Գլխավոր տեղեկություն
Համար
N 1122-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.10.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.10.24/57(1070) Հոդ.951
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.10.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հոկտեմբերի 2014 թվականի N 1122-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով և 23-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը կնքել Պետության կարիքների համար շենքերի, շինությունների և հողամասերի հատակագծերի կազմման և տրամադրման ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված` Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի զբաղեցրած շենք-շինությունների և նրանց տեղաբաշխման ու օգտագործման համար անհրաժեշտ` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող հողատարածքների չափագրման աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով:

2. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:

3. Սույն որոշման 1-ին կետից բխող՝ 2014 թվականի պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը 2014 թվականին հատկացնել 9000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով):

4. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը պետության կարիքների համար շենքերի, շինությունների և հողամասերի հատակագծերի կազմման և տրամադրման ծառայությունները ձեռք է բերելու` կիրառելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան բանակցային ընթացակարգը՝ առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կնքել պետական գնման պայմանագիր:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հոկտեմբերի 17
Երևան

 

 Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 16-ի N 1122-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

տարի

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

 

 

 

 

այդ թվում՝

 

08

 

 

ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ

(9000.0)

 

 

 

այդ թվում՝

 

 

03

 

Ռադիո և հեռուստահաղորդումների հեռարձակման և հրատարակչական ծառայություններ

(9000.0)

 

 

 

այդ թվում՝

 

 

 

02

Հրատարակչություններ, խմբագրություններ

(9000.0)

 

 

 

այդ թվում՝

 

 

 

 

10. Մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկությունների հրապարակում

(9000.0)

 

 

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

(9000.0)

 

 

 

այդ թվում՝

 

 

 

 

Տեղեկատվական ծառայություններ

(9000.0)

11

 

 

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

9000.0

 

 

 

այդ թվում՝

 

 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

9000.0

 

 

 

այդ թվում՝

 

 

 

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

9000.0

 

 

 

այդ թվում՝

 

 

 

 

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

9000.0

 

 

 

ՀՀ կառավարություն

9000.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 16-ի N 1122-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.41 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
 (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

 

տարի

 տարի

ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները

   

1.1. Ծառայություններ

     

Ծրագրային դասիչը

Անվանումը

   

Մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկությունների հրապարակում

1079

ԱԾ 04

Նկարագրությունը
Մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկությունների հրապարակում մամուլում, հեռուստատեսությամբ և ռադիոյով

Քանակական

Մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկատվական պարբերական հրապարակում (տպագրության քանակը)

(93)

 

Որակական

3000-ից ավելի տպագրվող թերթերում հրապարակում

   

Ժամկետայնության

Շաբաթական թողարկում

   

Քանակական

Հեռուստատեսությամբ գովազդային հայտարարությունների թիվը

(20)

 

Քանակական

Ռադիոյով գովազդային հայտարարությունների թիվը

(8)

 

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

 

(9000.0)

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը 1079 Պետական գույքի արդյունավետ կառավարման ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Պետական գույքի արդյունավետ կառավարում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն ընտրված կազմակերպություններ

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

2. Հանրային սեփականության կառավարման արդյունքների ցուցանիշները

2.1. Կարողությունների զարգացում

2.1.1. Ֆիզիկական կապիտալ. կառավարչական հիմնարկի կողմից ուղղակիորեն օգտագործվող ակտիվներ (ակտիվների ձեռքբերում, կառուցում կամ հիմնանորոգում)

Ծրագրային դասիչը

Մատուցվող ծառայության անվանումը
Պետական գույքի կառավարման ոլորտի քաղաքականության, խորհրդատվության, մոնիթորինգի և համակարգման ծառայություններ
Նկարագրությունը
Պետական գույքի հաշվառում, գույքագրում, աճուրդների կազմակերպում, մասնավորեցվող գույքի վերաբերյալ տեղեկատվության հրապարակում

1079

ԱԾ 01

Քանակական

     

Ժամկետայնության

     

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

 

9000.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1079 Պետական գույքի արդյունավետ կառավարման ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Պետական գույքի արդյունավետ կառավարում

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 Հավելված N 3

ՀՀ կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 16-ի N 1122-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

Ծրագրային դասիչը


 



Գործառական դասիչը

 


(բաժինը/ խումբը /դասը)

Ծրագիրը/Քաղաքականության միջոցառումը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

 ՀՀ 2014 թ. պետական բյուջե
(հազ. դրամ)

ծրագիրը

միջոցառումը

տարի

1079

 

 

ԾՐԱԳԻՐ

 

 

 

 

Պետական գույքի կառավարման ծրագիր

 

 

 

Ծրագրի նկարագրությունը

 

 

 

Պետական գույքի հաշվառում, գույքագրում, աճուրդների կազմակերպում, մասնավորեցվող գույքի վերաբերյալ տեղեկատվության հրապարակում

 

 

 

Վերջնական արդյունքի նկարագրությունը

 

 

 

Պետական գույքի արդյունավետ կառավարում

 

 

 

 

Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ

 

 

 

 

 

 

ԱԾ 01

 

 

 

 

01.03.03

 

 

 

 

Պետական գույքի կառավարման ոլորտի քաղաքականության, խորհրդատվության, մոնիթորինգի և համակարգման ծառայություններ

9000.0

 

 

 

 

Մատուցվող ծառայության նկարագրությունը

Պետական գույքի հաշվառում, գույքագրում, աճուրդների կազմակերպում, մասնավորեցվող գույքի վերաբերյալ տեղեկատվության հրապարակում

Ծառայություն մատուցողի անվանումը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

 

 

 

 

 

 

 

ԱԾ 04

 

 

 

 

08.03.02

 

 

Մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկությունների պարբերական հրապարակում

 

 

(9000.0)

 

 

Մատուցվող ծառայության նկարագրությունը

Մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկությունների պարբերական հրապարակում

Ծառայություն մատուցողի անվանումը

«Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն ընտրված կազմակերպություններ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 Հավելված N 4

ՀՀ կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 16-ի N 1122-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

Կոդը

Անվանումը

Գնման ձևը

Չափի միավորը

Միավորի գինը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

քանակը

գումարը
(հազ. դրամ)

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն

         

Բաժին N 08, Խումբ N 03, Դաս N 02 Հրատարակչություններ, խմբագրություններ

       

(9000.0)

Մասնավորեցվող պետական գույքի վերաբերյալ տեղեկությունների հրապարակում

       

(9000.0)

ՄԱՍ 1. ԱՊՐԱՆՔՆԵՐ

         

22121000-1

Տեխնիկական հրապարակումներ

ՇՀ

դրամ

   

(6960.0)

ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

         

92211000-1

Ռադիոարտադրանքի հետ կապված ծառայություններ

ԲԸԱՀ

դրամ

   

(40.0)

92221000-1

Հեռուստատեսային արտադրանքի հետ կապված ծառայություններ

ՇՀ

դրամ

   

(2000.0)

Բաժին N 11, Խումբ N 01, Դաս N 01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

         

ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

         

71251000

Ճարտարապետական և շենքերի չափագրման ծառայություններ

ԲԸԱՀ

դրամ

9000000

1.0

9000.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան