Գլխավոր տեղեկություն
Համար
N 892-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.09.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.09.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.09.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 սեպտեմբերի 2014 թվականի N 892-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1057-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 11-ի N 1112-Ն որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի նոյեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2014 թվականի ծրագիրը հաստատելու մասին» N 1057-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

 1) ուժը կորցրած ճանաչել 1-ին, 2-րդ, 3-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերը.

 2) 28-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 29-րդ, 30-րդ, 31-րդ, 32-րդ, 33-րդ և 34-րդ կետերով.

 

«

 ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

29.

ՀՀ կառավարություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ՀՀ պետական բյուջեի եկամուտների ձևավորմանը և ծախսերի (ն/թ ֆինանսական ծրագրեր, գնումների գործընթաց) իրականացմանն ուղղված գործունեության, հաշվապահական հաշվառման վարման ու բյուջեի կատարման մասին հաշվետվությունների կազմման և ներկայացման` ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ճշտության ստուգում, ինչպես նաև ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատանքների գնահատում

2011-2013 թթ. և 2014 թ. հաշվետու ժամանակաշրջան

30.

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

«Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ

ՀՀ պետական բյուջեից գումարների հատկացման և ծախսման ճշտության ստուգում

2011-2013 թթ. և 2014 թ. հաշվետու ժամանակաշրջան

31.

ՀՀ
գյուղատնտեսության նախարարություն

«Հայանտառ» ՊՈԱԿ

ՀՀ պետական բյուջեից գումարների հատկացման և ծախսման ճշտության ստուգում

2011-2013 թթ. և 2014 թ. հաշվետու ժամանակաշրջան

32.

ՀՀ կառավարություն

ՀՀ Սյունիքի մարզպետարան

ՀՀ պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների, ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության, ՀՀ պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից հատկացված միջոցների հաշվին նախատեսված ծախսերի կատարման իսկության, նպատակայնության և արդյունավետության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ստուգում, ինչպես նաև ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատանքների գնահատում

2011-2013 թթ. և 2014 թ. հաշվետու ժամանակաշրջան

 ՀՀ Սյունիքի մարզպետարան

33.

ՀՀ Սյունիքի մարզպետարան

 Կապանի քաղաքապետարան

ՀՀ պետական բյուջեից տրամադրվող հատկացումների հաշվարկման համար ներկայացվող տվյալների արժանահավատության, ՀՀ պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների, ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության ստուգում, ինչպես նաև ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատանքների գնահատում

2011-2013 թթ. և 2014 թ. հաշվետու ժամանակաշրջան

34.

ՀՀ Սյունիքի մարզպետարան

Գորիսի քաղաքապետարան

ՀՀ պետական բյուջեից տրամադրվող հատկացումների հաշվարկման համար ներկայացվող տվյալների արժանահավատության,
ՀՀ պետական բյուջեի կատարման ուղղությամբ տարվող աշխատանքների, ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության ստուգում, ինչպես նաև ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատանքների գնահատում

2011-2013 թթ. և 2014 թ. հաշվետու ժամանակաշրջան

»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. սեպտեմբերի 12

Երևան