ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 սեպտեմբերի 2014 թվականի N 831-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագիրը մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին`
1) կատարել սահմանամերձ համայնքներում 2002-2014 թթ. իրականացված ծրագրերի մոնիթորինգ.
2) կատարել ներկայիս կարիքների գույքագրում.
3) սահմանամերձ համայնքների համար մշակել հարկային և սոցիալական արտոնությունների համակարգ.
4) նպաստների վճարման համակարգի վերաբերյալ առաջարկություն ներկայացնել.
5) նշված համակարգի ներդրման առանձնահատկությունները տարբերակելու նպատակով կատարել սահմանամերձ համայնքների դասակարգում.
6) 10-օրյա ժամկետում հաստատել աշխատանքային խմբի գործունեության կանոնակարգը.
7) յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել կատարված աշխատանքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. սեպտեմբերի 3 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. սեպտեմբերի 3-ի N 831-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն` 1 ներկայացուցիչ (աշխատանքային խմբի ղեկավար)
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն` 1 ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն` 1 ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` 1 ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն` 1 ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարություն` 1 ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն` 1 ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե` 1 ներկայացուցիչ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|