Գլխավոր տեղեկություն
Համար
N 1209-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.11.2014-02.01.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.11.12/62(1075).1 Հոդ.1021.6
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.10.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.11.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.11.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 հոկտեմբերի 2014 թվականի N 1209-Ն

 

ՍՆՆԴԱՄԹԵՐՔՈՒՄ ՑԵԶԻՈՒՄ-137 ԵՎ ՍՏՐՈՆՑԻՈՒՄ-90 ՌԱԴԻՈՆՈՒԿԼԻԴՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել սննդամթերքում ցեզիում-137 և ստրոնցիում-90 ռադիոնուկլիդների թույլատրելի մակարդակները՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան


2014 թ. նոյեմբերի 7
 Երևան

 

 

 

 Հավելված

 ՀՀ կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 30-ի N 1209-Ն որոշման

 

ՍՆՆԴԱՄԹԵՐՔՈՒՄ ՑԵԶԻՈՒՄ-137 ԵՎ ՍՏՐՈՆՑԻՈՒՄ-90 ՌԱԴԻՈՆՈՒԿԼԻԴՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ

 

ԱՏԳ ԱԱ-ի ծածկագրերը` խմբեր 02-20

 

NN
ը/կ

Սննդամթերքի խմբերը

Ցեզիում-137-ի տեսակարար ակտիվությունը,
Բկ/կգ(լ)

Ստրոնցիում-90-ի տեսակարար ակտիվությունը,
Բկ/կգ(լ)

1.

Միս, մսամթերք և ենթամթերքներ

200

-

2.

Եղնիկի և վայրի այլ կենդանիների միս

300

-

3.

Ձուկ և ձկնամթերք

130

100

4.

Ձուկ` չորացրած և ապխտած

260

-

5.

Կաթ և կաթնամթերք

100

25

6.

Խտացրած և կոնցենտրացված կաթ, կաթնային պահածոներ

300

100

7.

Չոր կաթ

500

200

8.

Բանջարեղեն, արմատապտուղներ` ներառյալ կարտոֆիլը

80 (600 (թույլատրելի մակարդակը չոր մթերքում)

40 (200 (թույլատրելի մակարդակը չոր մթերքում)

9.

Հաց և հացաբուլկեղեն

40

20

10.

Ալյուր, ձավարեղեն, փաթիլներ, սննդային հացահատիկներ, մակարոնային արտադրանք

60

-

11.

Վայրի հատապտուղներ և դրանցից պահածոյացված արտադրանք

160 (800 (թույլատրելի մակարդակը չոր մթերքում)

-

12.

Թարմ սնկեր

500

-

13.

Չորացրած սնկեր

2500

-

14.

Հատուկ նշանակության սննդամթերք մանկական սննդի համար` օգտագործման համար պատրաստի տեսքով (սուբլիմացված մթերքների համար տեսակարար ակտիվությունը որոշվում է վերականգնված մթերքում)

40

25

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան