ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 օգոստոսի 2014 թվականի N 864-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է .
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի Աշոցքի տեղական գանձապետարանի բաժնի՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք գյուղում գտնվող շենքի օգտագործման և սպասարկման ընդհանուր հողամասից 315 քառ. մետր մակերեսով` բակի ձախ թևում գտնվող հողամասը և այդ հողամասի վրա գտնվող` 46.70 քառ. մետր մակերեսով ավտոտնակը` 924989.41 դրամ սկզբնական արժեքով ու 259578.26 դրամ մնացորդային արժեքով, 15.5 քառ. մետր մակերեսով պարիսպը` 307009.33 դրամ սկզբնական արժեքով ու 86155.53 դրամ մնացորդային արժեքով (այսուհետ՝ գույք), հետ վերցնել և ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. օգոստոսի 26 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|