«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 օգոստոսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 05014338
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
15 հուլիսի 2014 թ. |
թիվ 183-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 289-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը և 34-րդ հոդվածի 2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 20-ի ««Պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրը վարողի կողմից պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակցի անունից կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ և կենսաթոշակային ֆոնդ ընտրելու մասին մասնակցին տրամադրվող տեղեկատվությանը ներկայացվող ընդհանուր պահանջները» կանոնակարգ 8/05.1-ը հաստատելու մասին» թիվ 289-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Հաստատել «Կուտակային բաղադրիչի մասնակիցների ռեեստր վարողի կողմից կուտակային բաղադրիչի մասնակցի անունից կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ և կենսաթոշակային ֆոնդ ընտրելու մասին տեղեկատվությանը ներկայացվող ընդհանուր պահանջները» կանոնակարգ 8/05.1-ը համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):»:
2) Որոշմամբ հաստատված «Պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրը վարողի կողմից պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակցի անունից կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ և կենսաթոշակային ֆոնդ ընտրելու մասին մասնակցին տրամադրվող տեղեկատվությանը ներկայացվող ընդհանուր պահանջները» կանոնակարգ 8/05.1-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
ա. Կանոնակարգի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կանոնակարգ 8/05.1 «Կուտակային բաղադրիչի մասնակիցների ռեեստր վարողի կողմից կուտակային բաղադրիչի մասնակցի անունից կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ և կենսաթոշակային ֆոնդ ընտրելու մասին տեղեկատվությանը ներկայացվող ընդհանուր պահանջները»»:
բ. Կանոնակարգի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն կանոնակարգը սահմանում է կուտակային բաղադրիչի մասնակցի կողմից կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարելու դեպքում կուտակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրը վարողի կողմից գրավոր տեղեկացման ենթակա տեղեկատվությանը ներկայացվող ընդհանուր պահանջները»:
գ. Կանոնակարգի Հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2014 թ. հուլիսի 18 Երևան |
|
Հավելված Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հուլիսի 15-ի թիվ 183-Ն որոշմամբ |
|
«Հավելված 1
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի2013 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 289-Ն որոշմամբ |
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱՏԱՐԱԾ ՄԱՍՆԱԿՑԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱՄԱԿԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ
Կուտակային բաղադրիչի հարգելի մասնակից,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ Ձեզ համար պատահականության սկզբունքով ընտրվել է կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ և կենսաթոշակային ֆոնդ, քանի որ Դուք համապատասխան ընտրություն չեք կատարել: Այս նամակով մենք չենք հայտնում Ձեզ համար ընտրված կենսաթոշակային կառավարչի և ֆոնդի անվանումները, քանի որ այն հանդիսանում է գաղտնի տեղեկատվություն:
Ինչպե՞ս կարող եմ տեղեկանալ ինձ համար ընտրված ֆոնդի և կառավարչի մասին:
Ձեզ համար ընտրված կառավարչին և ֆոնդին ծանոթանալու համար Դուք կարող եք՝
● այցելել հաշվի օպերատորին կամ
● մուտք գործել www.epension.am ինտերնետային կայքի «Իմ հաշիվը» ինտերնետային էջը կամ
● օգտվել բանկոմատներից վճարային քարտերի միջոցով, եթե ունեք այդպիսին:
Ի՞նչ կլինի, եթե ես որևէ գործողություն չեմ կատարում:
Մինչև հաջորդ տարվա ապրիլի 15-ը Դուք առաջին անգամ թղթային եղանակով կստանաք ընթացիկ տարվա համար Ձեր կենսաթոշակային հաշվի վերաբերյալ հաշվետվությունը (այսուհետ՝ հաշվետվություն) Ձեր գործատուի կողմից տրամադրված փոստային հասցեով: Հաշվետվությունը ներառելու է անձնական (գաղտնի) տեղեկություններ, ուստի կարևոր է, որ Դուք համոզված լինեք, որ գործատուի կողմից տրամադրված հասցեն Ձեզ համար նախընտրելի է:
Ինչպե՞ս ճշտեմ կամ հաստատեմ իմ հասցեն:
Դուք կարող եք մինչև հաջորդ տարվա հունվարի 30-ը ցանկացած ժամանակ հաշվի օպերատորի կամ «Իմ հաշիվը» ինտերնետային էջի միջոցով հաստատել Ձեր փոստային հասցեն և ընտրել հաշվետվություն ստանալու Ձեզ համար նախընտրելի եղանակը՝ թղթային կամ էլեկտրոնային: Հաշվի օպերատորին այցելելիս լրացրեք սույն նամակի Հավելվածը և ներկայացրեք այն:
Նշենք նաև, որ հաշվետվության ստացման ամենահարմարավետ եղանակը համարվում է էլեկտրոնային եղանակը, քանի որ զերծ է թղթային տեղեկատվության պահպանման և կորստի ռիսկերից և ապահովում է Ձեր կենսաթոշակային հաշվի անվտանգությունը:
% |
|
% |
|
Հավելված |
Անուն |
Ազգանուն |
ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵ
□
_______________________________________________________________________________(էլեկտրոնային փոստի հասցե)
ԿԱՄ
□_______________________________________________________________________________
(փոստային հասցե)
Ի՞նչ պարբերականությամբ կարող եմ ստանալ հաշվետվությունը հետագայում:
● Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունը Դուք ստանում եք տարեկան կտրվածքով,
● Թղթային եղանակով հաշվետվությունը Դուք ստանում եք տարեկան կտրվածքով՝ յուրաքանչյուր տարի լրացնելով հաշվետվությունը ստանալու դիմումը:
Ո՞ր դեպքում չեմ ստանում հաշվետվություն:
● Եթե Դուք չեք ընտրում՝ ինչ եղանակով եք հետագայում ցանկանում ստանալ հաշվետվությունը,
● Եթե Դուք հաշվետվության ստացման դիմումի մեջ ընտրում եք «տեղեկատվության ստացման դադարեցում» տարբերակը,
● Եթե Դուք հրաժարվում եք կենսաթոշակային ֆոնդում Ձեր փայերի սեփականությունից:
Ի՞նչ անել, եթե ցանկանում եմ վերականգնել հաշվետվության ստացումը:
● Լրացնում եք հաշվետվության ստացման դիմումը,
● Ընդունում եք կենսաթոշակային ֆոնդի Ձեր փայերի սեփականությունը, որից նախկինում հրաժարվել էիք:
Ի՞նչ արժե տարեկան հաշվետվությունը:
● Հաշվետվությունը տարին մեկ անգամ Դուք ստանում եք անվճար,
● Հաշվետվությունը տարեկան մեկ անգամից ավելի ստանալու դեպքում Ձեզնից կարող է գանձվել որոշակի գումար:
Որտեղի՞ց կարող եմ ստանալ մանրամասն տեղեկություններ:
● Այցելելով հետևյալ կայքերից որևէ մեկը՝ www.abcfinance.am, epension.am,
● Զանգահարելով 114 (մարզերից՝ 08000 114) թեժ գիծ հեռախոսահամարին:
Մասնակիցների ռեեստրը վարողի անվանումը, փոստային հասցեն(երը),
հեռախոսահամար(ներ)ը, ինտերնետային կայքի հասցեն,
էլեկտրոնային հասցեն(երը)
և այլ կապի միջոցներ»:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|