ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 օգոստոսի 2014 թվականի N 900-Ա
ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Պետական սեփականություն հանդիսացող` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից տնօրինվող մոտոցիկլները` համաձայն հավելվածի, նվիրաբերել «Երիտասարդ արշավորդ» հասարակական կազմակերպությանը` երիտասարդական խմբերին հայկական պատմամշակութային վայրերին ծանոթացնելու նպատակով արշավների, էքսկուրսիաների կազմակերպմանն ու հեծանվային սպորտի տարածմանն ուղղված գործունեության իրականացման պայմանով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և նվիրաբերության պայմանագրի կնքումը` դրանում սահմանելով, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի պետական գրանցման և հաշվառման ծախսերը կատարվելու են «Երիտասարդ արշավորդ» հասարակական կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. սեպտեմբերի 3 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 900-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«Երիտասարդ Արշավորդ» հասարակական կազմակերպությանը նվիրաբերվող գույքի
NN ը/կ |
Մոտոցիկլների մակնիշները |
Թողարկման տարեթիվը |
Շարժիչի համարը |
Նույնականացման համարը |
Հաշվեկշռային արժեքը |
1. |
ԻՄԶ-8-1034 |
2006 թ. |
60006281 |
X8JM810346R211288 |
2347150 |
2. |
ԻՄԶ-8-1034 |
2006 թ. |
60006282 |
X8JM810346R211295 |
2347150 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |