«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 օգոստոսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 05014333
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
15 հուլիսի 2014 թ. |
թիվ 178-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 326-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով Երաշխիքային ֆոնդը կառավարող անձին կենսաթոշակային գաղտնիք կազմող տեղեկատվության տրամադրման գործընթացը կարգավորող կանոնակարգը համապատասխանեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխություններին,
հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 27-ի «Երաշխիքային ֆոնդը կառավարող անձին կենսաթոշակային գաղտնիքի տրամադրման կարգը» կանոնակարգ 10/21-ը հաստատելու մասին» թիվ 326-Ն որոշմամբ հաստատված «Երաշխիքային ֆոնդը կառավարող անձին կենսաթոշակային գաղտնիքի տրամադրման կարգը» կանոնակարգ 10/21-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կանոնակարգի որոշման նախաբանի առաջին պարբերությունում «վճարների» բառը փոխարինել «հատկացումների» բառով,
2) Կանոնակարգի որոշման նախաբանի երկրորդ պարբերությունում «21.1-րդ հոդվածի 1-ին մասը» բառերը փոխարինել «23-րդ հոդվածի 1-ին մասը» բառերով,
3) Կանոնակարգի 2-րդ կետի 1-ին ենթակետում «երաշխիքային ֆոնդի կառավարիչ» բառերը փոխարինել «երաշխիքային ֆոնդը կառավարող անձ» բառերով,
4) Կանոնակարգի 4-րդ կետում «վճարների» բառը փոխարինել «հատկացումների» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2014 թ. հուլիսի 18 Երևան |