Գլխավոր տեղեկություն
Համար
N 327
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.05.2001-04.04.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.04.2001
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.04.2001
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.04.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2001
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.04.2015

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
18 ապրիլի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 ապրիլի 2001 թվականի N 327

 

ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ նշանակելու կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը` ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի պաշտոնային դրույքը սահմանել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության խորհրդականի պաշտոնային դրույքաչափին հավասար:

2. ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի գործունեությունն իրականացնելու նպատակով դրա հետ կապված պահպանման տարեկան ծախսերը նախատեսել 31355.0 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով:

3. Համաձայն 2000 թվականի դեկտեմբերի 1-ի ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնի մասին կանոնակարգի 3.4-րդ կետի` Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի նյութական ապահովվածությունն իրականացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2001 թվականի և հետագա տարիների պետական բյուջեներով նախատեսված միջոցների հաշվին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մայիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան