Գլխավոր տեղեկություն
Համար
N 744-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (18.10.2014-01.01.2023)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.07.22/37(703) Հոդ.853
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.06.2009
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.07.2009
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 հունիսի 2009 թվականի N 744-Ն

 

ՀՅՈՒԹԵՐԻՆ ԵՎ ՀՅՈՒԹԱՄԹԵՐՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 1602-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի և «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան, ինչպես նաև հաշվի առնելով մարդու կյանքի ու առողջության անվտանգության ապահովման, սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման հանգամանքը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հյութերին և հյութամթերքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում հրատարակել սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների կատարումն ապահովող միջազգային ստանդարտներին համապատասխան ազգային ստանդարտների ցանկը:

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի «Հյութերին և հյութամթերքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1602-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո` բացառությամբ սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի 44-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից, իսկ սննդի շղթայի 5-10 աշխատող ունեցող տնտեսավարող սուբյեկտների համար` 2015 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ 

Տ. Սարգսյան

 

2009 թ. հուլիսի 9

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2009 թվականի

հունիսի 26-ի N 744-Ն որոշման

 

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՀՅՈՒԹԵՐԻՆ ԵՎ ՀՅՈՒԹԱՄԹԵՐՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Հյութերին և հյութամթերքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի հետևյալ ծածկագրերին համապատասխան հյութերի և հյութամթերքների վրա`

1) 2002 90

տոմատի խյուս, տոմատի մածուկ, 7 % և ավելի լուծելի չոր նյութերի զանգվածային մասով տոմատի հյութ,

2) 2007 99 ծածկագրից

մրգային խյուսեր,

3) 2009

չխմորված և առանց սպիրտային հավելումների, շաքարի կամ այլ քաղցրացնող նյութերի ավելացմամբ կամ առանց ավելացման մրգային և բանջարեղենային հյութեր,

4) 2202 90 100

մրգային և բանջարեղենային նեկտարներ և հյութ պարունակող ըմպելիքներ, որոնք չեն պարունակում 0401-0404 ապրանքային ծածկագրերով մթերքներ կամ դրանցից ստացված ճարպեր:

2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են 1-ին կետով նախատեսված հյութերի և հյութամթերքների անվտանգությանը, դրանց արտադրմանը, մակնշմանը, փաթեթավորմանը, փոխադրմանը, իրացմանն ու օգտահանմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև համապատասխանության գնահատման և սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման նպատակով հյութերի և հյութամթերքների իսկության ու նույնականացման ընթացակարգերը։

(2-րդ կետը փոփ. 25.09.14 N 1046-Ն)

3. Սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետով նախատեսված հյութերը և հյութամթերքները ենթակա են համապատասխանության գնահատման:

(3-րդ կետը փոփ. 25.09.14 N 1046-Ն)

 

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

4. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հասկացությունները`

1) բնական ցնդող բուրաստեղծ մրգային (բանջարեղենային) նյութեր` մրգերի, բանջարեղենի և (կամ) դրանց հյութերի բնական բույրն ստեղծող միացությունների խառնուրդ.

2) դիֆուզային (ջրով լուծահանված) հյութ` չխմորված, բայց խմորման ընդունակ հեղուկ մթերք` պատրաստված մեկ տեսակի թարմ կամ չոր մրգերից լուծամզվող նյութերը խմելու ջրով անջատելու միջոցով, որոնց հյութը չի կարող ստացվել մեխանիկական եղանակով: Դիֆուզային հյութը նախատեսված է որպես սննդամթերք անմիջական օգտագործման համար: Դիֆուզային հյութը կարող է խտացվել և վերականգնվել խմելու ջրով.

3) թարմ մզված հյութ` թարմ կամ թարմ պահպանված մրգերից և (կամ) բանջարեղենից` սպառողի ներկայությամբ թարմ մզված և պահածոյացման չենթարկված հյութ.

4) լուծվող չոր նյութերի զանգվածային մաս` ըստ բեկումաչափի (Բրիքսի աստիճան)` 200C (կամ վերահաշվարկված ըստ 200C-ի) ջերմաստիճանում բեկումաչափով որոշված լուծվող չոր նյութերը` արտահայտված 100 գ լուծույթում սախարոզի պարունակությամբ` գրամներով կամ տոկոսներով.

5) խտացրած բնական ցնդող բուրաստեղծ մրգային (բանջարեղենային) նյութեր` մրգերից, բանջարեղենից և (կամ) դրանց հյութերից ֆիզիկական եղանակներով պատրաստված հեղուկ մթերք, որում բնական ցնդող բուրաստեղծ նյութերի պարունակությունը չորս անգամից ոչ պակաս գերազանցում է մրգերում, բանջարեղենում կամ հյութերում դրանց բնական պարունակությանը և օգտագործվում են խտացրած հյութերից պատրաստված հյութերում բուրմունքի վերականգնման համար, ինչպես նաև նեկտարների և հյութ պարունակող ըմպելիքների պատրաստման ժամանակ.

6) խտացրած հյութ` ֆիզիկական ներգործության միջոցով հյութի մեջ պարունակվող ջրի մի մասի հեռացմամբ ստացվող հյութ` լուծվող չոր նյութերի զանգվածային մասը` ըստ բեկումաչափի (Բրիքսի աստիճան) 50 %-ից ոչ պակաս ավելացնելու նպատակով: Խտացրած հյութի արտադրությունում կարող է օգտագործվել նույն խմբաքանակի, որից հյութը նախապես անջատվել է, մանրացված մրգերի և բանջարեղենի լուծամզուքային նյութերի երկրորդային գոլորշիների խտուցքով ստացվող դիֆուզային հեղուկ մթերքը` պայմանով, որ այն ներհոսքով խառնվում է տվյալ հյութին` մինչև դրա խտացումը: Խտացրած հյութի մեջ կարող են ավելացվել նույնանուն հյութի արտադրման ժամանակ կամ նույնանուն մրգից կամ բանջարեղենից ստացված խտացրած բնական ցնդող բուրաստեղծ հեղուկ նյութերը.

7) խտացրած մրգային (բանջարեղենային) խյուս` ֆիզիկական ներգործության միջոցով մրգային (բանջարեղենային) խյուսի մեջ պարունակվող ջրի մի մասի հեռացմամբ պատրաստված խյուս` լուծվող չոր նյութերի զանգվածային մասը` ըստ բեկումաչափի (Բրիքսի աստիճան) 50 %-ից ոչ պակաս ավելացնելու նպատակով: Խտացրած խյուսի մեջ կարող են ավելացվել այդ խյուսի արտադրման ժամանակ թորվածքի տեսքով ստացված բնական ցնդող բուրաստեղծ նյութեր: Խտացրած խյուսը կարող է պատրաստվել նաև մրգային և (կամ) բանջարեղենային խյուսերը խառնելու միջոցով.

8) կենսաբանորեն ակտիվ սննդային հավելում (ԿԱՍՀ)` բնական (բնականին նույնական), կենսաբանորեն ակտիվ նյութ, որը նախատեսված է սննդամթերքի հետ միաժամանակ օգտագործելու կամ դրա բաղադրության մեջ ներառելու համար.

9) հյութ (մրգահյութ, բանջարեղենային հյութ)` չխմորված, բայց խմորման ընդունակ հեղուկ մթերք` ստացված հասած, թարմ կամ պաղեցման միջոցով, այդ թվում` նաև բերքահավաքից հետո մակերևույթի մշակմամբ, թարմ պահպանված լավորակ մրգերի կամ բանջարեղենի ուտելի մասից` մեխանիկական ներգործության ճանապարհով, որն ապահովում է նույնանուն միրգը կամ բանջարեղենը բնութագրող սննդային արժեքի, ֆիզիկաքիմիական և զգայորոշման ցուցանիշների պահպանումը, և պահածոյացված է բացառապես ֆիզիկական եղանակով` բացառությամբ իոնացնող ճառագայթմամբ մշակման: Հյութը կարող է պատրաստվել մեկ տեսակի մրգից և բանջարեղենից, ինչպես նաև տարբեր անվանումների մի քանի մրգահյութերը և (կամ) բանջարեղենային հյութերը խառնելու միջոցով` դրանց խյուսերի ավելացմամբ կամ առանց ավելացման.

10) հյութամթերք` մրգային և բանջարեղենային հյութեր, նեկտարներ, հյութ պարունակող ըմպելիքներ, խյուսեր, բնական խտացրած ցնդող բուրաստեղծ նյութեր, մրգային և բանջարեղենային պտղամիս.

11) հյութերի և հյութամթերքների իսկություն` հայտարարված անվանմանը հյութի կամ հյութամթերքի համապատասխանությունը, որը որոշվում է ֆիզիկաքիմիական ցուցանիշների և զգայորոշման բնութագրերի համախմբով.

12) հյութ պարունակող ըմպելիք` հեղուկ մթերք, որը պատրաստվում է հյութը, խտացրած հյութը կամ հասած, թարմ կամ պաղեցման շնորհիվ թարմ պահպանված լավորակ մրգերի (բանջարեղենի) մինչև խյուսանման վիճակի հասցված ուտելի մասը` խմելու ջրի, շաքարի կամ շաքարների, կիտրոնաթթվի, աղի կամ այլ համային նյութերի ավելացմամբ կամ առանց ավելացման, որում հյութի և (կամ) խյուսի զանգվածային մասը կազմում է 10%-ից ոչ պակաս և պահածոյացրած է ֆիզիկական կամ քիմիական եղանակով և նախատեսված է որպես սննդամթերք անմիջական օգտագործման համար.

13) հյութ և հյութամթերք` մանկական սննդի համար` հյութ, նեկտար և հյութ պարունակող ըմպելիք, որոնք իրենց առանձնահատուկ բաղադրությամբ կամ սննդային հատկություններով տարբերվում են սովորական սպառման համար նախատեսված հյութերից, նեկտարներից, հյութ պարունակող ըմպելիքներից և բավարարում են առողջ մանուկների ու երեխաների պահանջները.

14) մրգաբանջարեղենային նեկտար` մրգային նեկտար, որը պատրաստված է բանջարեղենային հյութի (հյութերի) և (կամ) խյուսերի ավելացմամբ և, որում գերակշռում է մրգահյութի (մրգահյութերի) և (կամ) խյուսերի զանգվածային մասը.

15) մրգային (բանջարեղենային) խյուս` հյութերի, նեկտարների և հյութ պարունակող ըմպելիքների արտադրությունում օգտագործվող` չխմորված, բայց խմորման ընդունակ մթերք, որը պատրաստված է ամբողջական կամ կեղևահանած թարմ կամ թարմ պահպանված մրգերից (բանջարեղենից)` մանրացում, տրորում, մաղում ներառող մեխանիկական ներգործության միջոցով, առանց հյութի և ավելցուկային պտղամսի անջատման, և պահածոյացված է ֆիզիկական եղանակով` բացառությամբ իոնացնող ճառագայթմամբ մշակման: Մրգային (բանջարեղենային) խյուսի ստացման ժամանակ կարող են օգտագործվել կակղեցնող խմորիչներ, որոնց օգտագործմամբ վերջնական մթերքում չեն գոյանում այնպիսի նյութեր և բաղադրիչներ, որոնք չեն պարունակվում բացառապես մեխանիկական ներգործության միջոցով ստացված խյուսի մեջ: Խյուսը կարող է նաև պատրաստվել մրգային և (կամ) բանջարեղենային խյուսերը խառնելու միջոցով.

16) մրգային (բանջարեղենային) պտղամիս` մրգերի (բանջարեղենի) վերամշակման ժամանակ գոյացող բուսական հյուսվածքի քայքայված, չլուծվող կախված մասնիկներից կազմված խառնուրդ.

17) նեկտար` չխմորված կամ խմորման ընդունակ հեղուկ մթերք` պատրաստված մեկ կամ մի քանի տեսակի մրգահյութերը և (կամ) բանջարեղենային հյութերը և (կամ) խյուսերը կամ խտացրած մեկ կամ մի քանի տեսակի մրգահյութերը և (կամ) բանջարեղենային հյութերը և (կամ) խյուսերը խմելու ջրի հետ խառնելով, որում հյութի և (կամ) խյուսի ծավալային մասը չպետք է պակաս լինի կոնկրետ տեսակի մրգի կամ բանջարեղենի համար սույն տեխնիկական կանոնակարգի 7-րդ աղյուսակով սահմանված նորմերից, շաքարի կամ շաքարի օշարակի կամ մեղրի, համային նյութերի և խտացրած բնական ցնդող բուրաստեղծ նյութերի ավելացմամբ կամ առանց ավելացման և պահածոյացրած ֆիզիկական եղանակներով` բացառությամբ իոնացնող ճառագայթմամբ մշակման: Նեկտարը նախատեսված է որպես սննդամթերք անմիջական օգտագործման համար.

18) չոր հյութ` ֆիզիկական ներգործությամբ ուղղակի մզման հյութի մեջ պարունակվող ջրի հեռացմամբ ստացված օդաչոր փոշենման հյութ, որը խմելու ջրով վերականգնելուց հետո ընդունակ է խմորման.

19) չպարզեցված հյութ` կախույթներով հյութ.

20) չպարզեցված նեկտար` չպարզեցված հյութից կամ հյութերից պատրաստված նեկտար.

21) պարզեցված հյութ` հյութ, որից հեռացված են կախույթները` այն հասցնելով մինչև տեսողական թափանցիկ վիճակի.

22) պարզեցված նեկտար` պարզեցված հյութից (հյութերից) պատրաստված նեկտար.

23) պտղամսով հյութ` հյութ, որում մրգային (բանջարեղենային) պտղամսի մասնիկների զանգվածային մասը չի գերազանցում 55 %-ը.

24) վերականգնված հյութ` հյութ, որը պատրաստվել է խտացրած հյութը խմելու ջրով վերականգնելու միջոցով այնպիսի հարաբերակցությամբ, որն ապահովում է նույնանուն մրգահյութի կամ բանջարեղենային հյութի ֆիզիկաքիմիական, այդ թվում` լուծվող չոր նյութերի զանգվածային մասը` ըստ բեկումաչափի (Բրիքսի աստիճան), սննդային, մանրէաբանական և զգայորոշման հատկությունների պահպանումը, միաժամանակ վերականգնելով բուրմունքը` խտացրած բնական ցնդող բուրաստեղծ նյութերի ավելացման միջոցով կամ առանց բուրմունքի վերականգնման, ինչպես նաև ուղղակի մզմամբ ստացված նույնանուն մրգահյութի (բանջարեղենային հյութի), նույն տեսակի մրգերի (բանջարեղենի) խյուսի կամ խտացրած խյուսի ավելացմամբ կամ առանց ավելացման: Վերականգնված տոմատի հյութը կարող է պատրաստվել խտացրած տոմատի խյուսի (մածուկի) վերականգնման միջոցով.

25) ուղղակի մզման հյութ` հյութ, որը պատրաստվել է անմիջապես մրգերից կամ բանջարեղենից` մզման կամ կենտրոնախուսման կամ տրորամաղման եղանակով:

5. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են հետևյալ հապավումները`

1) ԴԴՏ` 1,1- դի-(4-քլորֆենիլ)-2,2,2-տրիքլորէթան.

2) ՄԱՖԱՄ` մեզոֆիլային աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ.

3) ԱՑԽՄ` աղիքային ցուպիկների խմբի մանրէներ.

4) ԳԱՄ` գաղութառաջացնող մանրէներ.

5) ՀՔՑՀ` հեքսաքլորցիկլոհեքսան:

 

III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

6. Հայաստանի Հանրապետության տարածքում հյութերի և հյութամթերքների իրացման ժամանակ պետք է պահպանվեն համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմանները:

(6-րդ կետը փոփ. 25.09.14 N 1046-Ն)

7. Հայաստանի Հանրապետության տարածքում շրջանառության մեջ գտնվող հյութը և հյութամթերքը պետք է ուղեկցվեն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող հայտարարագրով կամ ունենան տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանի մակնշում:

(7-րդ կետը լրաց. 25.09.14 N 1046-Ն)

 

IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

7. Հյութերը և հյութամթերքները պետք է համապատասխանեն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:

8. Հյութերի և հյութամթերքների մեջ վնասակար նյութերի` թունավոր տարրերի, միկոտոքսինների և ռադիոնուկլիդների քանակությունը չպետք է գերազանցի 1-ին աղյուսակով սահմանված թույլատրելի մակարդակները:

 

Աղյուսակ 1-Վնասակար նյութերի քանակությունների թույլատրելի մակարդակները

 

Մթերքի խումբը

Ցուցա-նիշները

Թույլատրելի մակարդակները, մգ/կգ, ոչ ավելի

Լրացումները

1

2

3

4

Հյութեր, նեկտարներ, հյութ պարունակող ըմպելիքներ, խտացրած հյութեր, մրգային և բանջարեղենային պահածոյացված խտացրած խյուսեր (կիսապատրաստվածքներ), չոր հյութեր

 

Թունավոր տարրեր

- հյութեր (ուղղակի մզման և վերականգնված)

 

կապար

0,5

բանջարեղենային

0,05

մրգային, հատապտղային և տոմատի

արսեն

0,1

 

կադմիում

0,02

 

սնդիկ

0,01

 

անագ

1,0

թիթեղյա տարայում

քրոմ

0,5

քրոմապատ տարայում

- հյութ պարունակող ըմպելիքներ

կապար

0,05

 

արսեն

0,01

 

կադմիում

0,02

 

սնդիկ

0,005

 

- խտացրած հյութեր, մրգային և բանջարեղենային խյուսեր ու խտացրած խյուսեր, չոր հյութեր

կապար

0,4

մրգային, հատապտղային (վերահաշվարկած ըստ ելանյութի` հաշվի առնելով հումքում և վերջնական մթերքում լուծվող չոր նյութերի զանգվածային մասը)

0,5

բանջարեղենային (վերահաշվարկած ըստ ելանյութի` հաշվի առնելով հումքում և վերջնական մթերքում լուծվող չոր նյութերի զանգվածային մասը)

արսեն

0,2

վերահաշվարկած ըստ ելանյութի` հաշվի առնելով հումքում և վերջնական մթերքում լուծվող չոր նյութերի զանգվածային մասը

կադմիում

0,03

սնդիկ

0,02

միկոտոքսիններ 

- հյութեր, հյութ պարունակող ըմպելիքներ, խտացրած հյութեր, մրգային և բանջարեղենային խյուսեր ու խտացրած խյուսեր, չոր հյութեր

պատուլին

Չի թույլատրվում։

 

0,05

խնձորի, տոմատի, չիչխանի

 

ռադիոնուկլիդներ

- հյութեր, հյութ պարունակող ըմպելիքներ

ցեզիում-137

120 Բկ/կգ

բանջարեղենային, այդ թվում` բոստանային մշակաբույսերի

ստրոնցիում-90

40 Բկ/կգ

ցեզիում-137

40 Բկ/կգ

մրգային, հատապտղային և խաղողի

ստրոնցիում-90

30 Բկ/կգ

ցեզիում-137

160 Բկ/կգ

վայրի հատապտուղների

ստրոնցիում-90

60 Բկ/կգ

- խտացրած հյութեր, մրգային և բանջարեղենային խյուսեր ու խտացրած խյուսեր, չոր հյութեր

ցեզիում-137

1200 Բկ/կգ

 

ստրոնցիում-90

240 Բկ/կգ

 

 

9. Հյութերում և հյութամթերքներում պեստիցիդների (ՀՔՑՀ-ի ալֆա, բետա, գամմա իզոմերներ, ինչպես նաև ԴԴՏ և դրա մետաբոլիտներ) և նիտրատների մնացորդային քանակները չպետք է գերազանցեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 14-ի «Կենդանական ու բուսական ծագում ունեցող սննդամթերքում պեստիցիդների և նիտրատների առավելագույն մնացորդային քանակը հաստատելու մասին» N 1904-Ն որոշմամբ հաստատված առավելագույն մնացորդային քանակները:

10. Հյութերի և հյութամթերքների մանրէաբանական ցուցանիշները (արդյունաբերական մանրէազերծությունը) պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի 11-րդ և 12-րդ կետերով սահմանված պահանջներին:

11. Պահածոյացված բանջարեղենային հյութերի` pH 4,2 և բարձր, մինչև 12% լուծվող չոր նյութերի զանգվածային մասով տոմատային ըմպելիքների, 12 % և ավելի լուծվող չոր նյութերի զանգվածային մասով խտացրած տոմատամթերքների մանրէաբանական ցուցանիշները (արդյունաբերական մանրէազերծությունը) պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի 2-րդ աղյուսակում ներկայացված պահանջներին:

 

Աղյուսակ 2-Մանրէաբանական ցուցանիշները

 

Պահածոյացված հյութերում
և հյութամթերքներում հայտնաբերված մանրէները

Ընդհանուր նշանակման պահածոյացված հյութերը և հյութամթերքները

Մանկական սննդի համար նախատեսված` պահածոյացված հյութերը և հյութամթերքները

Սպոր առաջացնող մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ
Բ. սաբթիլիս (B.subtilis) խմբի

Համապատասխանում են արտադրական մանրէազերծության պահանջներին, եթե 1 գ (սմ3) մթերքում այդ մանրէների քանակը չի գերազանցում 11 բջիջը։

Սպոր առաջացնող մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ
Բ.ցերիուզ (B.cereus) և (կամ) Բ.պոլիմիքսա (B.polymixa) խմբերի

Չեն համապատասխանում արտադրական մանրէազերծության պահանջներին`
1 գ (սմ3) մթերքում դրանց հայտնաբերման դեպքում։

Մեզոֆիլ կլոստրիդներ

Համապատասխանում են արտադրական մանրէազերծության պահանջներին, եթե 1 գ (սմ3)  մթերքում հայտնաբերված մեզոֆիլ կլոստրիդների քանակը չի գերազանցում մեկ բջիջը, և դրանք չեն դասվում Ց.բոթուլինում (C.botulinum) և (կամ) Ց.պերֆրիգենս (C.perfringens) խմբերին։

Չեն համապատասխանում  արտադրական մանրէազերծության պահանջներին`
10 գ (սմ3) մթերքում դրանց հայտնաբերման դեպքում։

Սպոր չառաջացնող մանրէներ
և (կամ) բորբոսասնկեր և (կամ) խմորասնկեր

Չեն համապատասխանում արտադրական մանրէազերծության պահանջներին։

Բորբոսասնկեր, խմորասնկեր, կաթնաթթվային մանրէներ (այդ խմբերի վրա ցանքսի դեպքում)

-

Չեն համապատասխանում արտադրական մանրէազերծության պահանջներին։

Սպոր չառաջացնող ջերմասեր անաերոբ, աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ

Համապատասխանում
են արտադրական մանրէազերծության
պահանջներին, սակայն պահման ջերմաստիճանը չպետք է լինի 20 0C-ից բարձր։

Չեն համապատասխանում արտադրական մանրէազերծության պահանջներին։

 

12. Բանջարեղենային հյութերի` pH 3,7-ից մինչև 4,2 (թթուների ավելացմամբ) և pH 3,7-ից ցածր, ինչպես նաև մրգային (ցիտրուսային), պտղահատապտղային, այդ թվում` շաքարով, պտղամսով, խտացրած, պաստերացված հյութերի, ծիրանի, դեղձի ու տանձի պահածոյացված հյութերի` pH 3,8 և ցածր, մանրէաբանական ցուցանիշները (արտադրական մանրէազերծությունը) պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի 3-րդ աղյուսակում ներկայացված պահանջներին:

 

Աղյուսակ 3-Մանրէաբանական ցուցանիշները

 

Պահածոյացված հյութերում և հյութամթերքներում հայտնաբերված մանրէները

Բանջարեղենային հյութերը`
pH 3,7-ից մինչև 4,2 (թթուների ավելացմամբ)

Բանջարեղենային հյութերը (pH 3,7-ից ցածր), մրգային (ցիտրուսային), պտղահատապտղային,
այդ թվում` շաքարով, պտղամսով, խտացրած, պաստերացված հյութերը, ծիրանի, դեղձի ու տանձի պահածոյացված հյութերը (pH 3,8 և ցածր)

1

2

3

Գազածին սպոր առաջացնող մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ Բ.պոլիմիքսա (B.polymixa) խմբի

Չեն համապատասխանում արտադրական մանրէազերծության պահանջներին։

Չեն նորմավորվում։

Ոչ գազածին սպոր առաջացնող մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ

Համապատասխանում են արտադրական մանրէազերծության պահանջներին, եթե
1 գ (սմ3) մթերքում ԳԱՄ-ը չի գերազանցում 90-ը։

Չեն նորմավորվում։

Մեզոֆիլ կլոստրիդներ

Համապատասխանում են արտադրական մանրէազերծության պահանջներին, եթե 1 գ (սմ3)  մթերքում հայտնաբերված մեզոֆիլ կլոստրիդների քանակը չի գերազանցում մեկ բջիջը, և դրանք չեն դասվում Ց.բոթուլինում (C.botulinum) և (կամ) Ց.պերֆրիգենս (C.perfringens) խմբերին։

Չեն նորմավորվում։

Սպոր չառաջացնող մանրէներ և (կամ) բորբոսասնկեր, և (կամ) խմորասնկեր

Չեն համապատասխանում արտադրական մանրէազերծության պահանջներին։

 

13. Պաստերացված և ածխաթթվով գազացված մրգապտղային հյութերի և հյութ պարունակող ըմպելիքների` pH 3,7 և ցածր, արդյունաբերական վերամշակման համար մրգային, պտղահատապտղային և հատապտղային խտացրած հյութերի, խտացրած խյուսերի, առանց պահման իրացվող թարմ մզված հյութերի մանրէաբանական ցուցանիշները պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի 4-րդ աղյուսակում ներկայացված պահանջներին:

 

Աղյուսակ 4-Մանրէաբանական ցուցանիշները

 

Մթերքի խումբը

ՄԱՖԱՄ, ԳԱՄ/գ,
ոչ ավելի

Մթերքի զանգվածը (գ, սմ3), որում չի թույլատրվում

Խմորա-սնկեր, ԳԱՄ/գ, ոչ ավելի

Բորբոս, ԳԱՄ/գ, ոչ ավելի

կաթնա-թթվային մանրէ-ներ

ԱՑԽՄ (կոլի-
ձևեր)

Է.կոլի (E.coli)

ոսկեգույն ստաֆի-լակոկ (S. aureus)

Լ.մոնո-
ցիտոգե-նուս (L. monocyto-genes)

ախտածին, այդ թվում` սալմո-
նելներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

Պաստերացված և ածխաթթվով գազացված մրգապտղային հյութեր և հյութ պարունակող ըմպելիքներ
(pH 3,7 և ցածր)

50

1

1000

-

-

-

-

1,0 սմ3 մթերքում չի թույլա-տրվում։

5,0

Մրգային, պտղահատապտղային և հատապտղային խտացրած հյութեր, խտացրած խյուսեր`
արդյունաբերական վերամշակման համար.

 

պաստերացված

Մանրէաբանական ցուցանիշները պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի 3-րդ աղյուսակի պահանջներին: Խտացրած տոմատամթերքներում բորբոսասնկեր` ըստ Հովարդի, թույլատրվում է տեսադաշտում 40 %-ից ոչ ավելի

չպաստերացված, այդ թվում` արագ պաղեցված

5x103

-

1,0

-

-

-

25

2x103

5x102

Առանց պահման իրացվող թարմ մզված հյութեր`

 

մրգային

1x103

-

1,0

1,0

1,0

-

25

-

-

բանջարեղենային

1x103

-

1,0

1,0

1,0

25

25

-

-

 

14. Վաղ տարիքի երեխաների հավելյալ սննդի համար նախատեսված հյութերի և հյութամթերքների սննդային արժեքները, վնասակար նյութերի` թունավոր տարրերի, միկոտոքսինների, պեստիցիդների, նիտրատների ու ռադիոնուկլիդների քանակությունների թույլատրելի մակարդակները և մանրէաբանական ցուցանիշները պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի 5-րդ և 6-րդ աղյուսակներում ներկայացված պահանջներին:

 

Աղյուսակ 5-Սննդային արժեքները

 

Ցուցանիշները

Թույլատրելի մակարդակները

Լրացումները

նորմավորվող

մակնշվող

Լուծվող չոր նյութերի զանգվածային մաս, գ, ոչ ավելի

11

+

 

Ընդհանուր թթվայնություն, %, ոչ ավելի

0,8

-

 

Ածխաջրեր, գ

5-25

+

 

Էթիլ սպիրտի զանգվածային մաս, %, ոչ ավելի

0,2

-

մրգային հյութերի և խյուսերի համար

Հանքային նյութեր

նատրիում, մգ, ոչ ավելի

200

-

 

երկաթ, մգ

1,0-3,0

+

հարստացված մթերքի համար

կալիում, մգ

70-300

-

 

Վիտամիններ

ասկորբինաթթու (C), մգ

15,0-50,0

+

վիտամինացված մթերքի համար

β-կարոտին, մգ

1-4

+

վիտամինացված մթերքի համար

 

Աղյուսակ 6-Վնասակար նյութերի քանակությունների թույլատրելի մակարդակները և մանրէաբանական ցուցանիշները

 

Ցուցանիշները

Թույլատրելի մակարդակները, մգ/կգ, ոչ ավելի

Լրացումները

1

2

3

Թունավոր տարրեր

կապար

0,05

 

արսեն

0,1

 

կադմիում

0,02

 

սնդիկ

0,01

 

Միկոտոքսիններ

պատուլին

Չի թույլատրվում։

 

0,02-ից պակաս

խնձորի, տոմատի, չիչխանի հյութերի և հյութամթերքների համար

Պեստիցիդներ

ՀՔՑՀ-ի ալֆա, բետա, գամմա իզոմերներ

0,01

 

ԴԴՏ և դրա մետաբոլիտներ

0,005

 

Նիտրատներ

50

մրգային հյութերի և հյութամթերքների համար

200

բանջարեղենային և մրգաբանջարեղենային, ինչպես նաև ադամաթուզ պարունավող հյութերի և հյութամթերքների համար

Ռադիոնուկլիդներ

ցեզիում-137

60 Բկ/կգ

 

ստրոնցիում-90

25 Բկ/կգ

 

Մանրէաբանական ցուցանիշները

Պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի 2-րդ աղյուսակի պահանջներին։

 

 

15. Հյութերում և հյութամթերքներում (այդ թվում` մանկական սննդի համար) օքսիմեթիլֆուրֆուրոլի զանգվածային մասը չպետք է գերազանցի ավելի`

1) 10 մգ/դմ3-ից` ցիտրուսային մրգերից ստացված հյութերի և հյութամթերքների համար.

2) 20 մգ/դմ3-ից` մնացածների համար:

16. Ուղղակի մզման հյութերում էթիլ սպիրտի ծավալային մասը չպետք է գերազանցի 0,5 %-ը, իսկ վերականգնված հյութերում և նեկտարներում` 0,2 % -ը:

 

V. ՀՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀՅՈՒԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԲԱՂԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

17. Հյութերի և հյութամթերքների հարաբերական խտությունը, դրանց մեջ լուծվող չոր նյութերի նվազագույն զանգվածային մասերը, ինչպես նաև նեկտարներում հյութի և (կամ) խյուսի նվազագույն ծավալային մասերը պետք է համապատասխանեն 7-րդ աղյուսակում ներկայացված նորմերին:

 

Աղյուսակ 7

 

Մրգի (բանջարեղենի) հայերեն անվանումը

Մրգի (բանջարեղենի) անգլերեն անվանումը

Մրգի (բանջարեղենի) բուսաբանական անվանումը

Ուղղակի մզման հյութում լուծվող չոր նյութերի զանգվածային մասը` 200C ջերմաստիճանում, %, ոչ պակաս

Ուղղակի մզման հյութի
հարաբե-րական խտությունը, d20/20 , ոչ պակաս

Վերականգնված հյութում և խյուսում լուծվող չոր նյութերի զանգվածային մասը` 200C ջերմաստիճանում, %, ոչ պակաս

Վերականգ-նված հյութի
և խյուսի հարաբերական խտությունը, d20/20, ոչ պակաս

Նեկտարում հյութի և (կամ) խյուսի նվազագույն ծավալային մասը, %

1

2

3

4

5

6

7

8

Ագռավախաղող

Crowberry

Empetrum nigrum L.

5,5

1,022

6,0

1,024

25,0

Ազնվամորի (սև)

Black raspberry

Rubus occidentalis L.

-

-

11,1

-

25,0

Ազնվամորի (կարմիր)

Red raspberry

Rubus idaeus L. Rubus strigosus Michx.

6,3

1,025

8,0

1,028

40,0

Աննոնա` թեփուկավոր

Sugar apple

Annona squamosa L.

13,5

1,055

14,5

1,059

25,0

Աննոնա` փշոտ

Soursop

Annona muricata L.

13,5

1,055

14,5

1,059

25,0

Ացերոլա (արևելահնդկական, բարբադոսյան բալ)

Acerola (West Indian cherry)

Malpighia sp. (Моc. & Sesse)

6,0

1,024

6,5

1,026

25,0

Արմավ

Date

Phoenix dactylifera L.

-

-

18,5

-

25,0

Արոսի պտուղ

Rowanberry

Sorbus aucuparia L.

10,0

1,040

11,0

1,045

30,0

Արոսի պտուղ

Sorb

Sorbus domestica

-

-

-

-

30,0

Արոսի պտուղ սևապտուղ (Արոնիա)

Aronia (chokeberry)

Pyrus arbustifolia (L.) Pers.

-

-

13,5

-

25,0

Արքայախնձոր

Pineapple

Ananas comosus (L.) Merrill. Ananas sativis L. Schult. f.

11,2

1,045

12,8

1, 052

40,0

Բալ

Sour cherry

Prunus cerasus L.

12,4

1,050

14,0

1,055

25,0

Բալ «Ստոնեսբեր»

Stonesbaer

Prunus cerasus L. cv
Stevnsbaer

14,7

1,060

17,0

1,070

25,0

Բալ` սուրինամի

Suriname cherry

Eugenia uniflora Rich.

-

-

6,0

-

25,0

Բանան

Banana

Musa species, ներառյալ M. paradisiaca, բացառությամբ պլանտայսին (plantains) պատկանող այլ սորտերը

20,0

1,083

-

-

25,0

Բռինչ` սովորական

High cranberry

Viburnum opulus

-

-

-

-

25,0

Գազար

Carrot(s)

Daucus maxinus x Daucus carota

-

-

8,0

-

25,0

Գենիպապ

Genipap

Genipa americana

-

-

17,0

-

25,0

Գուավա

Guava

Psidium guajava L.

-

-

8,5

-

25,0

Դդում

Pumpkin (gourd)

Spec. Cucurbitaceae

-

-

5,0

-

25,0

Դեղձ

Peach

Prunus persica (L.) Batsch var. persica

9,0

1,036

10,5

1,040

40,0

Դժնիկ

Buckthornberry (sallowthornberry)

Hippophae rhamnoides L.

5,0

1,020

6,0

1,023

25,0

Ելակ (մշակովի մորի)

Strawberry

Fragaria x. ananassa Duchesne (Fragaria chiloensis Duchesne x Fragaria virginiana Duchesne)

6,3

1,025

7,5

1,028

40,0

Թուզ

Fig

Ficus carica L.

-

-

18,0

-

25,0

Թութ

Mulberry

Morus spp.

-

-

-

-

30,0

Թուրինջ

Grapefruit

Citrus paradisi Macfad

9,5

1,038

10,0

1,040

50,0

Թուրինջ «Սուիթի» (հիբրիդ)

Sweetie grapefruit

Citrus grandis x Citrus paradisi

-

-

10,0

-

50,0

Լայմ

Lime

Citrus aurantifolia (Christm.) (swingle)

7,0

1,028

8,0

1,032

25,0

Լիչի

Lychee

Litchi chinensis Sonn.

11,2

1,045

11,2

1,049

20,0

Լոռամրգի

Cranberry

Vaccinium macrocarpon Aiton

7,0

1,028

7,5

1,030

30,0

Լոռամրգի (վայրի)

Cranberry

Vaccinium oxycoccos L.

7,0

1,028

7,5

1,035

30,0

Լուլո

Lulo

Solanum quitoense Lam.

-

-

-

-

25,0

Խաղող

Grape

Vitis Vinifera L. կամ դրա Vitis Labrusca հիբրիդները կամ դրա հիբրիդները

13,5

1,055

16,0

1,0654

50,0

Խնձոր

Apple

Malus domestica Borkh

10,0

1,040

11,5

1,0463

50,0

Խնձոր` կեշյու

Cashewapple

Anacardium occidentale L.

10,5

1,042

11,5

1,046

25,0

Խնձոր` կորիզավոր

Pome apple

Syzygium jambosa

-

-

-

-

25,0

Խնձոր` կրեբի

Crab apple

Malus prunifolia (Willd.) Borkh Malus sylvestris Mill.

-

-

15,4

-

25,0

Խուրմա (պերսիմմոն, լոտուսային սալոր, շերոնֆրուտ)

Persimmon

Diospyros khaki Thunb.

-

-

-

-

40,0

Ծիրան

Apricot

Prunus armeniaca L.

10,2

1,041

11,5

1,045

40,0

Ծիրան` արևադարձային (մամմի)

Mammee apple

Mammea americana

-

-

-

-

25,0

Ծիրան` բրազիլական

Loquat

Eribotrya japonesa

-

-

-

-

25,0

Կակաո (պտղամիս)

Cocoa pulp

Theobroma cacao L.

-

-

14,0

-

50,0

Կայնիտո (աստղային խնձոր)

Star apple

Chrysophyllum cainito

-

-

-

-

25,0

Կարամբոլա (աստղային միրգ)

Starfruit

Averrhoa carambola L.

-

-

7,5

-

25,0

Կեռաս

Sweet cherry

Prunus avium L.

-

-

20,0

-

25,0

Կիվի

Kiwi

Actinidia deliciosa (A. Chev.) C.F. Liang & A.R. Fergoson

10,5

1,042

-

-

25,0

Կիտրոն

Lemon

Citrus limon (L.) Burm. f. Citrus limonum Rissa

7,0

1,028

8,0

1,032

25,0

Կումքուատ

Kumquat

Fortunella Swingle sp.

-

-

-

-

25,0

Կուպուաչու

Cupuaջu

Thobroma grandiflorum L.

-

-

9,0

-

35,0

Հաղարջ

Goosberry

Ribes uva-crispa L.

6,0

1,024

7,5

1,028

30,0

Հաղարջ (կարմիր)

Red gooseberry

Ribes uva-crispa

-

-

-

-

30,0

Հաղարջ (սպիտակ)

White goosberry

Ribes uva-crispa L.

-

-

-

-

30,0

Հաղարջ` կարմիր

Red currant

Ribes rubrum L.

9,0

1,036

10,0

1,040

30,0

Հաղարջ` սպիտակ

White currant

Ribes rubrum L.

9,0

1,036

10,0

1,040

30,0

Հաղարջ` սև

Black currant

Ribes nigrum L.

10,5

1,042

11,0

-

30,0

Հապալաս

Bilberry (whimberry,
huckleberry, hurtleberry,
whortleberry)

Vaccinium myrtillus
(Vaccinium
arctostaphylos,
Vaccinium
frondosum)

8,5

1,033

7,1

1,040

25,0

Հապալաս

Lingonberry

Vaccinium vitis-idaea L.

9,0

1,036

10,0

1,040

25,0

Հատապտուղ` բոյզենի (յանգբերրու և արքայամորու հիբրիդ)

Boysenberry

Rubus ursinus Cham & Schltdl.

-

-

10,0

-

25,0

Հատապտուղ` լոգանյան (արքայամորու և մոշի բնական հիբրիդ)

Loganberry

Rubus Loganobaccus L. H. Bailey

7,0

-

10,5

-

25,0

Հապալաս` կապույտ

Blueberry (swamp blueberry, great bilberry, heathberry)

Vaccinium uliginosum,
Vaccinium corymbosum L.
Vaccinium angustifolium

-

-

10,0

-

40,0

Հնդկընկույզ (կոկոս) (կոկոսի հեղուկ)

Coconut

Cocos nucifera L.

-

-

5,0

-

25,0

Ձմերուկ

Water melon

Citrullus lanatus (Thunb.) Matsum. & Nakai var. lanatus

7,5

1,028

8,0

1,032

40,0

Ճախնամորի

Cloudberry

Rubus chamaemorus L.

8,0

1,032

9,0

1,036

30,0

Ճակնդեղ` սովորական

Red beet

Beta vulgaris

-

-

9,0

-

25,0

Մամուխ

Sloe

Prunus spinosa L.

5,0

1,020

6,0

1,023

25,0

Մանգո

Mango

Mangifera indica L.

14,0

1,057

13,5

 

25,0

Մանդարին (թենջերին)

Mandarine (tangerine)

Citrus reticulate Blanca

10,5

1,042

11,8

-

50,0

Մասուր

Cynorrhodon, Rosehip

Rose canina L. & Rose sp. L.

8,0

1,032

9,0

1,036

40,0

Մարակույա

Passion fruit

Passiflora edulis Sims. f. edulis, Passiflora edulis Sims. f. Flavicarpa О. Def.

12,4

1,050

12,0

1,0484

25,0

Մարակույա դեղին (դեղին սիրածաղիկ)

Yellow passion fruit

Passiflora edulis

-

-

-

-

25,0

Մարակույա (սիրածաղիկ)

Passion fruit

Passiflora quadrangularis

-

-

-

-

25,0

Մոշ

Blackberry

Rubus fruitcosus L.

8,0

1,032

9,0

1,035

30,0

Մոշ` ամերիկյան

Dewberry

Rubus hispidus (Հյուսիսային Ամերիկա), Rubus caesius (Եվրոպա)

-

-

10,0

-

25,0

Մորի (վայրի)

Wild strawberry

Fragaria vesca L., Fragaria viridis (colina)

-

-

6,0

-

40,0

Յանգբերրի (մոշի և ազնվամորու հիբրիդ)

Youngberry

Rubus vitifolius x Rubus idaeus x Rubus baileyanis

-

-

10,0

-

25,0

Նարինջ

Orange

Citrus sinensis (L.)

10,0

1,040

11,2

1,045

50,0

Նարինջ` թթու

Sour Orange

Citrus aurantium L.

-

-

-

-

50,0

Նարինջ` կարմիր

Red (blood) orange

Citrus sinensis (L.)

-

-

-

-

50,0

Նեկտարին

Nectarine

Prunus persica (L.) Batsch var. nucipersica (Suckow) c. K. Schneid.

-

-

10,5

-

40,0

Նուռ

Pomegranate

Punica granatum L.

11,2

1,045

12,0

1,049

25,0

Շամբուկ

Elderberry

Sambucus nigra L. Sambucus canadensis

9,0

1,036

10,5

1,040

50,0

Շլոր

Quetsche

Prunus domestica L. subsp. domestica

10,0

1,040

12,0

1,045

25,0

Չիչխան

Sea-buckthorn

Hippophae

-

-

8

-

25,0

Պապայա

Papaya

Carica papaya L.

9,0

1,036

-

-

25,0

Սալոր

Plum

Prunus domestica L. susp. domestica

10,0

1,040

12,0

1,045

30,0

Սալոր` կարիբյան (կայա)

Cajո

Spondia lutea L.

-

-

10,0

-

25,0

Սալոր` սև

Prune

Prunus domestica L. subsp. domestica

-

-

18,5

-

25,0

Սապոտա` մեծ

Sapote

Pouteria sapota

-

-

-

-

25,0

Սեխ

Melon

Cucumus melo L.

7,5

1,028

8,0

1,032

35,0

Սեխ` կասաբա

Casaba melon

Cucumis melo L. subsp. melo var. inodorus H. Jacq.

-

-

10,0

-

25,0

Սեխ` մեղրի

Honeydew melon

Cucumis melo L. subsp. melo var. inodorus H. Jacq.

-

-

7,5

-

25,0

Սերկևիլ

Quince

Cydonnia oblonga Mill.

10,0

1,040

11,2

1,045

25,0

Տամարինդ (հնդկական արմավ)

Tamarind

Tamarindus indica

-

-

13,0

-

0,5 %-ից ոչ պակաս ընդհանուր թթվայնություն ստանալու համար անհրաժեշտ քանակություն

Տանձ

Pear

Pyrus communis L.

11,0

1,044

12,0

-

40,0

Տոմատ (լոլիկ)

Tomato

Lycopersicum esculentum L.

4,2 (առանց աղի)

1,016

5,0

1,019

50,0

Ումբու

Umbu

Spondias tuberosa Arruda ex Kost.

8,0

1,032

9,0

1,036

25,0

Բարձր թթվայնությամբ այլ մրգեր

 

 

-

-

-

-

0,5 %-ից ոչ պակաս ընդհանուր թթվայնություն ստանալու համար անհրաժեշտ քանակություն

Պտղամսի բարձր պարունակությամբ կամ ուժեղ բույրով այլ մրգեր

 

 

-

-

-

-

25,0

Ցածր թթվայնությամբ, պտղամսի ցածր պարունակությամբ և թույլ (միջին) բույրով այլ մրգեր

 

 

-

-

-

-

50,0

 

18. Հյութ պարունակող ըմպելիքներում հյութի և (կամ) խյուսի պարունակությունը պետք է լինի 10 % -ից ոչ պակաս:

19. Չի թույլատրվում ուղղակի մզման հյութերում լուծվող չոր նյութերի զանգվածային մասի նվազեցման նպատակով ավելացնել ջուր: Վերականգնված հյութերի, ինչպես նաև նեկտարների և հյութ պարունակող ըմպելիքների պատրաստման համար օգտագործվող խմելու ջուրը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով հաստատված «Խմելու ջուր. Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ. Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1-2002 սանիտարական նորմերով և կանոններով սահմանված պահանջներին:

20. Հյութերի և հյութամթերքների համի կարգավորման համար թույլատրվում է օգտագործել 2 %-ից պակաս ջրի պարունակությամբ շաքար, սախարոզ, անջուր դեքստրոզ, գլյուկոզ` առանձին-առանձին կամ դրանց խառնուրդը:

21. Չի թույլատրվում ուղղակի մզման հյութերի, խտացրած հյութերի կամ խյուսերի, դիֆուզային հյութերի պատրաստման ժամանակ օգտագործել շաքարի, սախարոզի, դեքստրոզի կամ գլյուկոզի լուծույթներ կամ օշարակներ: Չի թույլատրվում հյութերում և հյութամթերքներում լուծվող չոր նյութերի փոխարինման նպատակով օգտագործել շաքարի, սախարոզի, դեքստրոզի կամ գլյուկոզի լուծույթներ կամ օշարակներ:

22. Թույլատրվում է մրգերից ստացված շաքարները և մեղրն օգտագործել միայն մրգային նեկտարների և հյութ պարունակող ըմպելիքների պատրաստման ժամանակ:

23. Չի թույլատրվում միևնույն հյութին միաժամանակ ավելացնել շաքար(ներ) և թթվեցնող նյութեր: Թույլատրվում է քաղցրությունը պակասեցնելու նպատակով հյութերին ավելացնել կիտրոնի կամ լայմի հյութ` մինչև կիտրոնաթթվի 3 գ/դմ3-ից ոչ ավելի լուծույթին համարժեք թթվայնությունը:

24. Թույլատրվում է բանջարեղենային հյութերին, այդ թվում` տոմատի հյութին, բացառությամբ մանկական սննդի համար նախատեսված հյութերի, ավելացնել կերակրի աղ, համեմունքներ, համեմունքների խտանյութեր, դրանց բնական լուծամզուքներ: Չի թույլատրվում ավելացնել կերակրի աղ և համեմունքներ, դրանց խտանյութերը և լուծամզուքները` լուծվող չոր նյութերի փոխարինման նպատակով:

25. Խտացրած հյութերից և հյութամթերքներից պատրաստվող հյութերում և նեկտարներում բուրմունքի վերականգնման համար օգտագործվում են բուրավետիչ սննդային հավելում չհամարվող խտացրած բնական ցնդող բուրաստեղծ մրգային (բանջարեղենային) նյութեր, որոնք ստացվում են խտացրած հյութի արտադրման ընթացքում` հեղուկ թորվածքի տեսքով, ինչպես նաև մրգերի և բանջարեղենի ֆիզիկական եղանակներով մշակմամբ` լուծամզուքների կամ թուրմերի տեսքով, խմելու ջրի, ածխաթթու գազի կամ սննդային էթիլ սպիրտի օգտագործմամբ, որոնք վերջնական մթերքում հանդես են գալիս որպես լուծիչ և որպես բույրի բաղադրիչ չեն անջատվել սկզբնական մրգերից, բանջարեղենից կամ հյութերից:

26. Չի թույլատրվում թարմ մզված հյութերին ավելացնել խտացրած բնական ցնդող բուրավետիչ նյութեր:

27. Չի թույլատրվում ուղղակի մզման հյութերի, վերականգնված հյութերի և նեկտարների, ինչպես նաև խյուսերի, խտացրած հյութերի և խյուսերի պատրաստման ժամանակ օգտագործել բուրավետիչներ, այդ թվում` բնական, արհեստական և (կամ) բնականին նույնական:

28. Հյութ պարունակող ըմպելիքների պատրաստման ժամանակ թույլատրվում է օգտագործել խտացրած բնական բուրաստեղծ նյութեր և (կամ) բնական, արհեստական կամ բնականին նույնական բուրավետիչներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտադրողի կողմից հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան:

29. Չի թույլատրվում մանկական սննդի համար հյութերի և հյութամթերքների պատրաստման ժամանակ օգտագործել շաքարի փոխարինիչներ, բուրավետիչներ` բացառությամբ այն սննդային հավելումների, որոնք սույն տեխնիկական կանոնակարգի 8-րդ աղյուսակի համաձայն թույլատրված են օգտագործել մանկական սննդի համար հյութեր և ըմպելիքներ պատրաստելու դեպքում:

30. Վաղ տարիքի երեխաների համար նախատեսված պտղամսով հյութերը և հյութամթերքները պետք է լինեն համասեռացված:

31. Որոշակի տեսակի հյութի և հյութամթերքի մեջ օգտագործվող սննդային հավելումների անվանումները և առավելագույն քանակությունը` ըստ նշանակման, պետք է տրված լինեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված տվյալ տեսակի հյութի կամ հյութամթերքի տեխնոլոգիական հրահանգում և չպետք է գերազանցեն սույն տեխնիկական կանոնակարգի 8-րդ աղյուսակում ներկայացված թույլատրելի խտությունները:

 

Աղյուսակ 8 - Հյութերում և հյութամթերքներում սննդային հավելումների անվանումները և դրանց թույլատրելի խտությունները

 

Սննդային հավելումի

Թույլատրելի խտությունը, ոչ ավելի

Լրացումները

անվանումը

INS (E) դասիչը` ըստ սննդային հավելումների կոդավորման միջազգային (Եվրամիության) թվային համակարգերի

տեխնոլոգիական նշանակումը

1

2

3

4

5

Մրգային հյութերում և հյութամթերքներում

Կիտրոնաթթու

330

թթվայնության կարգավորիչ, հակաօքսիդիչ, կոմպլեքս առաջացնող

3 գ/կգ

 

5 գ/կգ

նեկտարների համար

ըստ տեխնոլո-
գիական հրահանգի

հյութ պարունակող ըմպելիքների համար

Խնձորաթթու

296

թթվայնության կարգավորիչ, կոմպլեքս առաջացնող

ըստ տեխնոլոգիական հրահանգի

արքայախնձորի հյութերի և հյութամթերքների համար

Գինեթթու

334

թթվայնության կարգավորիչ, ակտիվարար,
հակաօքսիդիչ, լցանյութ, էմուլգատոր, խոնավակլանիչ, պահածոյացնող նյութ, կայունացնող, խտարար, կոմպլեքս առաջացնող

4 գ/կգ

խաղողի հյութերի և հյութամթերքների համար

ըստ տեխնոլոգիական հրահանգի

խաղողի հյութ պարունակող ըմպելիքների համար

Նատրիումի տարտրատ
1- տեղակալված

335 i

ըստ տեխնոլոգիական հրահանգի

 

Նատրիումի տարտրատ
2- տեղակալված

335 ii

Կալիումի տարտրատ
1- տեղակալված

336 i

Կալիումի տարտրատ
2- տեղակալված

336 ii

Կալիում-նատրիումի տարտրատ

337

Ասկորբինաթթու, Լ-

300

հակաօքսիդիչ, գույնը պահպանող

ըստ տեխնոլոգիական հրահանգի

 

0,25 գ/կգ

մանկական սննդի համար նախատեսված հյութերի և ըմպելիքների համար

Նատրիումի ասկորբատ

301

հակաօքսիդիչ, գույնը պահպանող

ըստ տեխնոլոգիական հրահանգի

 

0,25 գ/կգ

մանկական սննդի համար նախատեսված հյութերի և ըմպելիքների համար

Կալցիումի ասկորբատ

302

հակաօքսիդիչ

ըստ տեխնոլոգիական հրահանգի

 

0,25 գ/կգ

մանկական սննդի համար նախատեսված հյութերի և ըմպելիքների համար

Կալիումի ասկորբատ

303

հակաօքսիդիչ

ըստ տեխնոլոգիական հրահանգի

 

0,25 գ/կգ

մանկական սննդի համար նախատեսված հյութերի և ըմպելիքների համար

Ածխածնի երկօքսիդ

290

ակտիվարար, ածխածնացնող, հագեցման գազ

ըստ տեխնոլոգիական հրահանգի

 

Պեկտիններ

440

էմուլգատոր, կայունացնող, խտարար

ըստ տեխնոլոգիական հրահանգի

միայն չպարզեցված հյութերի համար

Կալիումի ացեսուլֆամ

950

համի և բույրի ուժեղացուցիչ, քաղցրացնող

0,35 գ/կգ

նեկտարների և խյուսերի համար
հյութ պարունակող ըմպելիքների համար` ըստ տեխնոլոգիական հրահանգի

Ասպատրամ

951

0,6 գ/կգ

Սախարին (նատրիումական, կալցիումական, կալիումական աղեր)

954

0,08 գ/կգ

Սուկրալոզա (Եռքլորգալակ-տոսախարոզ)

955

քաղցրացնող

0,3 գ/կգ

նեկտարների և խյուսերի համար
հյութ պարունակող ըմպելիքների համար` ըստ տեխնոլոգիական հրահանգի

 

VI. ՀՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀՅՈՒԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ՄԱԿՆՇՄԱՆԸ ԵՎ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

32. Հյութերի և հյութամթերքների մակնշման բովանդակությունը պետք է համապատասխանի «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին:

33. Հայաստանի Հանրապետությունում իրացվող հյութերի և հյութամթերքների փաթեթվածքի կամ սպառողական տարայի վրա անմիջապես կամ դրան փակցված պիտակի վրա տրված մականշվածքը պետք է պարունակի`

1) հյութի և հյութամթերքի անվանումը, որը պետք է արտացոլի տվյալ մթերքի տեսակը և դրա պատրաստման համար օգտագործված մրգի կամ բանջարեղենի անվանումը կամ դրանից ածանցված անվանումը, որոնք թույլատրվում է օգտագործել, եթե տվյալ մթերքը ամբողջությամբ համապատասխանում է սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված հյութերի և հյութանյութերի տեսակների անվանմանը (օրինակ` «Խնձորի հյութ» կամ «Հյութ խնձորի»)` հաշվի առնելով հետևյալ պայմանները`

ա. երկու և ավելի մրգերից և (կամ) բանջարեղենից պատրաստված հյութի և հյութամթերքի անվանումը պետք է ընդգրկի դրա բաղադրության մեջ մտնող մրգի և բանջարեղենի անվանումները` մթերքում դրանց պարունակության նվազման կարգով,

բ. երեք և ավելի մրգերից և (կամ) բանջարեղենից պատրաստված հյութի անվանումը թույլատրվում է նշել հետևյալ ձևով. «Խառը մրգահյութ», «Մրգաբանջարեղենային հյութ» կամ «Մրգաբանջարեղենային նեկտար» կամ «Նեկտար բանջարեղենից և (կամ) մրգերից» կամ համանման ձևերով` օգտագործելով մրգի կամ բանջարեղենի խմբի պայմանական անվանումը, օրինակ` «Արևադարձային մրգերի հյութ», «Ցիտրուսային մրգերի հյութ»,

գ. խտացրած հյութի անվանման մեջ լրացուցիչ պետք է նշված լինի «խտացրած» բառը,

դ. ուղղակի մզմամբ ստացված հյութերի համար անվանմանը մոտիկ թույլատրվում է նշել «ուղղակի մզման» բառերը, իսկ խտացրած հյութից կամ խյուսից պատրաստված հյութի համար` «վերականգնված» կամ «պատրաստված է խտացված հյութից (հյութերից) կամ հյութից (հյութերից) և խյուսից» բառերը: Նշված մակագրությունների տառաչափերը պետք է լինեն հյութի կամ հյութամթերքի անվանման տառաչափերի կեսից ոչ պակաս,

ե. եթե հյութի, խյուսի և խտացրած հյութի, դիֆուզային հյութի և չոր հյութի պատրաստման ժամանակ օգտագործվել են սույն տեխնիկական կանոնակարգի 21-րդ կետում նշված շաքար (շաքարներ), իսկ նեկտարների և հյութ պարունակող ըմպելիքների պատրաստման ժամանակ` շաքարի (շաքարների) լուծույթներ կամ օշարակներ, ապա անվանումը պետք է ներառի նաև «շաքարի (շաքարների) ավելացմամբ» կամ «շաքարով (շաքարներով)» կամ «քաղցրացված» բառերը,

զ. եթե նեկտարների կամ հյութ պարունակող ըմպելիքների պատրաստման ժամանակ օգտագործվել են քաղցրացնող սննդային հավելումներ (մեղր), ապա անվանումը պետք է ներառի «քաղցրացնող նյութերով» կամ «մեղրով» բառերը: Նեկտարների և հյութ պարունակող ըմպելիքների պիտակի վրա անվանման մոտ, հստակ ձևով, անվանման տառաչափի կեսից ոչ պակաս տառաչափով պետք է նշված լինի դրա պատրաստման համար օգտագործված հյութի և (կամ) խյուսի ծավալային մասը,

է. մանկական սննդի համար նախատեսված հյութի և նեկտարի անվանումը պետք է ներառի «մանկական սննդի համար» կամ «մանկական» բառերը` նշելով երեխաների տարիքային խումբը, որը նշվում է` հաշվի առնելով հյութի կամ նեկտարի որոշակի տեսակը և երեխայի տարիքը` ստորև նշված պահանջներին համապատասխան`

երեք ամսականից մեծ երեխաներին` խնձորի և տանձի պարզեցված հյութ,

չորս ամսականից մեծ երեխաներին` խնձորի և տանձի պտղամսով հյութ, սալորի, դեղձի, ծիրանի, դդմի, գազարի հյութեր (պարզեցված և պտղամսով), սև սալորի հիմքով ըմպելիք,

հինգ ամսականից մեծ երեխաներին` միաբաղադրիչ և բազմաբաղադրիչ հյութեր և նեկտարներ` սև և կարմիր հաղարջի, ազնվամորու, կեռասի, սերկևիլի, բալի, հապալասի, լոռամրգի (մինչև 20 % և այլն),

վեց ամսականից մեծ երեխաներին` միաբաղադրիչ և բազմաբաղադրիչ հյութեր և նեկտարներ` ցիտրուսային մրգերի (մանդարին, նարինջ, թուրինջ), սեխի, արևադարձային մրգերի (արքայախնձոր, բանան, մանգո), ելակի, մորու, տոմատի և այլ մրգերի և բանջարեղենի, որոնք համարվում են ուժեղ ալերգեններ, խաղողի (խառը հյութերի կազմում) և այլն,

յոթ ամսականից մեծ երեխաներին` պապայայի, կիվիի, գուավայի միաբաղադրիչ և բազմաբաղադրիչ հյութեր և նեկտարներ, ինն ամսականից մեծ երեխաներին` խաղողի պարզեցված հյութ.

2) արտադրող կազմակերպության ու սպառողների բողոքների ընդունման համար արտադրողի կողմից լիազորված` Հայաստանի Հանրապետությունում գտնվող կազմակերպության (վերջինիս առկայության դեպքում) անվանումը և գտնվելու վայրը.

3) արտադրողի ապրանքային նշանը (առկայության դեպքում).

4) մթերքի զտաքաշը կամ ծավալը.

5) մթերքի բաղադրությունը, որը նշում են դրա բաղադրիչների անվանացանկով` «Բաղադրությունը» վերնագրով` հաշվի առնելով հետևյալ պահանջները`

ա. հյութերի համար` հյութի անվանումը, բաղադրիչները և (կամ) սննդային հավելումները` դրանց օգտագործման դեպքում: Օրինակ` «Բաղադրությունը` տոմատի հյութ, աղ», «Բաղադրությունը` խնձորի հյութ, շաքար»: Եթե որոշակի հյութի պատրաստման ժամանակ բաղադրիչներ և (կամ) սննդային հավելումներ չեն օգտագործվել, ապա «Բաղադրություն» տարրն սպառողական տարայի վրա կարելի է չնշել,

բ. պտղամսով հյութերի համար «Պտղամսով» մակագրությունը նշվում է, եթե դրա զանգվածային մասը 8 %-ից ավելի է,

գ. նեկտարների, հյութ պարունակող ըմպելիքների համար` հյութի և (կամ) խյուսի (խյուսերի) անվանումը (անվանումները), օգտագործված բաղադրիչների և (կամ) սննդային հավելումների ցանկը, այդ թվում` ջուրը, որը նշվում է ցանկի վերջում,

դ. խտացված հյութերից պատրաստված վերականգնված հյութի, նեկտարի, հյութ պարունակող ըմպելիքի բուրմունքի վերականգնման համար օգտագործված խտացված բնական բուրաստեղծ նյութերը և ջուրը բաղադրությունում չեն նշվում,

ե. եթե ասկորբինաթթուն (C վիտամին) օգտագործվել է որպես հակաօքսիդիչ, ապա դրա պարունակության մասին տեղեկատվությունը չի նշվում,

զ. եթե հյութը կամ հյութամթերքը պատրաստվել է կենսաբանորեն ակտիվ սննդային հավելումի (ԿԱՍՀ) օգտագործմամբ, ապա պիտակի վրա պետք է նշել «Կենսաբանորեն ակտիվ սննդային հավելումով» կամ «Հարստացված է» բառերը` նշելով ԿԱՍՀ-ը և այն պարունակող նյութը,

է. չի թույլատրվում սպառողական տարայի վրա նշել տվյալ մթերքի պատրաստման համար չօգտագործված մրգի կամ բանջարեղենի նկարներ` սպառողին թյուրիմացության մեջ գցող գործոնը կանխարգելելու նպատակով,

ը. ածխածնի երկօքսիդ պարունակող մթերքի համար անվանումը պետք է պարունակի նաև «Գազավորված է» բառը,

թ. եթե հյութի կամ հյութամթերքի պատրաստման ժամանակ օգտագործվել են կերակրի աղ, համեմունքներ և (կամ) խտանյութեր, ապա թույլատրվում է նշել «Կերակրի աղով», ինչպես նաև «Համեմունքով» բառերը կամ համեմունքի ընդունված անվանումը,

ժ. պատրաստի մթերքի բաղադրության մեջ մտնող համային նյութերը, բաղադրիչները և այլ հավելումները նշում են ընդհանուր ցանկում.

6) սննդային հավելումների ցանկը (դրանց օգտագործման դեպքում).

7) հյութի կամ հյութամթերքի ծագման երկիրը.

8) պահման պայմանները.

9) պատրաստման տարեթիվը, ամիսը, օրը.

10) պիտանիության ժամկետը.

11) օգտագործման եղանակը` նշում են այն դեպքում, եթե խտացված հյութը կամ խյուսը պետք է իրացնել մանրածախ առևտրի ցանցում, այդ դեպքում պետք է նշված լինի տվյալ ծավալի վերականգնման համար անհրաժեշտ ջրի ծավալը` սույն տեխնիկական կանոնակարգի 7-րդ աղյուսակով սահմանված լուծվող չոր նյութերի բավարար քանակն ստանալու համար.

12) սննդային արժեքը` մանկական սննդի համար նախատեսված հյութերի և նեկտարների.

13) խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանը` ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 28-ի «Սննդամթերքի տվյալ խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանի և մականշվածքի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1392-Ն որոշման:

34. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող հյութերի և հյութամթերքների հայերեն մակնշումն իրականացվում է ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի ու սննդային հավելումների վերաբերյալ հայերեն տեղեկատվության մակնշման ձևերին և բովանդակությանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին» N 1838-Ն որոշման:

35. Վերջնական սպառման համար չնախատեսված հյութի կամ հյութամթերքի մասին տեղեկատվական տվյալները կարելի է զետեղել փոխադրական տարայի վրա` բացառությամբ գլանատակառների, որոնց դեպքում դրանք պետք է տրված լինեն ապրանքաուղեկից փաստաթղթում, որը պետք է ներառի սույն տեխնիկական կանոնակարգի 36-րդ կետում նշված տվյալները:

36. Փոխադրական տարայի մակնշումը պետք է ներառի`

1) մթերքի անվանումը.

2) խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանը.

3) պատրաստման թվականը.

4) համաքաշը.

5) փոխադրական տարայում հյութով կամ հյութամթերքով սպառողական տարաների թիվը.

6) արտադրող կազմակերպության անվանումը (ֆիրմային անվանումը), գտնվելու վայրը.

7) պահման պայմանները և ժամկետը:

37. Իրացման համար նախատեսված հյութերը և հյութամթերքները պետք է շշալցված կամ կշռածրարված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մայիսի 25-ի «Սննդամթերքի հետ շփվող պոլիմերային և այդ հիմքով պլաստմասսայե արտադրանքների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 679-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող պոլիմերային նյութերից կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Խեցեգործական ամանեղենի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1750-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող խեցեգործական նյութերից պատրաստված տարաներում կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 25-ի «Սննդամթերքի հետ շփվող նյութերին և դրանց հայերեն տեղեկատվության մակնշման ձևերին և բովանդակությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1282-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող նյութերից պատրաստված և հյութերի և հյութամթերքների փոխադրման ու պահման պայմանների պահպանման դեպքում դրանց պիտանիության ժամկետի ընթացքում անվտանգության պահանջների պահպանումն ապահովող տարայի և (կամ) փաթեթվածքի մեջ:

38. Վաղ տարիքի երեխաների (մինչև 3 տարեկան) համար նախատեսված հյութերը պետք է փաթեթավորել հերմետիկ փակված տարաներում` 0,35 դմ3-ից ոչ ավելի ծավալով:

39. Կշռածրարված (շշալցված) հյութերի և հյութամթերքների զտաքաշերի բացասական շեղումները չպետք է գերազանցեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի «Կշռածրարման, վաճառքի, ներմուծման ժամանակ ցանկացած տիպի փաթեթվածքներում չափածրարված ապրանքների քանակին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1928-Ն որոշմամբ հաստատված թույլատրելի շեղումները:

40. Հյութերը և հյութամթերքները պետք է փոխադրել արտադրողի կողմից սահմանված փոխադրման պայմաններն ապահովող տրանսպորտային միջոցներով, փակ թափքերով տրանսպորտի բոլոր տեսակներով` տրանսպորտի տվյալ տեսակով բեռների փոխադրման կանոններին համապատասխան:

 

VII. ՀՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀՅՈՒԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԻՍԿՈՒԹՅՈՒՆԸ

 

41. Արտադրողը պետք է ապահովի հյութերի և հյութամթերքների իսկությունը` կանխելու համար կեղծված հյութերի և հյութամթերքների արտադրությունն ու դրանց շրջանառությունը շուկայում:

42. Հյութերի և հյութամթերքների իսկությունն ապահովվում է տվյալ խմբաքանակի հետևելիության (հետագծելիության) հնարավորության վերաբերյալ տվյալներով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված որոշակի տեսակի հյութի և հյութամթերքի տեխնոլոգիական հրահանգում ներկայացված ֆիզիկաքիմիական ցուցանիշների ու զգայորոշման բնութագրերի, ինչպես նաև սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների համապատասխանությամբ:

43. Հյութերի և հյութամթերքների հետևելիությունը (հետագծելիությունը) պետք է ապահովի տվյալ խմբաքանակի հյութերի և հյութամթերքների և դրանց բաղադրիչների բոլոր փուլերում` նախնական արտադրությունից մինչև սպառումը, հյութերի և հյութամթերքների տեխնոլոգիական սարքավորումների ու միջոցների փաստաթղթային նույնականացմամբ:

44. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան հյութերի և հյութամթերքների անվտանգությունն ու որոշակի տեսակի հյութի և հյութամթերքի զգայորոշման և ֆիզիկաքիմիական ցուցանիշների պատշաճ որակն ապահովելու նպատակով հյութեր և հյութամթերքներ արտադրողը «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 3-ի «Վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգի ներդրման ժամանակացույցը` ըստ արտադրության ոլորտների սահմանելու մասին» N 531-Ն որոշման հիման վրա պետք է ներդնի վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկման (ՎԱՎԿԿՀ) համակարգը:

 

VIII. ՀՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀՅՈՒԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

45. Հյութերը և հյութամթերքները պետք է արտադրվեն արտադրողի կողմից մշակված տեխնոլոգիական հրահանգներին համապատասխան: Հյութերի և հյութամթերքների արտադրման ժամանակ տեխնոլոգիական նպատակներով թույլատրվում է օգտագործել 13-րդ աղյուսակում ներկայացված տեխնոլոգիական միջոցները:

 

Աղյուսակ 13

 

Տեխնոլոգիական նպատակը

Տեխնոլոգիական միջոցի անվանումը

Լրացումները

1

2

3

Հակափրփրացում

պոլիդիմեթիլսիլօքսան

վերջնական մթերքում
10 մգ/դմ3-ից ոչ ավելի մնացորդային քանակությամբ

Պարզեցում, հակաօքսիդացում և զտում, ֆլոկուլացում (պարզեցում)

կլանող կավեր (սպիտակեցնող հավելանյութեր, բնական կամ ակտիվացված հողեր)

 

կլանող խեժեր

 

ակտիվացված ածուխ (միայն բուսական)

 

բենտոնիտ

 

կալցիումի հիդրօքսիդ

միայն խաղողի հյութի արտադրությունում

կալիումի տարտրատ

կալցիումի կարբոնատ (նստեցված)

ծծմբի դիօքսիդ

միայն խաղողի հյութի արտադրությունում, վերջնական մթերքում
10 մգ/դմ3-ից ոչ ավելի մնացորդային քանակությամբ` վերահաշվարկված ըստ SO2

թաղանթանյութ

 

խիտոզան

 

կոլոիդային սիլիկահող

 

դիատոմիտ

 

ժելատին (կաշվի կոլագենի)

 

Պարզեցում, հակաօքսիդացում և զտում, ֆլոկուլացում (պարզեցում)

իոնափոխանակիչ խեժեր (անիոնափոխանակիչ և կատիոնափոխանակիչ)

 

կաոլին

 

պեռլիտ

 

պոլիվինիլպոլիպիրոլիդոն

 

տանին

 

բրնձի թեփուկներ (կեղև)

 

սիլիկասոլ

 

Էնզիմացում (ֆերմենտացում)

պեկտինազներ (պեկտինի ճեղքման համար), պրոտեինազներ (պրոտեինի ճեղքման համար), ամինազներ (օսլայի ճեղքման համար), ցելյուլոզներ (սահմանափակ քանակու-թյամբ` բջջաթաղանթի քայքայմանը նպաստելու նպատակով)

Թույլատրվում է օգտագործել, եթե դա չի հանգեցնի հումքի լրիվ ջրիկացմանը և էապես չի ազդի մշակվող մրգի կամ բանջարեղենի թաղանթային բաղադրության վրա։

Փաթեթավորում (գազեր)

ազոտ

կարճ ժամանակով պահածոյացման համար

ածխածնի երկօքսիդ

 

46. Հյութերի և հյութամթերքների արտադրական տարածքներին, արտադրական և օժանդակ սենքերին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները, ինչպես նաև արտադրական սենքերի և սարքավորանքի լվացման և ախտահանման գործընթացները պետք է համապատասխանեն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության նորմատիվ իրավական ակտով սահմանված հիգիենիկ նորմերին:

 

IX. ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀՅՈՒԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ, ՀԵՏԿԱՆՉՈՒՄԸ, ՕԳՏԱՀԱՆՈՒՄԸ ԵՎ ՈՉՆՉԱՑՈՒՄԸ

 

47. Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում հայտնաբերված` «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված անվտանգության պահանջներին չհամապատասխանող, մարդու առողջության համար վտանգավոր հյութերի և հյութամթերքների մասին ծանուցումն արտադրողը պետք է իրականացնի Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում հայտնաբերված մարդու առողջության համար վտանգավոր սննդամթերքի, սննդային հավելումների և սննդի հետ շփվող նյութերի մասին ծանուցման կարգը հաստատելու մասին» N 1515-Ն, իսկ դրանց հետկանչումը շուկայից, օգտահանումը կամ ոչնչացումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 12-ի «Վտանգավոր սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող վտանգավոր նյութերի և վտանգավոր սննդային հավելումների օգտահանման ու ոչնչացման կարգը սահմանելու մասին» N 824-Ն որոշումներին համապատասխան:

 

X. ՀՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀՅՈՒԹԱՄԹԵՐՔՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

48. Հյութերի և հյութամթերքների նույնականացումն իրականացվում է դրանց պատրաստման, վերամշակման, պահման, փոխադրման և իրացման փուլերում:

49. Նույնականացման համար կիրառում են հետևյալ եղանակները`

1) փաստաթղթային փորձաքննություն.

2) հյութերի և հյութամթերքների փորձարկում.

3) փաստաթղթային փորձաքննություն ու հյութերի և հյութամթերքների փորձարկում:

50. Փաստաթղթային փորձաքննությամբ նույնականացումն իրականացնելու դեպքում պետք է ստուգվեն հյութերի և հյութամթերքների փաթեթվածքի կամ սպառողական և փոխադրական տարաների վրա անմիջապես կամ դրանց պիտակների վրա նշված մականշվածքի բովանդակության համապատասխանությունն ապրանքաուղեկից փաստաթղթերում ներկայացված տեղեկատվությանն ու որոշակի տեսակի հյութի և հյութամթերքի համար սույն տեխնիկական կանոնակարգի VI բաժնով նախատեսված մակնշման պահանջներին:

51. Հյութերի և հյութամթերքների փորձարկմամբ նույնականացումը պետք է կատարվի ըստ զգայորոշման և ֆիզիկաքիմիական ցուցանիշների, որոնք պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին և նախատեսված լինեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված որոշակի տեսակի հյութի և հյութամթերքի տեխնոլոգիական հրահանգում:

52. Հյութերի և հյութամթերքների կեղծման վերաբերյալ հիմքերի առկայության դեպքում պետք է իրականացնել փաստաթղթային փորձաքննություն և փորձարկումներ` որոշակի տեսակի հյութի և հյութամթերքի համար սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված լուծվող չոր նյութերի զանգվածային մասի, ինչպես նաև որոշակի տեսակի հյութի և հյութամթերքի տեխնոլոգիական հրահանգով սահմանված զգայորոշման և ֆիզիկաքիմիական պահանջներին համապատասխան:

53. Հյութերի և հյութամթերքների նույնականացման արդյունքները պետք է ձևակերպվեն արձանագրությամբ, որը, կախված նույնականացման եղանակից, կարող է բովանդակել`

1) հյութերի և հյութամթերքների անվանումները.

2) արտադրողի (մատակարարի) մասին տեղեկատվությունը.

3) պատրաստման թվականը և պիտանիության ժամկետը.

4) հյութերի և հյութամթերքների փորձարկման արդյունքները (դրանց իրականացման դեպքում), այդ թվում` զգայորոշման ցուցանիշները.

5) փաթեթավորման մասին տեղեկատվությունը, այդ թվում` սպառողական տարայի ծավալը (զանգվածը) և փոխադրական տարայում սպառողական տարաների թիվը.

6) հյութերի և հյութամթերքների ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի կամ տեխնոլոգիական հրահանգի, կամ մատակարարման պայմանագրի նշագիրը (անվանումը).

7) խմբաքանակի համարը և չափը.

8) նույնականացման արդյունքների հիման վրա կազմված եզրակացությունը:

 

XI. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

(վերնագիրը փոփ. 25.09.14 N 1046-Ն)

 

54. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հյութերի և հյութամթերքների համապատասխանությունը գնահատելու համար արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 16-ի N 56-Ն որոշմամբ սահմանված՝ համապատասխանության հայտարարագրման սխեմաներից որևէ մեկով հավաստված համապատասխանության հայտարարագիր։

(54-րդ կետը խմբ. 25.09.14 N 1046-Ն)

55. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)

56. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)

57. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)

58. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)

59. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)

60. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)

61. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)

62. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)

63. (կետն ուժը կորցրել է 25.09.14 N 1046-Ն)

 

XII. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

64. Հյութերի և հյութամթերքների ցուցանիշների չափումների միասնականության ապահովումը պետք է իրականացվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

 

XIII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

65. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հյութերի և հյութամթերքների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունը պետք է իրականացվի օրենքով սահմանված կարգով։

(65-րդ կետը փոփ. 25.09.14 N 1046-Ն)

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 25.09.14 N 1046-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.12.2022, N 2011-Ն 01.01.2023, N 744-Ն
25.09.2014, N 1046-Ն 18.10.2014, N 744-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան