Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 313-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (25.08.2014-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.01.15/2(481) Հոդ.9
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.12.2013
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.01.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

9 հունվարի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 05014001

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

27 դեկտեմբերի 2013 թ.

թիվ 313-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԿԱՄԱՎՈՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԱՅԴ ԾԱԽՍԵՐԻ ՈՒ ԿԱՄԱՎՈՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10/25-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովել կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների օգտագործման արդյունավետությունն ու թափանցիկությունը,

հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 64-րդ հոդվածի 14-րդ մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

(նախաբանը փոփ. 15.07.14 թիվ 165-Ն)

1. Հաստատել «Կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին կատարվող ծախսերի ուղղությունները և այդ ծախսերի ու կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին կատարվող վճարների առավելագույն չափերը» կանոնակարգ 10/25-ը` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

 

2013 թ. դեկտեմբերի 27

Երևան

 

Հավելված

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2013 թվականի դեկտեմբերի 27-ի

թիվ 313-Ն որոշմամբ

__________________________

Արթուր Ջավադյան

Համաձայնեցված է

ՀՀ ֆինանսների նախարար՝

_______________

 Դավիթ Սարգսյան

«…..» .………….. 2013 թ.

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  10/25

 

ԿԱՄԱՎՈՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 1. ԿԱՄԱՎՈՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԸ

 

1. Կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին կատարվում են այն ծախսերը, որոնց կատարումը ֆոնդի ակտիվների հաշվին անմիջականորեն նախատեսված է օրենքով:

2. Բացի 1-ին կետով նախատեսված ծախսերից կամավոր կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին կարող են կատարվել նաև այն ծախսերը և վճարները, որոնք ուղղակիորեն կապված են ֆոնդի կառավարման և պահառության հետ և նախատեսված են տվյալ ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ):

 

ԳԼՈՒԽ 2. ԿԱՄԱՎՈՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԵՐԸ

 

3. Սույն կանոնակարգի 1-ին գլխում նշված փաստացի ծախսերի տարեկան ընդհանուր մեծությունը չի կարող գերազանցել ֆոնդի միջին տարեկան զուտ ակտիվների արժեքի 5 տոկոսը: Սույն կանոնակարգի իմաստով՝ ֆոնդի միջին տարեկան զուտ ակտիվների արժեքը տվյալ տարվա համար ֆոնդի զուտ ակտիվների արժեքների միջին թվաբանական մեծությունն է, որը որոշվում է տարվա ընթացքում հաշվարկված՝ ֆոնդի զուտ ակտիվների արժեքների հանրագումարը բաժանելով տվյալ ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման պարբերականության (տարվա ընթացքում ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկների քանակի) վրա:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
15.07.2014, թիվ 165-Ն 25.08.2014, թիվ 313-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան