ստորագրությունը կիրառելու կարգի» 4-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համաձայնագիր կնքելուց հետո:

8. Էլեկտրոնային տարբերակով տրամադրվող հաշվետվությունը ներկայացված է համարվում, եթե մեկ աշխատանքային օրվա ընթացքում Հաշվետվություն տրամադրող անձը չի ստանում սխալի վերաբերյալ հաղորդագրություն:

9. Սխալի վերաբերյալ հաղորդագրություն ստանալու դեպքում Հաշվետվություն տրամադրող անձը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվետվությունը ներկայացնում է համապատասխան փոփոխություններով՝ առանց հաշվետվության անվանման փոփոխության: Տվյալ դեպքում հաշվետվության ներկայացումը չի համարվում ժամկետանց:

10. Թղթային տարբերակով տրամադրվող հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում փակ կնքված (կնիքի առկայության դեպքում) ծրարով՝ «Անձամբ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարին» նշագրմամբ՝ հետևյալ եղանակներից որևէ մեկով՝

1) ֆիզիկապես ներկայացնելու միջոցով,

2) փոստի միջոցով:

11. Կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն ներկայացված է համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ստացականի, իսկ Կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից համապատասխան անդորրագրի տրամադրման պահից: Կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում հաշվետվությունն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փոստային հասցեով (ՀՀ, ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան 6):

12. Թղթային տարբերակով տրամադրվող հաշվետվության սխալի վերաբերյալ հետադարձ կապ ստանալու դեպքում Հաշվետվություն տրամադրող անձը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվետվությունը ներկայացնում է համապատասխան փոփոխություններով: Տվյալ դեպքում հաշվետվության ներկայացումը չի համարվում ժամկետանց:

13. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում այդ գործարքը կատարելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Հաշվետվության տրամադրման օրերի հաշվարկը սկսվում է գործարքի կատարման օրվան հաջորդող աշխատանքային օրվանից և ավարտվում այդ օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը՝ ժամը 18:00-ին:

14. Կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում գործարքում կասկածելիության չափանիշ հայտնաբերելու դեպքում՝ նույն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 12:00-ն:

15. Կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվության տրամադրման անհնարինությունը կարող է պայմանավորված լինել՝

1) աշխատանքային (գործառնական) օրվա ավարտով,

2) ծրագրաապարատային կամ հաղորդակցության անհաղթահարելի խնդիրներով:

 

ԳԼՈՒԽ 3. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐ

 

16. Հաշվետվության ձևը լրացվում է հնարավորինս պարզ, հակիրճ, միանշանակ ընկալվող հայերեն լեզվով, «յունիկոդ» տառատեսակով և մեծատառերով: «Անուն» 4.1.1, 4.2.2, 4.3.2 «Ազգանուն» 4.1.2, 4.2.3, 4.3.3, «Հայրանուն» 4.1.3, 4.2.4, 4.3.4 ենթակետերը լրացվում են անգլերեն, երբ անհրաժեշտ տվյալները Հաշվետվություն տրամադրող անձին հասանելի են միայն անգլերեն լեզվով: Եթե նշված տվյալները հասանելի են այլ օտար լեզվով, ապա նշված ենթակետերը լրացվում են հայերեն կամ անգլերեն լեզվով:

17. Հաշվետվության ձևի թղթային տարբերակը լրացվում է համակարգչի օգնությամբ կամ գրչով՝ յուրաքանչյուր վանդակում նշելով մեկ նիշ: Հաշվետվության ձևի 1.4.1, 3.4.3, 3.5, 3.7, 5.1.3, 5.2.1 և 5.3.1 կետերի և ենթակետերի ներքո նախատեսված դաշտերի սահմաններն անբավարար լինելու դեպքում անհրաժեշտ է օգտագործել հավելյալ թղթեր: Այդ թղթերի ձախ կողմում նշվում է այն կետը կամ ենթակետը, որի ներքո նախատեսված դաշտը լրացվում է: Այդ թղթերը ստորագրվում և հաստատվում են կնիքով (կնիքի առկայության դեպքում) և կցվում հիմնական հաշվետվության ձևին: Տեխնիկական բնույթի ուղղումների կատարման դեպքում ստորագրվում է նաև այդ ուղղումների կողքին:

18. Հաշվետվության ձևի առաջին էջի ներքևի մասում նշվում է ներկայացվող հաշվետվության էջերի քանակը (ներառյալ՝ առաջին էջը): Հաշվետվության ձևի յուրաքանչյուր էջի ներքևի աջ անկյունում անհրաժեշտ է ստորագրել և հաստատել կնիքով (կնիքի առկայության դեպքում): Հաշվետվության ձևի այն էջերը, որոնք չեն լրացվել, կարող են չներկայացվել:

19. Հաշվետվության ձևի էլեկտրոնային տարբերակը լրացվում է՝ օգտագործելով ներկայացված էլեկտրոնային ձևում առկա սահմանափակումները: Էլեկտրոնային ձևում առկա սահմանափակումները փոփոխության ենթակա չեն: Ցանկացած ներկայացված հաշվետվություն, որը պարունակում է փոփոխություն, դիտվում է թերի կամ սխալ լրացված հաշվետվություն և հանգեցնում է օրենքով նախատեսված պատասխանատվության:

20. Լրացման համար պարտադիր են այն կետերը և ենթակետերը, որոնց վերաբերյալ Հաշվետվություն տրամադրող անձն ունի կամ պարտավոր է ունենալ տեղեկատվություն:

21. Յուրաքանչյուր գործարքի վերաբերյալ ներկայացվում է առանձին հաշվետվություն:

 

ԳԼՈՒԽ 4. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄ

 

22. «Հաշվառման համարը» 1.1 կետում լրացվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից տրամադրված հաշվառման համարը (ութ նիշ):

23. «Հաշվետվության ուղարկման ամսաթիվը» 1.2 կետում լրացվում է հաշվետվության ուղարկման օրը, ամիսը, տարին (վեց նիշ):

24. «Հաշվետվության հերթական համարը» 1.3 կետում լրացվում է տվյալ օրվա դրությամբ ուղարկված հաշվետվության հերթական համարը (երեք նիշ):

25. «Ուղղման (լրացման) հերթական համարը» 1.4 կետում լրացվում է տվյալ հաշվետվության ուղղման կամ լրացման նպատակով ներկայացվող հաշվետվության հերթական համարը (մեկից երեք նիշ): Այս կետը լրացվում է, եթե հաշվետվությունն ուղարկվում է նախկինում ուղարկված հաշվետվությունում առկա սխալի կամ թերության ուղղման նպատակով, ինչպես նաև, եթե սեփական նախաձեռնությամբ անհրաժեշտ է տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն:

26. Կարգի 8-րդ և 11-րդ կետերով սահմանված կարգով ներկայացված համարվող հաշվետվության մեջ ուղղում կամ լրացում կատարելու համար հիմք հանդիսացած պատճառները և հանգամանքները լրացվում են «Ուղղման (լրացման) պատճառը» 1.4.1 ենթակետում: Այս ենթակետը ենթակա է պարտադիր լրացման, եթե ուղղում կամ լրացում կատարվել է նախորդ հաշվետվությունը ներկայացնելու պահից երեք աշխատանքային օր հետո:

27. Ուղղում կամ լրացում կատարելու դեպքում ներկայացվում է նոր հաշվետվություն:

 

ԳԼՈՒԽ 5. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ

 

28. «Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվություն» 2.1 կետը նշվում է, եթե կանխիկ գործարքի գումարը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայտարարված արտարժույթի նկատմամբ հայկական դրամի՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով գերազանցում է 5 միլիոն ՀՀ դրամը:

29. «Կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվություն» 2.2 կետը նշվում է, եթե ներկայացվում է կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվություն:

 

ԳԼՈՒԽ 6. ԳՈՐԾԱՐՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

30. «Գործարքի կատարման ամսաթիվը» 3.1 կետում լրացվում է տեղեկացման ենթակա գործարքի կատարման օրը, ամիսը, տարին: Կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելիս, եթե գործարքը դեռևս չի կատարվել, լրացվում են այն օրը, ամիսը, տարին, երբ ներկայացվել է գործարք կատարելու առաջարկը, իսկ այն դեպքում, երբ գործարքի իրականացումը մերժվել է, նշվում է գործարքի իրականացման մերժման օրը, ամիսը, տարին:

31. «Գործարքի տեսակ» 3.2 կետում նշվում է այդ կետի ներքո նախատեսված ենթակետերից որևէ մեկը:

32. «Առքի արժույթ» 3.3.1 դաշտում լրացվում է հաշվետվություն տրամադրող անձի կողմից գնված արժույթը:

33. «Առքի գումար» 3.3.2 դաշտում լրացվում է հաշվետվություն տրամադրող անձի կողմից գնված արժույթի գումարը:

34. «Վաճառքի արժույթ» 3.3.3 դաշտում լրացվում է հաշվետվություն տրամադրող անձի կողմից վաճառված արժույթը:

35. «Վաճառքի գումար» 3.3.4 դաշտում լրացվում է հաշվետվություն տրամադրող անձի կողմից վաճառված արժույթի գումարը:

36. «Գումարը համարժեք ՀՀ դրամին» 3.3.5 դաշտում լրացվում է գործարքի գումարի դրամական արտահայտությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայտարարված արտարժույթի նկատմամբ հայկական դրամի՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:

37. Այն դեպքում, երբ կատարվել է մեկ արտարժույթի փոխարկում մեկ այլ արտարժույթի, «Գումարը համարժեք ՀՀ դրամին» 3.3.5 դաշտում լրացվում է հաշվետվություն տրամադրող անձի կողմից գնված արտարժույթին համարժեք գումարի դրամական արտահայտությունը: Այն դեպքում, երբ կատարվել է արտարժույթի և դրամի փոխարկում, «Գումարը համարժեք ՀՀ դրամին» 3.3.5 դաշտում լրացվում է արտարժույթին համարժեք գումարի դրամական արտահայտությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայտարարված արտարժույթի նկատմամբ հայկական դրամի՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:

38. «Կասկածելի գործարքի չափանիշը կամ տիպաբանությունը» 3.4 կետում նշվում է 3.4.1- 3.4.3 ենթակետերից մեկը կամ մի քանիսը: Եթե գործարքը կասկածելի որակելու չափանիշը կամ տիպաբանությունը սահմանված չէ 3.4.1 և 3.4.2 ենթակետերով նախատեսված իրավական ակտերում, ապա նշվում է «Այլ» 3.4.3 ենթակետը: 3.4.1 - 3.4.3 ենթակետերից մեկը կամ մի քանիսը նշելու դեպքում այդ ենթակետերի ներքո նախատեսված դաշտում լրացվում է Լիազոր մարմնի իրավական ակտով, Հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտով սահմանված կամ կասկածելի գործարքի այլ չափանիշ կամ տիպաբանություն:

39. «Կասկածների նկարագրությունը» 3.5 կետում հնարավորինս մանրամասն նկարագրվում են գործարքի նախապատմությունը, այն բոլոր հանգամանքները, որոնք վկայել են գործարքի կասկածելիության մասին: Այս կետում կարող են նկարագրվել նաև Հաշվետվություն տրամադրող անձի՝ հետագա հնարավոր զարգացումների վերաբերյալ կանխատեսումները:

40. «Կապված հաշվետվության անվանումը» 3.6 կետը լրացվում է, եթե ներկայացվող հաշվետվությամբ կասկածելի գործարքը, ըստ Հաշվետվություն տրամադրող անձի, պատճառահետևանքային կամ այլ առումով կապված է Հաշվետվություն տրամադրող անձի կողմից նախկինում հաշվետվությամբ ներկայացված գործարքի հետ: «Կապված հաշվետվության անվանումը» 3.6 կետում լրացվում է նախկինում ուղարկված հաշվետվության ձևի «Հաշվառման համարը» 1.1, «Հաշվետվության ուղարկման ամսաթիվը» 1.2, «Հաշվետվության հերթական համարը» 1.3, «Ուղղման (լրացման) հերթական համարը» 1.4 կետերում (առկայության դեպքում) լրացված տեղեկատվությունը: Թղթային տարբերակով հաշվետվություն ներկայացնելիս, եթե առկա է մեկից ավելի կապված հաշվետվություն, «Կապված հաշվետվության անվանումը» 3.6 կետը պատճենահանվում և լրացվում է համապատասխան քանակով:

41. «Գործարքին վերաբերող այլ տեղեկատվություն» 3.7 կետում նշվում են գործարքին առնչվող՝ Հաշվետվություն տրամադրող անձի կողմից կարևորվող այլ տեղեկություններ:

 

ԳԼՈՒԽ 7. ԳՈՐԾԱՐՔԻ ԿՈՂՄ

 

42. «Հաճախորդ» 4.1 կետում նշվում են ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդի տվյալները:

43. «Անուն» 4.1.1 ենթակետում լրացվում է հաճախորդի անունը:

44. «Ազգանուն» 4.1.2 ենթակետում լրացվում է հաճախորդի ազգանունը: Այն դեպքում, երբ հստակ չէ, թե որն է հաճախորդի անունը և ազգանունը, 4.1.1 և 4.1.2 ենթակետերը լրացվում են Հաշվետվություն տրամադրող անձի հայեցողությամբ:

45. «Հայրանուն» 4.1.3 ենթակետում լրացվում է հաճախորդի հայրանունը:

46. «Ծննդյան ամսաթիվ» 4.1.4 ենթակետում լրացվում են հաճախորդի ծննդյան օրը, ամիսը, տարին:

47. «Բնակության վայր» 4.1.5 ենթակետի ներքո նախատեսված 4.1.5.1-4.1.5.4 դաշտերում լրացվում է հաճախորդի այն հասցեն (փողոցը, շենքը, տունը (բնակարանը), քաղաքը կամ գյուղը, մարզը, երկիրը), որտեղ հաճախորդը մշտապես կամ առավելապես բնակվում է: 4.1.5.1-4.1.5.4 դաշտերը չեն լրացվում, եթե հաճախորդի բնակության վայրը և հաշվառման վայրը նույնն են:

48. «Հաշվառման վայր» 4.1.6 ենթակետի ներքո նախատեսված 4.1.6.1-4.1.6.4 դաշտերում լրացվում է հաճախորդի այն հասցեն (փողոցը, շենքը, տունը (բնակարանը), քաղաքը կամ գյուղը, մարզը, երկիրը), որտեղ հաճախորդը հաշվառված է:

49. «Քաղաքացիությունը» 4.1.7 ենթակետում լրացվում է հաճախորդի քաղաքացիությունը:

50. «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» 4.1.8 ենթակետում նշվում է անձնագիրը, նույնականացման քարտը կամ նորմատիվ իրավական ակտով սահմանված՝ ֆիզիկական անձի անձը (ինքնությունը) հաստատող այլ փաստաթուղթը:

51. «Փաստաթղթի սերիան և համարը» 4.1.8.1, «Փաստաթղթի տրամադրման ամսաթիվը» 4.1.8.2 դաշտերում, համապատասխանաբար, լրացվում են «Փաստաթղթի տեսակը» 4.1.8 ենթակետում նշված փաստաթղթի սերիան, համարը, ինչպես նաև տրամադրման օրը, ամիսը, տարին:

52. «Ում կողմից է տրամադրվել» 4.1.8.3 դաշտում լրացվում է այն պետական մարմնի անվանումը կամ ծածկագիրը, որի կողմից տրամադրվել է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» 4.1.8 ենթակետում նշված փաստաթուղթը:

53. «Փաստաթղթի վավերականության ժամկետը» 4.1.8.4 դաշտում լրացվում է այն օրը, ամիսը, տարին, երբ լրանում է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» 4.1.8 ենթակետում նշված փաստաթղթի վավերականության ժամկետը:

54. «Լիազորված անձ» 4.2 կետի ներքո նախատեսված ենթակետերը և դաշտերը լրացվում են, եթե գործարքը կատարվում է լիազորված անձի միջոցով:

55. «Լիազորող անձ» 4.2.1 ենթակետում լրացվում է այն հաճախորդի անունը, ազգանունը, ում լիազորված անձն է հանդիսանում տվյալ անձը:

56. Հաշվետվության ձևի 4.2.2-4.2.9.4 ենթակետերը և դաշտերը լրացվում են Կարգի 43-53-րդ կետերով սահմանված կարգով:

57. «Չի տիրապետում իրական շահառուի մասին տեղեկատվությանը» դաշտը նշվում է այն դեպքում, երբ Հաշվետվություն տրամադրող անձը չի կարողանում ստանալ տեղեկատվություն այն մասին, թե արդյոք գործարքում առկա է իրական շահառու, թե՝ ոչ:

58. «Չկա իրական շահառու» դաշտը նշվում է այն դեպքում, երբ Հաշվետվություն տրամադրող անձը պարզել է, որ գործարքում առկա չէ իրական շահառու (օրինակ՝ այդ մասին գրավոր հայտարարություն է տվել հաճախորդը):

59. «Առկա է իրական շահառու» դաշտը նշվում է այն դեպքում, երբ Հաշվետվություն տրամադրող անձը հաճախորդից կամ այլ աղբյուրից տեղեկացել է, որ գործարքում առկա է իրական շահառու:

60. «Առկա է իրական շահառու» դաշտը նշելուց հետո «Հաճախորդի անուն, ազգանուն» 4.3.1 ենթակետում լրացվում է այն հաճախորդի անունը, ազգանունը, ում իրական շահառուն է հանդիսանում տվյալ անձը:

61. Հաշվետվության ձևի 4.3.2-4.3.9.4 ենթակետերը և դաշտերը լրացվում են միայն «Առկա է իրական շահառու» դաշտը նշելու դեպքում՝ Կարգի 43-53-րդ կետերով սահմանված կարգով:

62. Հաշվետվության ձևի 4-րդ բաժինը, կախված անձանց թվից, լրացվում է համապատասխան քանակով:

 

ԳԼՈՒԽ 8. ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՍԵՑՈՒՄ, ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵՐԺՈՒՄ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՍԱՌԵՑՈՒՄ

 

63. «Գործարքի կասեցում» 5.1 կետը նշվում է, երբ գործարքը կասեցվել է:

64. «Կասեցման ամսաթիվը» 5.1.1 ենթակետում լրացվում է գործարքի կասեցման օրը, ամիսը, տարին:

65. «Կասեցման ժամկետը» 5.1.2 ենթակետում լրացվում է կասեցման ժամկետը:

66. «Գործարքի կասեցման պատճառը» 5.1.3 ենթակետում լրացվում է գործարքի կասեցման պատճառը:

67. «Գործարքի իրականացման մերժում» 5.2 կետը նշվում է, երբ գործարքի իրականացումը մերժվել է:

68. «Գործարքի իրականացման մերժման պատճառը» 5.2.1 ենթակետում լրացվում են այն պատճառները, որոնք հիմք են հանդիսացել գործարքի իրականացումը մերժելու համար:

69. «Գործարքի դադարեցում» 5.3 կետը նշվում է, երբ գործարքը դադարեցվել է:

70. «Գործարքի դադարեցման պատճառը» 5.3.1 ենթակետում լրացվում են այն պատճառները, որոնք հիմք են հանդիսացել գործարքը դադարեցնելու համար:

71. «Գույքի սառեցում» 5.4 կետը նշվում է, երբ հաճախորդի գույքը սառեցվել է:

72. «Սառեցման ամսաթիվ» 5.4.1 ենթակետում լրացվում է գույքի սառեցման օրը, ամիսը, տարին:

73. «Սառեցման ժամկետը» 5.4.2 ենթակետում լրացվում է սառեցման ժամկետը:

74. «Ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերի անվանումը» 5.4.3 ենթակետում լրացվում է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերի և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարման նպատակով Լիազոր մարմնի կողմից հրապարակված ահաբեկչության հետ կապված անձանց ցանկերի անվանումը:

 

ԳԼՈՒԽ 9. ՆԵՐՔԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑ

 

75. «Անուն» 6.1 կետում լրացվում է ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի անունը:

76. «Ազգանուն» 6.2 կետում լրացվում է ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի ազգանունը:

77. «Լրացման ամսաթիվը» 6.3 կետում լրացվում է հաշվետվության ձևը լրացնելու օրը, ամիսը, տարին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.08.2024, թիվ 128-Ն 13.09.2024, թիվ 265-Ն
03.08.2018, թիվ 135-Ն 01.09.2018, թիվ 265-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան