ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 օգոստոսի 2014 թվականի N 889-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի N 407-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 407-Ն որոշման 3-րդ կետի երկրորդ պարբերությունում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
1) «տնօրինության`» բառից հետո պարբերությունը լրացնել «Երևան քաղաքի Մոլդովական 29/1 հասցեում գտնվող`» բառերով.
2) «310» թիվը փոխարինել «1112,3» թվով.
3) «633335» թիվը փոխարինել «6641543,3» թվով.
4) «Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. սեպտեմբերի 3 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|