Գլխավոր տեղեկություն
Համար
N 1004-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.10.2014-18.10.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.10.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հոկտեմբերի 2014 թվականի N 1004-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն պաշտոնական այցի կապակցությամբ 2014 թվականի հոկտեմբերի 20-21-ը Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Առաքելյանին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Հովիկ Աբրահամյանինը, Գուրգեն Դումանյանինը, Վալերի Մկրտումյանինը, Սուսաննա Տոնոյանինը, Գոհար Պողոսյանինը, Էդուարդ Հարությունյանինը, Մանվել Մելիքյանինը, Արմեն Զատիկյանինը և Բագրատունի Բարսեղյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ճանապարհածախսը, ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Շավարշ Քոչարյանինը և Գրիգոր Մելքոնյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վարդան Ասոյանինը և Աղվան Այվազյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

3) Երվանդ Զախարյանինը, Գագիկ Խաչատրյանինը, Արամայիս Գրիգորյանինը, Սերգո Կարապետյանինը, Հասմիկ Պողոսյանինը, Հրանուշ Հակոբյանինը, Արմեն Երիցյանինը, Արա Սիմոնյանինը, Արման Շահինյանինը և Տիգրան Մեհրաբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների միայն գիշերավարձը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին։

5. Ընդունել ի գիտություն, որ Վարդան Հարությունյանի՝ Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին։

6. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2014 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Երևան-Թեհրան և 2014 թվականի հոկտեմբերի 21-ին՝ Թեհրան-Էսֆահան-Երևան երթուղով։

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում։

8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։

9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Իրանի Իսլամական Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հոկտեմբերի 15

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

հոկտեմբերի 15-ի N 1004-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-21-Ը ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

 Հ. Աբրահամյան - ՀՀ վարչապետ
 Ե. Զախարյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
 Գ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների նախարար
 Ա. Գրիգորյան - ՀՀ բնապահպանության նախարար
 Ս. Կարապետյան - ՀՀ գյուղատնտեսության նախարար
 Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար
 Հ. Հակոբյան - ՀՀ սփյուռքի նախարար
 Ա. Երիցյան - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
 Գ. Դումանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ
 Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
 Ա. Սիմոնյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ
 Վ. Հարությունյան - «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի վարչության նախագահ (համաձայնությամբ)
 Վ. Մկրտումյան - ՀՀ վարչապետի օգնական
 Վ. Ասոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի պաշտոնա կատար (մեկնում է նախօրոք)
 Ս. Տոնոյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ
 Գ. Պողոսյան - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
 Է. Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետի պաշտոնակատար
 Մ. Մելիքյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ
 Ա. Այվազյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պաշտոնական այցերի բաժնի կցորդ (մեկնում է նախօրոք)
 Ա. Շահինյան - «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն»
ՊՈԱԿ-ի օպերատոր
 Տ. Մեհրաբյան - «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն»
ՊՈԱԿ-ի լուսանկարիչ
 Գ. Մելքոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սահմանակից երկրների վարչության խորհրդական, թարգմանիչ
 Բ. Բարսեղյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
 Ա. Զատիկյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
 Հ. Բաղդասարյան - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի լրագրող (համաձայնությամբ)
 Ռ. Խաչատրյան - Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի օպերատոր (համաձայնությամբ)
 Ա. Սարիբեկյան - Հանրային հեռուստատեսության «Օտար ամայի ճամփեքի վրա» ծրագրի լրագրող (համաձայնությամբ)
 Ա. Սահակյան - Հանրային հեռուստատեսության «Օտար ամայի ճամփեքի վրա» ծրագրի օպերատոր (համաձայնությամբ)
 Ա. Ղավալյան - «Արմնյուզ» հեռուստաընկերության լրագրող (համաձայնությամբ)
 Ն. Գալստյան - «Արմնյուզ» հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան