ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հոկտեմբերի 2014 թվականի N 1174-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների 4-րդ համաժողովի նախապատրաստման և 2014 թվականի նոյեմբերի 7-8-ը Ջերմուկ քաղաքում անցկացման կապակցությամբ համաժողովի մասնակիցների` Ջերմուկում գտնվելու ընթացքում փոխադրամիջոցների, դահլիճի վարձակալման, տեխնիկական սարքավորումների, թարգմանչական ծառայությունների, ընդունելությունների, սննդի, հյուրանոցի և այլ ծախսերի համար Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը հատկացնել 10751.4 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներկայացուցչական ծախսեր» հոդվածով):
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարով գույքը և ծառայությունները ձեռք է բերելու բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.8 և 12 աղյուսակներում ու N 12 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. նոյեմբերի 3 Երևան |
Հավելված N 1 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.8 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||
տարի |
տարի | |||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները 1. Քաղաքականության միջոցառումներ 1.1. Ծառայություններ | ||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների 4-րդ համաժողովի նախապատրաստում և անցկացում Նկարագրությունը Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների 4-րդ համաժողովը ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից պլանավորված, ՀՀ կառավարության 2014 թվականի գործունեության ծրագրով նախատեսված միջոցառում է, որը կազմակերպվում է` հարթակ ստեղծելու, ՀՀ համայնքների ղեկավարների, տեղական ինքնակառավարման ոլորտի զարգացման և բարելավման դերակատարների (պետական կառույցներ, միջազգային ու տեղական կազմակերպություններ) հանդիպման, փորձի փոխանակման, իրականացվող ծրագրերի և քաղաքականությունների մասին տեղեկատվության փոխանակման նպատակով: | |||
1001 |
ԱԾ 30 | |||
Քանակական | Նախատեսվում է շուրջ 118 համայնքի ղեկավարների և 50 ավագանու անդամների, շահագրգիռ պետական մարմինների, միջազգային ու տեղական կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների 4-րդ համաժողովի աշխատանքներին: |
1 |
||
Մատուցված ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
X |
10751.4 | ||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը 1001 Պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և մոնիթորինգի ծրագիր | ||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը Տեղական ինքնակառավարման ոլորտում փորձի փոխանակում, իրականացվող ծրագրերի և քաղաքականությունների մասին տեղեկատվության փոխանակում | ||||
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն
Ծրագրային դասիչը |
Գործառական դասիչը |
Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով) ՀՀ 2014 թվականի պետական բյուջե | |
ծրագիրը |
միջոցառումը | |||
1001 |
ԾՐԱԳԻՐ | |||
Պետական քաղաքականության մշակման, ծրագրերի համակարգման և մոնիթորինգի ծրագիր |
10751.4 | |||
Ծրագրի նկարագրությունը Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների 4-րդ համաժողովը ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից պլանավորված, ՀՀ կառավարության 2014 թվականի գործունեության ծրագրով նախատեսված միջոցառում է, որը կազմակերպվում է` հարթակ ստեղծելու, ՀՀ համայնքների ղեկավարների, տեղական ինքնակառավարման ոլորտի զարգացման և բարելավման դերակատարների (պետական կառույցներ, միջազգային ու տեղական կազմակերպություններ) հանդիպման, փորձի փոխանակման, իրականացվող ծրագրերի և քաղաքականությունների մասին տեղեկատվության փոխանակման նպատակով: | ||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը Տեղական ինքնակառավարման ոլորտում փորձի փոխանակում, իրականացվող ծրագրերի և քաղաքականությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում: | ||||
Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ |
||||
ԱԾ30 |
Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների 4-րդ համաժողովի նախապատրաստում և անցկացում |
10751.4 | ||
Մատուցվող ծառայության նկարագրությունը Երկօրյա համաժողովի կազմակերպում ու անցկացում` ՀՀ համայնքի ղեկավարների և ավագանու անդամների, պետական մարմինների և միջազգային ու տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ | ||||
Ծառայություն մատուցողի անվանումը ՀՀ տարածքային կառավարման նախարարություն |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
Հավելված N 3 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Միջանցիկ կոդը` ըստ CPV դասակարգման |
Անվանումը |
Ցուցանիշների փոփոխությունը | ||||||
գնման ձևը |
չափի միավորը |
միավորի գինը |
քանակը |
գումարը (հազ. դրամ) | ||||
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն | ||||||||
Բաժին N 11 | Խումբ N 01 | Դաս N 01 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
10751.4 | ||||
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ | ||||||||
ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ | ||||||||
79952000-1 |
Միջոցառումների հետ կապված ծառայություններ |
ԲԸԱՀ |
դրամ |
10751400 |
1 |
10751.4 |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |