ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 սեպտեմբերի 2014 թվականի N 832-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
1. Հայաստանի Հանրապետության տարբեր պետական մարմիններում առկա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սոցիալական և առողջապահական կարգավիճակին առնչվող տվյալների փոխանակման համակարգի մշակման ու միջգերատեսչական տվյալների փոխանակումը տեխնոլոգիական նոր լուծումների պայմաններում կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ մշակելու համար ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին`
1) կազմակերպել քննարկումներ աշխատանքային խմբի կազմով` սույն որոշման 1-ին կետով նախատեսված որոշման նախագիծը մշակելու նպատակով` անհրաժեշտության դեպքում խորհրդակցական կարգով այլ հանրապետական գործադիր մարմիններից ներկայացուցիչներ ներգրավելով.
2) նախապատրաստել սույն որոշման 1-ին կետով նախատեսված որոշման նախագիծը և մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. սեպտեմբերի 3 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. սեպտեմբերի 3-ի N 832-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Թունյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի խորհրդական (աշխատանքային խմբի ղեկավար) |
Ս. Ծատուրյան |
- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ |
Ս. Խարազյան |
- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի պետ |
Ա. Գալստյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի կենսաթոշակային ապահովության վարչության պետ |
Ա. Մինասյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության վարչության պետ |
Ա. Սիմոնյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետի պաշտոնակատար |
Վ. Աբազյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |