ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 օգոստոսի 2014 թվականի N 812-Ա
«ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄՈՎ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎԱԾ «ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետի երկարաձգումը մինչև 2015 թվականի օգոստոսի 2-ը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. օգոստոսի 19 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի N 812-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲԸ-ի կողմից «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքի
NN |
Ապրանքի անվանումը, մակնիշը (մոդելը) |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Քանակը |
Արտադրման տարեթիվը |
Մաքսային հայտարարագրի համարը |
Մաքսային հայտարարագիրը ներկայացնելու ամսաթիվը |
Մաքսային արժեքը (դրամ) |
Մաքսային ռեժիմի ժամկետի ավարտը |
1. |
Դեկոդեր NOVELSAT DEMODULATOR NS2000 |
85176990299 |
1 |
2012 թ. |
C 8822 |
14.08.2013 թ. |
3.354.954,5 |
14.08.2014 թ. |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|