Գլխավոր տեղեկություն
Համար
N 1110-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.10.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.10.24/57(1070) Հոդ.947
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.10.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հոկտեմբերի 2014 թվականի N 1110-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի, ինչպես նաև «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Բնապահպանական փորձաքննություն» պետական ոչ առևտրային կազմակերպության 2014 թվականի պահպանման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը 2014 թվականին հատկացնել 20400.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին («Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.13 և 12 աղյուսակներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 
2014 թ. հոկտեմբերի 16
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2014 թվականի
հոկտեմբերի 2-ի N 1110-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՀՀ բնապահպանության նախարարություն

Բաժին 2. Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

2014թ. ՀՀ պետական բյուջե (հազ. դրամ)

ծրագիրը

միջոցառումը

(բաժինը/խումբը/դասը)

   

1016

   

Շրջակա միջավայրի պահպանության, մոնիթորինգի և տեղեկատվական վերլուծական ծառայություններ

20,400.0

Մատուցվող ծառայության նկարագրությունը

Բնապահպանության ոլորտում տեղեկատվության հավաքագրման, գրանցման և տրամադրման, իրականացման և մոնիթորինգի իրականացման ծառայություն

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Շրջակա միջավայրի վրա ազդեցության կրճատում (մեղմում)

ԱԾՕ5

 

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ծառայություններ

20,400.0

Մատուցվող ծառայության նկարագրությունը

 Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության աշխատանքների իրականացում

Ծառայությունը մատուցողի անվանումը

«Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2014 թվականի
հոկտեմբերի 2-ի N 1110-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

 

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

1.Քաղաքականության միջոցառումներ

 

1.1. Ծառայություններ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

Ծրագրային դասիչը   Մատուցվող ծառայության անվանումը

ոչ ֆինանսական ցուցանիշներ

 ֆինանսական ցուցանիշներ

 

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ծառայություններ

1016

ԱԾ05

Նկարագրությունը

   

 Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության աշխատանքների իրականացում

Չափորոշիչներ

տարի

տարի

Քանակական

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության եզրակացությունների տրամադրում (հատ)

30

 

Որակական

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքին համապատասխան

   

Ժամկետայնության

2014 թ. 4-րդ եռամսյակ

   

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

X

20,400.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1016 Շրջակա միջավայրի պահպանության, մոնիթորինգի և տեղեկատվական վերլուծական ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Շրջակա միջավայրի վրա ազդեցության կրճատում (մեղմում)

Ծառայությունը մատուցողի անվանումը

«Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան