ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 սեպտեմբերի 2014 թվականի N 889-Ա
ԿԱՐԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ՝ ԱՇԽԱԲԱԴ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. «Տրանսպորտային տարանցիկ միջանցքների դերը միջազգային համագործակցության, կայունության և կայուն զարգացման ապահովման մեջ» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Կարեն Գասպարյանի` 2014 թվականի սեպտեմբերի 2-5-ը Աշխաբադ (Թուրքմենստան) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Կարեն Գասպարյանի՝ Աշխաբադ գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` ապահովել եռօրյա ժամկետում Կարեն Գասպարյանի՝ Աշխաբադ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. սեպտեմբերի 12 Երևան |