ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
29 հուլիսի 2014 թ. ք. Երևան |
թիվ 31-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՄՄՏ-ԳՐՈՒՊ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԹԻՎ 113 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, 4-րդ մասի, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, 7-րդ մասի դրույթներով և հիմք ընդունելով հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման թիվ 113 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ «ՄՄՏ-ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության 2014 թվականի հուլիսի 18-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.
Բավարարել «ՄՄՏ-ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության դիմումը և ուժը կորցրած ճանաչել հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման թիվ 113 լիցենզիան:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ՄՄՏ-ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերությանը հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ |
Գ. Բունիաթյան |