ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 4-րդ կետով, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակել Հրանտ Արարատի ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության վարչապետին` 3-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության նախագահին ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը, կազմը, գործունեության կարգը:
3. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|