Գլխավոր տեղեկություն
Համար
N 800-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.08.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.08.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.08.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 օգոստոսի 2014 թվականի N 800-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 9-ՐԴ ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման ու գործառնման նպատակով հողատարածքների և անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) 9-րդ նիստը 2014 թվականի սեպտեմբերի 22-25-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու կապակցությամբ՝

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝

1) ապահովել հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.

2) ապահովել հյուրերի դիմավորումն ու ճանապարհումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝

1) հյուրերի սպասարկման համար հատկացնել 3 ներկայացուցչական ավտոմեքենա և 2 բարձրակարգ ավտոբուս.

2) պատվիրակության անդամներին տեղավորել հյուրանոցում, ապահովել նրանց սնունդը և Հայաստանի Հանրապետության տարածքում տեղափոխումը, ինչպես նաև նիստերի անցկացման համար հատկացնել համապատասխան տեխնիկական սարքավորումներով հագեցած դահլիճ.

3) ապահովել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համապատասխան մասնագետների մասնակցությունը հանձնաժողովի նիստի աշխատանքներին.

4) ռուսական կողմի և Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների հետ համատեղ պատրաստել անշարժ գույքի և հողատարածքների հանձնման-ընդունման հետ կապված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ հատկացնել ճանապարհային ոստիկանության երկու ուղեկցող անձնակազմ:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին, Երևանի քաղաքապետին (համաձայնությամբ) և Գյումրու քաղաքապետին (համաձայնությամբ)՝ ապահովել ներկայացուցիչների մասնակցությունը հանձնաժողովի 9-րդ նիստի աշխատանքներին:

5. 2014 թվականի սեպտեմբերի 22-25-ը հանձնաժողովի 9-րդ նիստի անցկացման և հյուրերի (25 մարդ)՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում սննդի, պաշտոնական ճաշի, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, մշակութային միջոցառումների անցկացման, հուշանվերների, գրասենյակային պարագաների ձեռքբերման հետ կապված ծախսերը և մյուս ծախսերը՝ 3659000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. օգոստոսի 26

Երևան