Գլխավոր տեղեկություն
Համար
N 936-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (07.10.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.09.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.09.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 սեպտեմբերի 2014 թվականի N 936-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝

1. Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի տարեկան ժողովին մասնակցելու նպատակով 2014 թվականի հոկտեմբերի 9-14-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանին։

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Վաշինգտոն գործուղման հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, այդ թվում՝ այցի ծրագրով նախատեսված օդանավակայաններում սպասարկման վճարները, կատարել՝

1) Հովիկ Աբրահամյանինը, Գուրգեն Դումանյանինը, Վաչե Գաբրիելյանինը, Վալերի Մկրտումյանինը, Գոհար Պողոսյանինը, էդուարդ Հարությունյանինը, Արմեն Զատիկյանինը և Բագրատունի Բարսեղյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակագմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման, հուշանվերների ձեռքբերման և թարգմանչական ծառայությունների հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

ա. Հովիկ Աբրահամյանինը, Արմեն Զատիկյանինը և Բագրատունի Բարսեղյանինը՝ նաև 2 գիշերավարձ և 3 օրապահիկ Աբու Դաբիում (Արաբական Միացյալ էմիրություններ)՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին,

բ. Վալերի Մկրտումյանինը, Գոհար Պողոսյանինը և էդուարդ Հարությունյանինը՝ նաև 1 գիշերավարձ և 1 օրապահիկ Փարիզում (Ֆրանսիայի Հանրապետության)՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

գ. Գուրգեն Դումանյանինը և Վաչե Գաբրիելյանինը՝ նաև 1 օրապահիկ Աբու Դաբիում (Արաբական Միացյալ Էմիրություններ)՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

2) Գագիկ Խաչատրյանինը, Կարեն Ճշմարիտյանինը, Պավել Սաֆարյանինը, Գարեգին Մելքոնյանինը, Վախթանգ Միրումյանինը, Արտակ Բաղդասարյանինը, էդվարդ Ստեփանյանինը, Արման Շահինյանինը, Տիգրան Մեհրաբյանինը և Խաչատուր Ադումյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

ա. Արման Շահինյանինը, Տիգրան Մեհրաբյանինը և Խաչատուր Ադումյանինը՝ նաև 1 գիշերավարձ և 1 օրապահիկ Փարիզում (Ֆրանսիայի Հանրապետություն)՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Աշոտ Հովակիմյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

(3-րդ կետը փոփ., լրաց. 06.10.14 N 992-Ա)

4. Ընդունել ի գիտություն, որ Արթուր Ջավադյանի, Արթուր Նախշիկյանի և Անդրանիկ Գրիգորյանի՝ Վաշինգտոն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին։

5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության Վաշինգտոն մեկնելու հետ կապված հարցերը։

6. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Վաշինգտոն մեկնելու հետ կապված հարցերը։

(որոշումը փոփ., լրաց. 06.10.14 N 992-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

սեպտեմբերի 25-ի N 936-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԵՎ ԱՐԺՈՒՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՏԱՐԵԿԱՆ ԺՈՂՈՎԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

(09.10.2014թ.-14.10.2014թ.)

 

 Հ. Աբրահամյան  - ՀՀ վարչապետ
(07.10. 2014թ.-13.10.2014թ.)
 Գ. Խաչատրյան  - ՀՀ ֆինանսների նախարար
 Կ. Ճշմարիտյան  - ՀՀ էկոնոմիկայի նախարար
 Գ. Դումանյան  - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ (09.10.2014 թ.-13.10.2014թ.)
 Գ. Մելքոնյան  - ՀՀ էկոնոմիկայի նախարարի աոաջին տեղակալ
 Պ. Սաֆարյան  - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
 Ա. Ջավադյան  - ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)
 Ա. Հովակիմյան  - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
 Վ. Գաբրիելյան  - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական
(09.10.2014 թ.-13.10.2014թ.)
 Վ. Միրումյան  - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
 Վ. Մկրտումյան  - ՀՀ վարչապետի օգնական
(08.10.2014 թ.-13.10.2014թ.)
Ա. Բաղդասարյան  - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ
 է. Հարությունյան  - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետի պաշտոնակատար
(08.10.2014 թ.-13.10.2014 թ.)
 Գ. Պողոսյան  - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
(08.10.2014 թ.-13.10.2014 թ.)
 է. Ստեփանյան  - ՀՀ ֆինանսների նախարարի օգնական
 Ա. Նախշիկյան  - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական վարչության պետ (համաձայնությամբ)
 Ա. Գրիգորյան  - ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ (համաձայնությամբ)
 Խ. Ադումյան  - թարգմանիչ
(08.10.2014 թ.-13.10.2014 թ.)
 Ա. Շահինյան  - «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերատոր
(08.10.2014 թ.-13.10. 2014 թ.)
 Տ. Մեհրաբյան  - «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուսանկարիչ
(08.10.2014 թ.-13.10. 2014 թ.)
 Ա. Զատիկյան  - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
(07.10. 2014թ.-13.10.2014 թ.)
 Բ. Բարսեղյան  - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
(07.10. 2014 թ.-13.10. 2014 թ.)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.10.2014, N 992-Ա 07.10.2014, N 936-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան